Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՔԱՅԼԻ ՎԵՐՀԱՆԱԾ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԵՐԹԸ` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

«Ասոնք էշ են, իսկ անոնքՙ ավելի՛ էշ են»

Մոնտե Մելքոնյանի մտքերից

Հայոց ցեղասպանությունը մի թեմա է, որին անդրադառնալիս ասելիքս մի քանի անգամվա փոխարեն բազմաթիվ անգամներ եմ կշռադատում, ապա ներկայացնում ընթերցողիս դատին: Եվ միշտ դժվարություն եմ ունենում հասկանալու բոլոր այն խոսքերն ու հայտարարությունները, որոնցում Հայոց ցեղասպանությունն օգտագործվում է:

Երբեք անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսել խոսելու Հայոց ցեղասպանության հետ աղերսներ ու առնչություններ որոնող ու հնարող մոտեցումների մասին գրելու, թեեւ արդի իրողությունների բոլոր համեմատությունները Եղեռնի հետ համարում եմ էժանագին բառախաղ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին, համեմատելի չէ այն ամենի հետ, ինչ այսօր կա:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կարգախոսն էլ, անկեծորեն, ինձ ոչինչ չի ասում: Չեմ էլ ցանկանում գուշակություն անել, թե հատկապես ինչ եւ ինչպես են մտածել շարժման հեղինակները, երբ ռեժիմից ազատվելու պայքարը կապել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Գուցե իրենք շատ ավելին գիտեն ու ավելին են հասկանում` չեմ կարող ժխտել, սակայն համոզված եմ, որ շատերի համար Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ինքնին այնպիսի մի իրողություն է, որի մեջ չի կարելի որեւիցե այլ բան խցկել:

Սա որպես առաջին հարցադրում: Որպես երկրորդ էլ հարկ է նշել, որ ռեժիմից ազատվելու համար Արցախ ավտոերթի գաղափարն էլ հասկանալիների թվից չէ, այն էլ մի իրավիճակում, երբ սահմանին մեծագույն լարվածություն կա, դիվերսիաները հաջորդում են իրար, կան զոհեր, վիրավորներ: Ու հենց այդ ժամանակ ավտոերթով Արցախ մեկնելու նախաձեռնությունը դժվար է արդարացնել, հատկապես որ արցախյան կողմից էլ նախապես չէին ողջունել գաղափարը:

Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 31-ին Բերձորում, այս բոլոր անհասկանալի հանգամանքների հետ ոչ մի առնչություն չունի եւ չի կարող ունենալ: Որքան էլ դժվարություն ունենամ հասկանալու Նախախորհրդարանի հիմնական առաքելությունը, նպատակը կամ ավտոերթի նախաձեռնության իմաստը, հասկանալու հարց չկա այն ամենում, ինչ պատահեց Բերձորում: Այստեղ հասկանալու հարց չկա, քանի որ տեղի ունեցածն անընդունելի է:

Լինի Հայաստանում, թե Արցախում, եթե ժողովրդավարական երկիր են կառուցում, ինչպես է ստացվել, որ իրավապահը վերջին խուլիգանի նման հարձակվում է մարդկանց վրա: Այս պարագայում անգամ եթե այդ մարդիկ իրենք են նախապես խուլիգանավարի վարվել, սադրել կամ չգիտեմ ինչ են արել, միեւնույն է, մի՞թե իրավապահների պարագայում դիմացդ կանգնած մարդու արարքը չհավանելու պարագայում գործի պիտի դրվեն մահակները:

Ավելին, կրակել են օդ, նաեւ գետինՙ այն դեպքում, երբ մեքենաներում երեխաներ են եղել, որոնք հաստատապես «սադրիչների» շարքերում չէին կարող լինել: Հասու տեսանյութերում նայում ես իրավապահ կոչվողին ու ոչ մի կերպ համազգեստ կրողը չի ասոցացվում կարգուկանոն պահող-պահպանողի հետ, այլ բացառիորեն խուլիգան է հիշեցնում, որին հաճույք է պատճառում լակոտի նման մեքենաների ապակի կոտրելն ու հայոց եռագույնով խզահարելը: Ցնդե՞լ եք, ի՞նչ է… Ինչպե՞ս է ստացվել, որ Բերձորում Հայաստանի եռագույնը դրոշից վերածվել է պատժաձողի, հարմարանքի:

Բերձորի միջադեպին հետեւած մնացյալ տեղեկատվական հատվածն էլ ամոթի ու զավեշտի իր բաժինն ունի: Նախ, նույն օրը ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, «հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում եւ նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Հիրավի՞… Ոստիկանությունը ստվար զանգվածների տրամադրությունների ու մտադրությունների գիտակ եւ արտահայտի՞չ է…

«Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ հասարակական կարգի հնարավոր խախտումներըՙ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում: Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետՙ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում: Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո»: Հաղորդագրության այս պարբերությամբ մատուցվող «բացատրական աշխատանքներ» ասվածի որակին ու մեթոդներին շատերն են ծանոթ, հատուկ մանրամասնելու կարիք չկա, իսկ այ թե կոնկրետ ինչ «հակաօրինական գործողություններ ու սադրանքներ» են շարունակել երթի մասնակիցները` դեռ պիտի մանրամասնվի:

Այդպիսով, «հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում», տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանությունը, որի համար թերեւս վերապահված լիազորությունները տարբերվում են աշխարհում ընդունված ստանդարտներից, երբ ուժի կիրառումը իրավաչափ մատուցելու համար պետք է առնվազն մյուս կողմից էլ մահակներ լինեին: Եվ եթե Նախախորհրդարանի նախաձեռնությունը հասկանալի չէ գոնե ինձ համար, միեւնույն է, ժանդարմի պահվածքն արդարացնելու չէ:

Կան շատ մեթոդներ ու միջոցներ, որոնց հարկ է դիմի իրավապահը, ասենք` բերման ենթարկի, ուղղակի կանխարգելի ոչ ցանկալի քայլերը, բայց ոչ թե մահակն առած մանկության սադիստական երազանքներն իրագործելու եզակի հնարավորությունը բաց չթողնելու եռանդով մարդկանց գլխին իջեցնի Հայաստանի պետական խորհրդանիշը:

Երբ աշխարհին հաճախ համեմատականներ ենք մատուցում, թե Արցախն ավելի ժողովրդավարական է, քան տարածաշրջանի մյուս երկրները, արդյո՞ք նկատի ունենք այսպիսի ոստիկանության աշխատակիցներով ու, փաստացի, իշխանության այսպիսի մոտեցումներով Արցախ: Ժողովրդավար Արցախում պիտի որ հունվարի 31-ի ջարդին մասնակից բոլոր ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն, ինչը, սակայն, հավանական չի թվում:

Հիմա բոլորն առաջ ընկել ու Նախախորհրդարանին են մեղադրում տեղի ունեցածում, բայց նրանց նախաձեռնածը, համենայնդեպս, ավտոերթ էր, մարդիկ կին ու երեխայով Արցախ էին գնում, մինչդեռ այսօր ունենք մի ցցուն օրինակ, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հարցերում գործերը բնավ էլ բավարար չեն, երբ ոստիկանի` իր լիազորությունների ընկալումներն ունեն հունվարի 31-ի դրսեւորումները:

Այնքան էլ մտահոգիչ չեն նման մեղադրանքները, հատկապես, երբ իշխանականներն են սուրբ ձեւանում: Չի մտահոգում նաեւ «ադրբեջանցիների բերանը լեզու դնելը» ու գրեթե երբեք էլ չի մտահոգել, քանի որ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր, թեկուզ ամենափոքր, չնչին ձախողում կամ սխալ միշտ էլ հարեւանների բերանում հարմար ծամոն է դառնում: Մի՞թե քննադատություն պետք չէ հնչեցնել, ինչ է, թե հարեւանը կլսի: Հասկանալի է, որ Ադրբեջանի քարոզչամեքենայի համար մի երկար ժամանակ նյութ կլինի Հայաստանն ու Արցախը «անարգանքի սյունին» գամելու համար, բայց եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք` Ադրբեջանում երկիրը քննադատելու նյութի պակաս երբեք չի զգացվում:

Մտահոգող պետք է լինի անդրադարձը հունվարի 31-ի իրադարձություններին, երբ հեռուստաեթերը, չնչին բացառությամբ, համր մնաց այդ առնչությամբ, կարծես այս դարում լուր չտալով կարող են ծածկել տեղի ունեցածը:

Դեպի Արցախ ավտոերթն ինքնին այդքան կարեւորություն ունենալ չէր կարող, որքան տարբեր խնդիրներ վեր հանող միջադեպով տրվեց դրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐՏԱԴԻՐ Է՞Ր

Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական