Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍԱԼԱ-Ն ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գյումրիի ոճրագործությունը ահաբեկչությո՞ւն

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հունվարի 19-ի համարում անդրադարձել է Հայ գաղտնի բանակի գործունեությանը: Բեռնից Մարկուս Հեֆլինգերը «Շվեյցարիան ահաբեկիչների տեսադաշտում» հոդվածում հիշատակելով «ճիշտ 40 տարի առաջ աշխարհում մեկնարկած ահաբեկչական շարքը», թվարկում է Շվեյցարիայում տեղի ունեցած գործողությունները. կիրակի Դաշնային պալատի մոտ պայթած առաջին ռումբը վնաս չպատճառեց, երկրորդըՙ երկուշաբթի Ցյուրիխի օդանավակայանումՙ վիրավորեց 5 հոգու, մեծ ավերածության պատճառ դառնալով: Երրորդ ռումբը գործադրվեց երեքշաբթիՙ Լոզանի հանրախանութներից մեկի կանանց բաժնում, 26 վիրավորներից մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Չորրորդը պայթեց չորեքշաբթի Ժնեւի երկաթուղային կայարանումՙ 1 զոհ: Վերոնշյալը 1981-ին հուլիսի 19-22-ին Շվեյցարիայի դեմ իրականացված աննախադեպ ահաբեկչական ալիքի գագաթնակետն է, որն այսօր հիմնականում մոռացվել է, նշում է հոդվածագիրը: Պայթյունների հեղինակները տարբեր անուններ կրող զինյալ հայեր էինՙ ԱՍԱԼԱ անվանյալ նույն կազմակերպությունից:

2015-ի հունվարին, երբ Եվրոպան ցնցված է «Շառլի Էբդոյի» դեմ իրականացված ահաբեկությունից, ԱՍԱԼԱ-ն իր 40-ամյակն է բոլորում: Գաղտնի բանակի առաջին գործողությունը 1975-ին Բեյրութում է իրականացվել: Բանակի շարժիչ ուժերը աքսորյալ հայերն էին, որ իրենցՙ Թուրքիայի արեւելքում գտնվող հայրենիքի մասին միայն լսելով գիտեին: 1915-ին հայերի դեմ թուրքերի ջարդերից 60 տարի էր անցել, 50 տարի էլ մեծ տերություններիՙ հայերին պետություն տրամադրելու չիրականացված խոստումից: Աշխարհը Հայկական հարցը վաղուց ետ էր մղել, հետեւաբար երիտասարդ սերունդը զենքն էր նախընտրել: Պաշտոնապես ԱՍԱԼԱ-ն 2 նպատակ ուներՙ ստիպել, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Թուրքիայի արեւելքում հայոց երբեմնի տարածքներում պետություն վերակերտել, մեկնաբանում է հոդվածագիրը: Գաղափարապես խումբը խորհրդային ուղեծրում էր: Նրա գլխավոր հակառակորդը Թուրքիան է, ինչպես նաեւ բոլոր այն երկրները, որ Թուրքիայի հետ համագործակցության մեջ են կասկածվում:

1975-ին Հայ գաղտնի բանակը աշխարհով մեկ թիրախ դարձրեց թուրք դիվանագետներին, նրանցից 20-ը հրաժեշտ տվեցին կյանքին: 1976-ին ահաբեկչությունը Շվեյցարիա էլ հասավՙ ավերելով Ցյուրիխում թուրքական հյուպատոսությունն ու բանկը: 1980-ի փետրվարի 6-ին Բեռնում թուրք դեսպանի «Մերսեդեսի» վրա են կրակում, թուրքի բախտը բերում էՙ թեթեւ վիրավորում է միայն: Տարիներ ի վեր ընդհատակում արդյունավետ գործունեություն ծավալելուց հետո ակտիվիստներից 2-ը 1980-ին առաջին անգամ հենց Շվեյցարիայում հայտնաբերվում են: Ժնեւի «Beau-Site» հյուրանոցի պայթյունից հետո ձերբակալվում են մի կին, մի տղամարդ, վերջինս զրկվում է մի ձեռքից, տեսողությունից:

Թերթն իր ծավալուն հոդվածում մեկ առ մեկ անդրադառնում է Շվեյցարիայի դեմ դրանից հետո գրանցված վրեժի գործողություններինՙ հատուկ ընդգծելով 1981-ի հունիսին Ժնեւի փողոցներից մեկում հրապարակային ձեւով թուրքական հյուպատոսարանի աշխատակցի վրա կրակելու փաստը: Մեկ տարում ավելի քան 20 մեծ ու փոքր ահաբեկչական գործողություններ է իրականացնում բանակը Շվեյցարիայում եւ արտերկրի շվեյցարական հաստատությունների դեմ, գրում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»: Թերթը հիշատակում է, թե եզակի մի աղբյուրՙ 1998-ին Նյու Յորքում հրատարակվող «The Armenian Reporter»-ն է միայն նշում, թե շվեյցարաբնակ հոգեւորական, 1926-ին Լիբանանում ծնված, հայտնի համայնքային գործիչ ու հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Ջեյմս Գառնուզյանը եղել է ԱՍԱԼԱ-ի հիմնադրման ակունքներում: Գառնուզյանը խոստովանել է, թե 1975-ին Լիբանանում Գաղտնի բանակի 3 հիմնադիրներից մեկն ինքն է: Հարցազրույցն արվել է 11 տարի առաջՙ պայմանով, որ տպագրվելու է մահվանից հետո: Ստուգել հրապարակվածի իսկությունն այժմ հազիվ թե հաջողվի, գրում է շվեյցարական թերթը, քանի որ հարցազրույցի հեղինակն էլ ողջ չէ այլեւս, իսկ դուստրըՙ Մանուշակ Գառնուզյանը ընտանիքի անունից փոխանցում է, թե այդ կապի մասին ոչինչ չգիտենՙ հրապարակվածը «զուտ շահարկում» որակելով: «NZZ» -ը հիշատակում է նաեւ հայկական արմատներով արեւմտաշվեյցարացի Արման Գասպարի(Armand Gaspard) կարծիքը, թե ԱՍԱԼԱ-ն անշուշտ սկզբում Հայոց հարցն աշխարհի ուշադրությանն է արժանացրել, բայց հետագայում նրա «սոսկալի էքսցեսների» պատճառով հայոց գործը մեծապես վնաս է կրել: Շվեյցարական լրատուն հոդվածը եզրափակում է ամերիկյան ահաբեկչական գործողությունների տեղեկատվական պահոցի տվյալներին հղում անելովՙ ըստ որի ԱՍԱԼԱ-ն աշխարհում 84 գործողություն է իրականացրել, զոհ են դարձել 46 հոգի, 299 վիրավորվել: Թեպետ երկար ժամանակ է, ինչ ակտիվ չէ, բայց թուրք-հայկական քարոզչական պայքարի մեջ դեռեւս դեր ունի. երբ հայկական կողմը ցեղասպանված 1 միլիոնից ավելի զոհերի մասին է խոսում, թուրքական կողմը հաճախ ԱՍԱԼԱ-ի գործողություններն է հիշեցնում, եզրափակում է շվեյցարական թերթը:

«Թիրոլեր թագեսցայթունգը» իր հերթին հունվարի 21-ին թվարկել է Ավստրիայում ահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը: Վերջինը 1975-ի հոկտեմբերի 22-ին Վիեննայում թուրք դեսպան Դանիս Թունալիգիլի սպանությունն է, պատասխանատուները հայ ծայրահեղականներն են, ներկայացված է թերթի հրապարակման մեջ:

Ահաբեկչությունների հանդեպ աշխարհի վերաբերմունքը «ճշտվեց» 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: 2015-ի հունվարին «Շառլի Էբդո»-ի զուգահեռը նորից վերհիշեցրեց, թե համաշխարհային հանրությունը առաջնորդների թեւանցուկ պատ է շարելու ահաբեկիչների կրակահերթի առջեւ:

Գյումրիի ոճրագործությունը ահաբեկչական գործողություն անվանեց առայժմ միայն Ճապոնիան: Հունվարի 28-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը լսելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի վերջին արարը: Վերոհիշյալ հոդվածն ու՞մ դեմ է շարում իր ամուր պատը, երբ ԱՍԱԼԱ-ն …իր մեկնաբանմամբ պատմություն է այլեւս… Իսկ մեր շերեփն այլեւս հինը, թեթեւը չէՙ պետական կնիք ունի: Կարծիքի ազատություն, թե՞ Գյումրիից հետո Հայաստանի համար վերաձեւակերպվածՙ անվտանգության երաշխիք, ՄԻԵԴ-ի նժարին ո՛րն է ծանր կշռելու, ո՞րն է ապագա պատի շաղախ դառնալու:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Հաջորդ գրառումը

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸՙ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱ՞ՆԴ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸՙ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱ՞ՆԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական