Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը ՎԵՐԱԾԵԼ ՖԱՐՍԻ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջին անգամ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը պաշտոնապես նշելու ծրագրի մասին ես լսեցի անձամբ Ահմեդ Դավութօղլուից դեռեւս 2011 թ.ին, Ստամբուլում, որտեղ բրիտանական Wilton Park հասարակական կազմակերպությունը «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» թեմայով միջազգային համաժողով էր կազմակերպել: (Տեսՙ «Ազգ», 29.03.2011 թ.): Պատասխանելով Հայաստան-Թուրքիա պրոտոկոլների ճակատագրի վերաբերյալ իմ հարցին, այն ժամանակ դեռեւես արտգործնախարար Դավութօղլուն ի մեջ այլ բաների նշեց, մեկ անգամ եւս «զրո պրոբլեմ հարեւանների հետ» սնամեջ կարգախոսը կրկնելուց հետո, թե իր երկիրը պատրաստվում է 2015 թ.ին Մեծ Բրիտանիայի եւ Առաջին համաշխարհային պատերազմում նրա դաշնակիցների ու այլ երկրների մասնակցությամբ ռազմածովային եւ այլ հանդիսություններով նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձը, ոգեկոչել հիշատակը տասնյակ հազարավոր բազմազգ զոհերի եւ այլն, եւ այլն:

Այն ժամանակ Դավութօղլուն չէր ասել, որ 100-ամյակի նշումը կատարվելու է հենց ապրիլ ամսին, հե՛նց Ապրիլի 24-ին: Ու չեմ կարող պնդել, որ 2011 թ.ին արդեն որոշված էր ճշգրիտ թվականը: Սակայն բացահայտ է արդեն, որ Դավութօղլուն է հեղինակը, ավելի շուտՙ սցենարիստը այդ ներկայացման:

Այո, ներկայացում, որը արդեն պատրաստ է, բեմըՙ նույնպես- կապույտ Եգեականի ու գեղածիծաղ Մարմարայի ջրերի գիրկընդխառնման վայրինՙ Դարդանելին մոտիկ: Գեղեցիկ է նաեւ ֆոնըՙ կապտականաչ լեռներ ու բլուրներ: Ջրերի կապույտին, Գալիպոլի թերակղզու դիմաց, տեղ է հատկացված տոնական սպառազինությամբ ու հանդերձանքով, գույնզգույն դրոշներով զարդարված ռազմանավերի համարՙ թուրքական, բրիտանական, ֆրանսիական, ավստրալական, նորզելանդական, գուցե նաեւ իտալական, բուլղարական ու… 102 հրավիրատոմս արդեն գնացել է երկրների ղեկավարներին: Տեսնես, օրինակ, Գերմանիան կմասնակցի՞: Ի՞նչ մակարդակով: Չէ՞ որ Գալիպոլիի իսկական հերոսները «Կրուփի» թնդանոթներն էին, գերմանական ռազմաինժեներական միտքը: Իսկ Իսրայե՞լը, մեր բարեկամ Մ. Նահանգնե՞րը: Էլ չեմ խոսում Թուրքիայի հետ նոր սիրավեպի բռնված մեր դաշնակից Ռուսաստանի մասին:

Սա ֆարս է, իսկական ֆարս: Ոչ միայն Հայոց մեծ եղեռնի դարադարձինՙ Ապրիլի 24-ին այն զուգադիպեցնելու տեսակետից, այլեւ նույնինքն Թուրքիայի համար, որի այն ժամանակվա ղեկավարները, Իթթիհադ վե Թերրաքը կուսակցության գլխավորությամբ, առանց կառավարության որոշման եւ խորհրդարանի համաձայնության բոլորովին անպատրաստ երկիրը պատերազմի մեջ ներքաշեցինՙ Հայկական հարցից ձերբազատվելու համար, ու պատճառ դարձան ոչ միայն 1,5 միլիոն իրենց հայ քաղաքացիների բնաջնջմանը եւ հայրենազրկմանը, այլեւ սեփական ազգի հարյուր հազարավոր զինվորների թնդանոթի միս դառնալուն, որի համար նաեւ իրենց իսկ երկրի դատարանը, 1919 թ.-ին, մահվան դատապարտեց պարագլուխներինՙ 20-րդ դարի մեծագույն ջարդարարներից Թալաթի գլխավորությամբ, որի լեշը 1943-ին, շա՜տ հատկանշական ժեստով, մյուս մեծ ջարդարարըՙ Հիտլերը, ուղարկեց Ստամբուլ, ուր թաղված է նա ցարդ եւ առարկա շատ թուրքերի պաշտամունքին..

Սա ֆարս է նաեւՙ այսպես կոչված դաշնակիցների համար, որոնք կարող էին Ստամբուլը գրավել դեռ Գալիպոլիից առաջ ու հետո, բայց թողեցին, որ իրենց տասնյակ հազարավոր զինվորները, մեծամասամբ ավստրալացի, զելանդացի, հնդիկ ու սենեգալցի, դառնան թուրքական սվինի զոհ, հետեւաբարՙ արհամարհանք սեփական զինվորների հանդեպ:

Հիմա տեսնենք, թե օտար պետություններից որո՞նք են մասնակցելու այդ ֆարսին: Սակայն կարծում եմ, ավելի խելամիտ կլինի, որ նախօրոք, այսօրվանից պահանջենք նրանցից, որ չմասնակցեն դրան որեւէ մակարդակով, որպեսզի պատմության առաջ եւս մեկ անգամ չխայտառակեն իրենց երկրներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՈԼՈԴՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՌԱԿՏՄԱՆ ԿՐԱԿԻՆ ՅՈՒՂ ՉԼՑՆԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՌԱԿՏՄԱՆ ԿՐԱԿԻՆ ՅՈՒՂ ՉԼՑՆԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական