Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՐԻՑ ԱՂՄԿՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախորդ կառավարությունները չկարողացան առեւտրում պարտադիր փաստաթղթաշրջանառությունը կյանքի կոչել

Այս օրերին Երեւանի տոնավաճառների առեւտրականների մի մասը կրկին բողոքի ցույցեր էր անցկացնում կառավարության շենքի մոտ: Պատճառը դարձյալ նույնն էր, ինչ մի քանի ամիս առաջ` շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Հիշեցնենք. համաձայն դրանց, առեւտրային գործունեությամբ զբաղվողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 անգամ իջեցվում էր` 3,5 տոկոսից դառնալով 1 տոկոս, փոխարենը առեւտրականներից պահանջվում էր պարտադիր փաստաթղթավորել իրենց ապրանքները: Վերջին պահանջը կառավարությունը բացատրում է առեւտրի ոլորտում ընդգրկված մատակարար` խոշոր ընկերությունների իրական շրջանառության բացահայտման անհրաժեշտությամբ, քանի որ նրանց համար տոնավաճառները հանդիսանում են հարկերի վճարումից զերծ մնալու նպատակով ապրանքների իրացման ամենահարմար վայրը: Նրանք եւ մանրածախ առեւտրականները, չգրված փոխհամաձայնությամբ, աշխատում են առանց փաստաթղթավորման, արդյունքում ձեւավորելով այն ահռելի ստվերը, որ գոյություն ունի առեւտրի ոլորտում:

Անցյալ տարվա հոկտեմբերին, տոնավաճառների առեւտրականների եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մի քանի հանդիպումներից հետո, կառավարությունը համաձայնվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի անցումային դրույթներում կատարել փոփոխություն: Մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրանքային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը հետաձգվեց մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այդ ընթացքում պարզեցվեց գույքագրման ձեւանմուշըՙ առեւտրականներին տեխնիկական դժվարություններից, որ կարող էին առաջանալ գույքագրման մասին տեղեկանքի ներկայացման ժամանակ, զերծ պահելու համար: Դրանից հետո բողոքի ցույցերը դադարեցին, ինչից կարելի էր ենթադրել, որ պայմանավորվածությունը կայացել է եւ նոր դժգոհություններ այլեւս չպետք է լինեն: Ընդ որում, այս ընթացքում առեւտարականները վճարում էին արդեն ոչ թե 3,5 տոկոս, այլ 1 տոկոս շրջանառության հարկ:

Սակայն, ինչպես արդեն նշվեց, անցնող օրերին առեւտրականները կրկին սկսեցին դժգոհել, այս անգամ պահանջելով կասեցնել «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունները եւ ընդհանրապես անցնել հաստատագրված վճարին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էլ պահանջներն այլ էին` մնալ 3,5 տոկոս հարկման դաշտում, բայց չպահանջել պարտադիր փաստաթղթավորում, 1 տոկոս հարկման դաշտ անցնել կամավորության սկզբունքով, շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացնել 120 մլն դրամի եւ այլն:

Այս խնդրին բազմիցս ենք ադրադարձել, բայց մեկ անգամ եւս նշենք, որ հաստատագրված վճարի, առանց փաստաթղթավորման առեւտրի պարագայում խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց ստվերային գերշահութաբերությունը: Նույն ահռելի ստվերը կշարունակվի պահպանվել տոնավաճառներում, չխոսելով մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորության, մյուս տնտեսվարողների հետ անհավասար մրցակցության պահպանման մասին:

Առեւտրային գործունեությունը բարձր շահութաբերություն ունեցող ոլորտ է, իսկ տոնավաճառներում առեւտրային գործունեություն իրականացնողներին ճանաչող որեւէ անձ կարող է վկայել, որ նրանք միջին եւ միջինից բարձր կենսամակարդակ ունեն: Դա շատ լավ է իհարկե, բայց եթե շրջանառության ընդամենը 1 տոկոսը, ինչը գրեթե ազատ տնտեսական գոտի կարող է համարվել, նրանք չեն ցանկանում վճարել պետբյուջե եւ հնարավորություն են ստեղծում խոշոր ընկերություններին նույն կերպ խուսափել հսկայական հարկերի վճարումից, եթե հարկային բեռի 3,5 անգամ թեթեւացումը ոչ թե գոհունակություն, այլ դժգոհություն է առաջացնում, դա նշանակում է, որ այս ոլորտում իրական շրջանառությունը առնվազն 5-6 անգամ ավելին է, քան տարեկան ներկայացվող միջինը 5 մլն դրամ ցուցանիշը: Դա նշանակում է նաեւ, որ նրանք իրենց պետությունից դուրս են դրել եւ վեր են դասում բնակչության մնացած մասից: Ի դեպ, միայն մեկ ցուցանիշ` շուրջ 57 հազար տնտեսվարողների, որոնցից 40 հազարը առեւտրով զբաղվողներն են, վճարած շրջանառության հարկը բյուջեի եկամուտների ընդամենը 1,3 տոկոսն է կազմում: Ակնառու վկայություն, որ այս ոլորտը միաժամանակ օգտվում է երկու արտոնությունից, օրինական` գործում է խիստ թեթեւ հարկային բեռով, եւ ապօրինի` շրջանառության 80-90 տոկոսը ստվերում է:

Մնում է միայն ենթադրել, թե ինչպե՞ս կվարվի այս անգամ կառավարությունը: Հիշեցենենք, որ առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթան ապահովելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել նախորդ վարչապետները եւս: Անդրանիկ Մարգարյանին չհաջողվեց այդ նպատակով ՀԴՄ-ների տեղադրումը տոնավաճառներում դարձյալ նույն` դժգոհությունների պատճառով: Տիգրան Սարգսյանին թեեւ հաջողվեց ՀԴՄ-ների ներդրումը, բայց փաստաթղթաշրջանառության ապահովման պահանջն իրագործել դարձյալ չհաջողվեց: Եթե դա հաջողվի Հովիկ Աբրահամյանին, ապա դա կլինի ստվերի դեմ ամենաարդյունավետ քայլերից մեկը: Գործող վարչապետը կարծես թե այլընտրանք չունի, քանի որ ահռելի ստվերային շրջանառությունը մի ոլորտում, որը նաեւ որեւէ արժեք չի ստեղծում, պետական եկամուտների եւ պետության անվտանգության ապահովման համար լուրջ վտանգի է վերածվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԴՈԼԱՐ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԴՈԼԱՐ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

Երևան ենք շարժվում, Գյումրրիի քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում. դրա իրավունքն ունենք, մեր քաղաքապետին, մեր լիդերին անկարգ ձևով չհասկացանք՝ ինչու...

ԿարդալDetails

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025

Տեսանյութ. Ձերբակալում են քաղաքացիներին, գյումրեցիները դեռ դիմադրում են. ուժայիններին թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել.

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական