Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՒԳԱՀԵՌ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոր տարին սկսվեց Հայաստանում եւ Հայաստանի շուրջ զուգահեռ գործընթացներով, որոնք փոխեցին քաղաքական եւ հասարակական շրջանակների դեկտեմբերյան պլանավորումները, ասել է թե` նրանցից շատերը պլանները պարզապես խառնեցին: Իսկապես որ` պլանավորում է մարդը, բայց դե գիտեք` ո՞վ է տնօրինում… Օրինակ` ԲՀԿ-ն փորձում էր քաղաքական դաշտում գերադասության դիրք վերցնել իր ծրագրած համաժողովով, բայց Գյումրիի ողբերգությունը այդ ծրագիրը քանդեց: Համենայնդեպս` ՀՅԴ-ի համաժողովն ավելի շուտ եղավ, եւ սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության հետ համագործակցելու ՀՅԴ-ի մտադրությունն արդեն առկա է: Այնպես որ` ԲՀԿ-ն, ինչ էլ որոշի, ուշ է միանալու քաղաքական գործընթացներին, ու միգուցե որոշ սրբագրումներ կանի փետրվարի 5-ին կայանալիք համաժողովի իր դիրքորոշումներում, որոնք թվում է աներկբա էին լինելու հունվարի 20-ի հավաքի ժամանակ: Չնայած ՀՅԴ դեպքում` ԶԼՄ-ներում առկա են տեղեկություններ Սպիտակի եւ Արցախի կառույցներից ՀՅԴ ներկա ղեկավարության վարած քաղաքականությունից դժգոհների` ՀՅԴ-ն լքելու մասին, ուրիշ բան, որ Սպիտակի կառույցի վերաբերյալ հրապարակվածը ՀՅԴ-ն հերքեց:

Նախկին նախագահներից` Ռոբերտ Քոչարյանի տեսակետների պարբերական տարածումը հարցազրույցների տեսքով ու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին համակիր թերթում վերջին տասնամյակում նրա բացասական դերակատարման հայտածումը` հոդվածաշարի տեսքով, եւս ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական վերմակն այս պահին գաղտնաբար ինտենսիվ քաշքշվում է, եւ ամենատարբեր դերակատարների մոտ ցանկությունը չի մարել` նրան բոլորովին նոր տեսք տալու: Սա` քաղաքական ծիրում, բայց զուգահեռ գործընթացներ են նաեւ մի քանի այլ հարթություններում` սահմանային լարումներ, տնտեսական խմբերի բողոքներ (որոնցից շահութահարկի մասին փոփոխության դեմ բողոքողների թիվը երեկ հասնում էր մի քանի հազարի: Այս մասին նաեւ 11-րդ էջում) սոցիալական վիճակից անբավարարություն, կառավարության` վիճակից դուրս գալու սիզիփոսյան ջանքեր: Այս բոլորը, եւ հատկապես սահմանային լարումները, այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին կոչի նրբերանգները, Գյումրու ողբերգության իրավական գործընթացների` հայ-ռուսական տրակտը, ու անգամ Եվրոպայում նորացած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը ի ցույց են հանում արտաքնապես մի փոքր խռովահույզ մակերեւույթի տակ պահված խորքային քլթքլթացող գործընթացները` Հայաստանի շուրջ կամ առնվազն` Հայաստանի մասնակցությամբ:

Եթե գումարենք այն, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ռուսաստանի շուրջ տեղի ունեցողն էլ է ոչ միանշանակ իրավիճակում դնում Հայաստանի պատվիրակությանն ու Հայաստանն ընդհանրապես, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ դժվարին տարի է սկսվել Հայաստանի համար: (ՌԴ պատվիրակությունն ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ մինչեւ այս տարվա ավարտը բոյկոտում է ԵԽԽՎ-ում աշխատանքը ու նույնիսկ կքննարկի ԵԽԽՎ-ն ընդհանրապես լքելու հարցը, ի պատասխան մինչեւ գարնանային նստաշրջան Ռուսաստանին ձայնից զրկելն ուժի մեջ թողնելու հարցի քվեարկության եւ որոշման ընդունման): Իսկ մինչ այդ հայկական պատվիրակությունը, որի կազմից, ի դեպ, միայն ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորներն էին ներկայացել ձմեռային նստաշրջանի, սիպված էին ձեռնպահ քվեարկել մինչեւ գարնանային նստաշրջան Ռուսաստանին ձայնից զրկված թողնելու վերաբերյալ որոշմանը: Այսինքն` սա խնդիր է, որ ռուսները փորփրելու են, մինչդեռ Հայաստանի շահը թելադրում էր չեզոք մնալ այդ քվեարկության ընթացքում: Մի խոսքով` բոլոր հարթություններում աննկատելիորեն իրավիճակ է փոխվում, ու անկախ նրանից` մենք ուզո՞ւմ ենք զբաղվել աշխարհով (կամ աշխարհաքաղաքականությամբ), աշխարհը (կամ աշխարհաքաղաքականությունը) զբաղվում է մեզանով, իր բոլոր հետեւանքներով հանդերձ, ու հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցողը եւս կարող է Հայաստանի եւ ղարաբաղյան խնդրի համար մինչեւ այժմ առկա իրադրության փոփոխության լիցք պարունակել:

Սողացող պատերազմ

Ամանորից հետո վաղ առավոտյան բոլորս նախ փորձում ենք տեղեկատվություն ստանալ` հարձակում, դիվերսիա չի՞ եղել մեր սահմաններին, մեր տղերքից չե՞ն զոհվել: Եթե չենք ստանում սրտի ծակոց առաջացնող լուրը` հայկական կողմից զոհի մասին, նոր սկսում ենք փնտրել արժանի հակահարվածի մանրամասները եւ հակառակորդի զոհերի մասին լուրերը:

Նախահարձակ չենք լինում: Հատուցման գործողություն ենք միայն իրականացնում` ասիմետրիկ: «Կանոնավոր ծեծ» ենք տալիս երես առած հակառակորդին: Կանխարգելիչ հարվածներ: Դիվերսիաների պատերազմը եւս մեր հակառակորդը տանուլ է տալու, խոստանում է Հայաստանի նախագահը: Բայց չգիտես ինչու` Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցիչ Ուորլիքը սոցիալական ցանցի գրառմամբ կարգի էր հրավիրում երկուսիս էլ: Մինչեւ որ Մամեդյարովին հանդիպած Մինսկի խմբի համանախագահների` կողմերին ուղղված կոչում սովորաբար պահպանվող պարիտետի խախտման ակնհայտ երանգ երեւաց: (Այս մասին կարդալ էջ 6-ում):

Ադրբեջանը, փաստորեն, Ղարաբաղի հարցում իրեն ցանկալի տարբերակով միջազգային ոլորտում աջակցություն չստանալով, անցած տարվա երկրորդ կեսից ու հատկապես այս տարվա սկզբից անցել է Հայաստանին ուղիղ բան հասկացնելուն` Հայաստանի սահմաններում համը հանելով: Կերավ` ասիմետրիկի տակ մնաց, Ալիեւի ելույթները դրանից հետո մորը բողոքող երեխայի նեղացած տոն են հիշեցնում:

Մեր պատվիրակներից Արփինե Հովհաննիսյանը նույն ԵԽԽՎ-ում բարձրաձայնել էր, որ հակառակորդն առաջին անգամ օգտագործել է բարձր տրամաչափի զենք, որի պատճառով զոհվել են խաղաղ բնակիչներ եւ զինվորներ: Ու կասկած էր հայտնել, որ Ադրբեջանը որդեգրել է Մինսկի խնբի ջանքերը նպատակամղված ի չիք դարձնելու եւ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Ոնց որ Մինսկի խմբում էլ են այս եզրակացության գալիս, թեկուզ որ` տարբեր շահերն են միգուցե այսպիսի եզրակացությանը նպաստել:

Մեծ խառնակչություն կամ դըգոլականություն` ով ով է

Հայաստանի հակահետախուզության նախկին շենքը պետք է որ լավագույնս ապահովված լիներ կարեւոր պետական կառույցների շենքերի հետ կապով, անգամ ստորգետնյա, եթե հակառակն է եղել, ուրեմն մենք հակահետախուզություն չենք ունեցել` այդ բառի իսկական իմասստով: Եւ, ուրեմն, ի՞նչ Դը Գոլ Հայաստանում, երբ մեկուսի հնարավոր չէր լինել իրականում, երբ ամեն քայլիցդ կարող էին տեղյակ լինել: Հայաստանն էլ Ֆրանսիա չէ: Ու Աստված ազատի Հայաստանն ամեն տեսակի «փրկիչներից»` այսօր եւ ապագայում եւս: Ուրիշների օրինակով ապագա չեն ուրվագծում, քանի որ երկիրն ուրիշ երկիր չէ եւ ուրիշի՛ երկիր չէ: Բացի այդ` մաթեմատիկան, ինչքան էլ այն արհամարհեն, հարկավոր գիտություն է` գոնե տարրական հաշվարկ անելու համար: Եթե միայն դժնդակ ցնցումների նախագծմանը չեն մասնակցում, որին մաթեմատիկան կարող է միայն խանգարել:

Մի բան բայց կարելի էր սովորել «հայկական դը Գոլից». հիմա, օրինակ, եթե մեկը լիներ ու ընտրություններից երկու տարի առաջ իրեն հայտարարեր նախագահի թեկնածու, տես ոնց էր աշխուժանում քնած-հորանջող մեր քաղաքական դաշտը: «Մեծ խառնակչության» դեպքում, երեւի, այլ գեներատոր է աշխատում` երամակից մեկը փորձում է առանձնյակ դառնալ: Է, կարելի է ողջունել, էլի քայլ է` քարացած վիճակից դուրս գալու: Իսկ 2011 թվականի մարտի 17-ին տողերիս հեղինակը նույնպես Ազատության հրապարակի մատույցներում էր, որտեղ հանրահավաքի մասնակիցներից շատերն էին հենց տեղում խոսում, որ եռամյա արգելանքից հետո ընդդիմությունը Ազատության հրապարակ մտավ իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում, այնպես որ` այս «բացահայտումը» շատ հին է, ժողովրդի մեծ մասն էլ հասկանում էր դա, բայց չխաբված լինելու հույսը միշտ էլ վերջինն է մեռնում:

Պերմյակովշչինա

Ըստ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի` պերմյակովը խղճուկ, վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն է` անձամբ է տեսել: Ականջը կանչի գլխավոր դատախազի, ով ասում էր, թե իրավապահը էմոցիայով չպետք է առաջնորդվի: Բայց դե մենք իրավապահ չենք ու կարող են հարցադրել` կարող է, չէ՞, «պադստավկա» արված տականք, վիժվածք, ստահակ ու ոչնչություն լինել էդ պերմյակովը, մեկը մյուսին չի խանգարում: Ու այդ որակումները չեն նշանակում, որ պետք չէ որոնել պերմյակովի թիկունքի ուժերին, թիկունքի մասին, ի դեպ, ՌԴ դեսպանատունն էր ասում, ոչ թե մենք: Մենք միայն կարող ենք այդ առթիվ համոզմունք հայտնել, որ պերմյակովը Կլոդ Վանդամ էլ դառնար, չէր կարող միայնակ այդ հանցագործությունը կատարել: Բայց, ինքներդ եք հականում, համոզմունքն իրավական կատեգորիա չէ:

Ճոյտարվեստ

Էնքան ոգի ու ավյուն ունենամ, որ կարողանամ գնալ ու Հայոց ցեղասպանության թեմայով Հակոբ Ճ Հակոբյանի սցենարած, ռեժիսորած ու նկարել տված ֆիլմը նայեմ, դրանից հետո միայն արդար կլինի կարծիք հայտնելը: Բոլոր դեպքերում հարգված մարդիկ կան, որ ասում են, թե այդ ֆիլմը խայտառակություն է, ու պետք չէ դա շրջանառել գոնե Հայաստանի սահմաններից դուրս, այն անգամ կարող է ստվեր գցել Հայոց ցեղասպանության տարելիցի հայկական ջանքերի վրա: Ասել են` ձեռքդ վերարկուիդ չափով մեկնիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ՄԵՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴՎԵՑ»

Հաջորդ գրառումը

ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔ. «ԼԵՄԿԻՆԸ ԻՐԱՎԱԲԱՆ ՉԷՐ… ՄԵՆՔ ԵՆՔ ԻՐԱՎԱԲԱՆ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՍԵԼ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔ. «ԼԵՄԿԻՆԸ ԻՐԱՎԱԲԱՆ ՉԷՐ... ՄԵՆՔ ԵՆՔ ԻՐԱՎԱԲԱՆ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՍԵԼ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվե․ դատարան

20/10/2025

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն...

ԿարդալDetails

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական