Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ՕԳՏՎԵԼ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսության համար 2015-ը առանձնահատուկ տարի է լինելու: Երկու կարեւոր իրադարձություններ ստեղծել են նոր կացություն, որը, թեեւ նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար, բայց այնպես չէ, որ ամեն ինչ ինքնաբերաբար կընթանա այնպես, ինչպես ակնկալվում է:

Արտահանման ավելացման երկու նպաստավոր գործոնները

Երկու կարեւոր իրադարձություններից առաջինը Հայաստանի անդամակցումն է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչի մասին բազմիցս է խոսվել եւ ներկայացվել: Այսինքն, մեր երկրի տնտեսավարողների համար բացվել է նոր` 170 միլիոնանոց շուկա, որտեղ ապրանքների ներմուծումը ազատված կլինի հարկերից եւ մաքսատուրքերից: Հայկական ապրանքների արտահանման համար դա անշուշտ նպաստավոր իրավիճակ է: Թերեւս ավելի նպաստավոր, քան ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած, քանի որ ամենափոքր` 3 միլիոնանոց ներքին շուկա ունեցող երկիրն այս միության մեջ հենց Հայաստանն է եւ հենց նրա համար է բացվում բազմապատիկ ավելի մեծ բնակչություն ունեցող շուկա:

Մյուս նպաստավոր հանգամանքն այն է, որ Հայաստանի ներդրումային գրավչությունն է մեծանում: Տարիներ շարունակ, Հայաստանում, պոտենցիալ ներդրողները հրաժարվում էին ներդրում կատարելու մտքից հենց մեր երկրի փոքր շուկան նկատի ունենալով: Մասնավորապես, հայտնի ընկերությունները իրենց ապրանքների կամ ծառայությունների սպառման համար ավելի մեծ շուկաների հետաքրքրություն են ունենում: ԵՏՄ անդամակցությունից հետո, երբ ներքին շուկա է դառնում արդեն ոչ թե փոքր Հայաստանը, այլ ամբողջ ԵՏՄ-ն, մեր երկրի ներդրումային գրավչությունը զգալիորեն ավելանում է` համատեղ արտադրություններ ստեղծելու առումով:

Երկրորդ կարեւոր իրադարձությունը տարեվերջում ձեւավորված դոլար-դրամ նոր փոխարժեքն է: Վերջին 5 տարիների ընթացքում` 2010-ի դեկտեմբերից, 1 դոլարը 363 դրամից, 2014-ի դեկտեմբերին այն դարձել է 410 դրամ: Եթե այդ 4 տարվա ընթացքում դրամն աստիճանաբար արժեզրկվել էր մոտ 10 տոկոսով, ապա անցյալ տարվերջին, մի քանի օրվա կտրուկ տատանումներից հետո, դրամն արժեզրկվեց միանգամից մոտ 15-20 տոկոսով: Դրամի նման արժեզրկումը գնաճի նոր ալիք բարձրացնելու հետ մեկտեղ, դրական ֆոն է ստեղծում տեղական արտադրողների համար: Ազգային արժույթի 15-20 տոկոսով արժեզրկումը նույնքանով թանկացնում է Հայաստան ներմուծվող ապրանքը: Ներմուծողը կա՛մ դա պետք է կրի իր վրա եւ նվազեցնի շահույթը, կա՛մ նույն չափով ավելացնի իր ներմուծած ապրանքի իրացման գինը: Բնականաբար, հայկական ներմուծողները ընտրում են ապրանքը թանկացնելու տարբերակը: Դրա շնորհիվ, այն ապրանքները, որոնք արտադրվում են տեղում, հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ կա՛մ դրանց գինն ավելի քիչ չափով է բարձրանում, կա՛մ չի բարձրանում: Դրանով տեղական արտադրանքը ստանում է մրցակցային առավելություն` ավելի ցածր գին ներմուծվող ապրանքի համեմատ:

Սակայն կան մի շարք հանգամանքներ, որ կարող են ի չիք դարձնել կամ նվազեցնել այն դրական արդյունքները, որ ակնկալում ենք Հայաստանի ԵՏՄ մտնելուց եւ նոր փոխարժեքից:

Հնարավորութուններից օգտվելու խոչընդոտները

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին թեեւ ավելացրեց արտահանման մեր հնարավորությունները եւ ներդրումային գրավչությունը, բայց արտահանման ուղիների առումով դեռեւս կան մեծ խնդիրներ: Խոսքը Վերին Լարսի ճանապարհի թողունակության, տարվա ընթացքում ամիսներ շարունակ չգործելու մասին է: Սա Հայաստանից Ռուսաստան եւ ԵՏՄ մյուս երկրներ արտահանման լրջագույն խոչընդոտներից է եւ հատուկ ուշադրության կարիք ունի: Վերջերս էլ այս նույն ճանապարհով սկսել է ավելանալ թուրքական բեռնատարաների հոսքը դեպի Ռուսաստան, ինչի հետեւանքով այդ ճանապարհին եւ ռուս-վրացական անցակետի մոտ խցանումներն ու այլ դժվարություններն ավելանում են:

Բացի դրանից, որքան էլ խոսվում է աբխազական երկաթուղու գործարկման ցանկությունների կամ մտադրությունների մասին, այս պահին դա իրատեսական չէ: Ռուս-վրացական, վրաց-աբխազական հարաբերությունները եւ քաղաքական կացությունը մեր տարածաշրջանի այդ հատվածում անհավանական են դարձնում երկաթուղու վերագործարկման հեռանկարը մոտ ապագայում: Դա նշանակում է, որ արտահանումը դեպի ԵՏՄ Հայաստանից կատարվելու է միայն ավտոփոխադրումներով եւ շարունակելու է մնալ թանկ:

Դրամի արժեզրկումը, ճիշտ է, նպաստավոր հանգամանք է ինչպես ներքին շուկայում տեղական արտադրողների դիրքերի ամրապնդման, այնպես էլ արտահանման համար: Սակայն, նշենք, որ մեր արտահանման հիմնական շուկայում` Ռուսաստանում նույնպես ազգային արժույթը զգալիորեն արժեզրկվել է, իսկ տեղի բնակչության գնողունակությունը` նվազել: Այդ պատճառով ներկա պահին հայ արտահանողները դժվար կացության առջեւ են: Նրանց գործընկերները Ռուսաստանում չեն շտապում հայկական արտադրանքի նոր խմբաքանակներ ներմուծել, քանի որ սպասում են փոխարժեքի որոշակի կայունացման: Դեռեւս չկա վերջնական կողմնորոշում, թե ինչ արժույթով պետք է կատարվեն վճարումները` դոլարով, թե՞ ռուբլիով: Առաջինի դեպքում դա ձեռնտու չէ ռուսաստանյան ներմուծողներին, երկրորդի դեպքում` մեր արտահանողներին:

Անլուծելի է նաեւ հայկական ապրանքների մեծ խմբաքանակաների առաքման հարցը: Սպառման մեծ ծավալներ ունեցող շուկաներում, ինչպիսին նաեւ ԵՏՄ-ն է, պահանջվում են ապրանքների մեծ ծավալներ: Հայ արտադրողները չեն կարողանում ապահովել իրենց մատակարարների պահանջված ծավալները , ինչի պատճառով հնարավոր չի լինում կայուն տեղ զբաղեցնել այս կամ այն երկրի շուկայում:

Մի խոսքով, փաստ է, որ վերեւում նշված նոր իրողությունները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի զարգացման համար, բայց ակնհայտ է, որ դեռեւս պետք է կարողանալ օգտվել այդ իրողություններից, որպեսզի հետագայում սովորության համաձայն չդժգոհենք, որ դրանք էլ մեզ օգուտ չտվեցին, եւ պատճառները փնտենք ոչ այնտեղ, որտեղ պետք է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸՙ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱ՞ՆԴ

Հաջորդ գրառումը

ՍԽԱԼ ՄԵԿՆԱՐԿ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՍԽԱԼ ՄԵԿՆԱՐԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական