Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱ ՉԱՆԱՔՔԱԼԵՆ, ՕՐԻՆԱԿ, 95 ԱՄՅԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵ՞Լ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թուրքիայում օրերս պաշտոնապես բացվել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված կայք: Հստակ չգիտենք, բայց ասում են, որ այդ կայքի առաջին այցելուների թվում, բացի իհարկե Էրդողանից, նրա` կասկածելի պատմությունների մեջ խրված որդուց, Ահմեդ Դավութօղլուից եւ Մեւլութ Չավուչօղլուից, եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Եվ քանի որ այս կայքը նաեւ անգլերենով է, ապա այն ընթերցելու համար թագաժառանգը հատուկ թարգմանչի օգնության չի դիմել…

Ինչեւէ, Չանաքքալեի ճակատամարտն, ուրեմն, 100 տարեկան է, ինչպես «օրինակ» Հայոց ցեղասպանությունը: Բայց այստեղ մի խնդիր կա, եւ քանի որ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված կայքում մենք այս խնդրի շուրջ ոչ մի բան չենք հայտնաբերել, ապա բարձրաձայնենք այն: Բանն այն է, որ ի տարբերություն, «օրինակ», Հայոց ցեղասպանության, Չանաքքալեի, ենթադրենք, 95 ամյակը նշելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Այսինքն, մենք գիտենք, որ հինգ տարի էլ առաջ Թուրքիայում ապրում էին եւ զիլ էին ապրում Էրդողանը, Դավութօղլուն եւ Չավուշօղլուն, բայց մենք ոչինչ չգիտենք, թե նրանք ինչպես են տոնել Չանաքքալեի ճակատամարտի 95-ամյակը: Գուցե չե՞ն տոնել: Հակառակ պարագայում, ինչո՞ւ աշխարհի պետություններից գոնե մեկի ղեկավարին չեն հրավիրել` իրենց հետ միասին տոնելու` թուրքական ավանդական հյուրասիրության բոլոր կանոններով: Այսինքն, զուտ տրամաբանությունից ելնելով ստացվում է, որ Չանաքքալեի ճակատամարտը եղել է 100 տարի առաջ, ապա մոռացվել` ուղիղ մեկ դար, եւ ահա, հարյուր տարի անց, նորից հիշել են, կամ Չանաքքալեի ճակատամարտը միանգամից հարյուր տարեկան է ծնվել…

Մի խոսքով, այս տարվա ապրիլի 24-ին Երեւանում կհանդիպեն մարդիկ, բարձրաստիճան մարդիկ, ովքեր հաճախ են նույն առիթով հանդիպել, իսկ նույն օրը Անկարայում, թագաժառանգ Չարլզը ուշադիր կնայի նախագահ Էրդողանի,վարչապետ Դավութօղլուի եւ ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմքին` փորձելով մտաբերել, թե հավաքվելու առիթն ի՞նչ էր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ` Ի՞ՆՉ ՈՒՆԵՑԱՆՔ 2014-ԻՆ

Հաջորդ գրառումը

100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական