Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԴՐԵՅ ՍՈՒՇԵՆՑՈՎ

Խաղաղ ժամանակ արտերկրում զինվորները դիվանագետներ են

Անդրեյ Սուշենցովը “Внешняя политика” գործակալության ղեկավարն է, «Վալդայի ակումբի» փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի դոցենտ:

Հայաստանում ռուսաստանցի զինծառայողի հրեշավոր ոճրագործությունը եւ այդ կապակցությամբ Գյումրիում ու Երեւանում ծավալված բողոքի զանգվածային ելույթները հաստատում են այն հանրահայտ կանոնը, որ խաղաղ ժամանակ դաշնակից պետության տարածքում զինվորականները նախ եւ առաջ դիվանագետներ են:

Ռուսաստանն ու Հայաստանը կապված են ոչ միայն դարավոր պատմական բարեկամությամբ, այլեւ գործող ռազմական դաշինքով: Դա հարաբերությունների առանձնահատուկ, առավել վստահական ձեւն է, որը սերտորեն միավորում է երկրների ռազմական ու պաշտպանական գերակայությունները: Հայաստանի տարածքում ռուսաստանցի զինվորականների եւ զգալի զինանոցի առկայությունը երաշխավորում է հնարավոր տարածաշրջանային հակամարտության զսպումը: Դա Երեւանի առաջնային խնդիրն է եւ Մոսկվայի հիմնական խնդիրներից մեկը: Բացի դրանից, 102-րդ ռազմակայանի միջոցով Ռուսաստանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը մերձավորարեւելյան գործերին. կայանում տեղաբաշխված սպառազինությունների հեռահարությունը թույլ է տալիս դրանք գործադրել մինչեւ Իսրայելի սահմանները ներառյալ: Ուստի խաղաղ ժամանակ ռուսական ռազմակայանը տարածաշրջանի գործերին եռանդագին միջամտելու ՌԴ պատրաստակամության ազդանշան եւ միաժամանակ Ռուսաստանի ռազմական զորության ցուցադրություն է: Իսկ 102-րդ ռազմակայանի զինվորական եւ քաղաքացիական անձնակազմը պետք է ռուս զինվորիՙ առաջին հերթին պաշտպանի օրինակ հանդիսանա:

Ընդհանուր առմամբ այդպես էլ կա: Սակայն պատկերը փչացնում են վերջին 15 տարվա երեք միջադեպեր: 1999 թվականին երկու զինծառայողներ լքեցին զորամասը եւ Գյումրիի շուկայում ծեծկռտուքի ժամանակ զենք կիրառեցին. զոհվեցին մարդիկ: 2013-ին ռազմակայանի զինափորձարան թափանցեցին հայ դեռահասներ եւ զոհվեցին հին արկի պայթյունից: Սակայն ներկայիս միջադեպը ամենից ծանրն է ու ողբերգականը:

Ցավոք, արտակարգ պատահարները մշտապես ուղեկցում են զինվորական ծառայությանը, մանավանդՙ արտերկրում: Նույնիսկ մարտական գործողությունների բացակայության պայմաններում զորքերը երբեմն կրում եւ պատճառում են ոչ մարտական կորուստներ: Չափազանց մեծ է զինված երիտասարդների կուտակումը, եւ նրանց մեջ անչափ շատ է չծախսված էներգիան:

Արտակարգ պատահարների կանխարգելման ոչ մի դեղատոմս չի տալիս հարյուր տոկոսանոց արդյունք, իսկ դրանց դեմ պայքարելու բանաձեւը նույնն է բոլոր երկրներումՙ կարգապահություն եւ չափավոր զվարճանքներ: Սակայն որքան շատ են արտերկրում տեղաբաշխված զինվորները, այնքան մեծաթիվ են միջադեպերը:

Այս առումով ռեկորդային էր 2-րդ աշխարհամարտից հետո դաշնակիցների կողմից Գերմանիայի եւ Ավստրիայի օկուպացման ժամանակաշրջանը: Հաջողվեց արձանագրել եւ բացահայտել օկուպացիոն ուժերի բնավ ոչ բոլոր ծանր հանցագործությունները, բայց առանց այդ էլ խոսքը հազարների մասին է: Առավել հայտնի է 1945 թ. սեպտեմբերյան միջադեպը, երբ հարբած ամերիկացի զինվորը սխալմամբ գնդակահարեց ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբեռնին հենց նրա տան շեմին:

Միջադեպերն ուղեկցել են օտարերկրյա բոլոր զորքերին: Ողբերգական պատահականություններից ապահովագրված չեն նույնիսկ խաղաղասեր երկրները: Այսպես, 2012 թվականին Հնդկաստանի ափերի մոտ նավթատար նավ պաշտպանող իտալացի ծովային հետեւակայինները գնդակահարեցին երկու հնդիկ ձկնորսների: Միջադեպը Հռոմի եւ Դելիի միջեւ առաջ բերեց մի ամբողջ դիվանագիտական սերիալ, որտեղ իտալացի զինվորներին մի քանի անգամ հանձնեցին Հնդկաստանին եւ տարբեր պատրվակներով հետ վերցրին:

ԱՄՆ-ը, որպես համաշխարհային տերություն, արտերկրում ունի տասնյակ խոշոր ռազմակայաններ եւ մշտապես բախվում է արտակարգ պատահարների հետեւանքները հարթելու անհրաժեշտությանը: Իսկ դրանց վիճակագրությունը տագնապալի է. Գերմանիայում, Բոսնիայում, Քաթարում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում ամերիկացի զինծառայողները պարբերաբար կատարում են ծանր հանցագործություններՙ սպանություններ եւ բռնաբարություններ: Ճապոնական Օկինավա կղզում ամերիկյան զորաբաժնի թվակազմը մոտ 50 հազար է, եւ ամեն տարի այնտեղ արձանագրվում է 200-250 հանցագործություն: Օկինավայում ամերիկացի զինվորականները աղմկահարույց սպանություններ կատարել են 1959, 1969, 1972 եւ 1983 թվականներին, բռնաբարություններՙ 1995, 2000 եւ 2001 թվականներին: Այն հանգամանքը, որ ամերիկացի զինվորներին դատում են ճապոնական դատարանում, բնավ չի պարզեցնում արտակարգ պատահարների հարթումը:

Բայց սա արտակարգ պատահարների մի մասն է միայն: 1969 թ. Պենտագոնը առանց Կոնգրեսի իմացության Օկինավայում տեղաբաշխեց նյարդակաթվածային գազի մարտալիցքեր, իսկ 1996 թ. ամերիկյան ռմբակոծիչներից մեկը ստիպված եղավ վայրէջքից առաջ ծովը նետել մի խոշոր ռումբ: Սակայն առավել աղմկահարույց էր 1965 թ. միջադեպը, երբ Օկինավայից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա ամերիկյան «Տիկոնդերոգա» ավիակիրը ծովում կորցրեց ջերմամիջուկային ռումբով զինված ռմբակոծիչ:

Զարմանալի չէ, որ Ծագող արեւի երկրում քանիցս բարձրացվել է Օկինավայից ամերիկյան ռազմակայանի դուրսբերման հարցը: Օկինավա պրեֆեկտուրայի իշխանություններն այս կապակցությամբ նույնիսկ անցկացրել են հանրաքվե: Կղզու բնակիչները ԱՄՆ-ին մեղադրում են «օկուպանտի մտածելակերպի» մեջ: Սակայն պաշտոնական Տոկիոն թանկ է գնահատում ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը եւ պատրաստ է հանդուրժել պարբերաբար կրկնվող արտակարգ պատահարները, թեեւ դրանք քաղաքականապես անհարմար են դարձնում Օկինավայում ռազմակայանի գոյությունը:

Օկինավայում ամերիկացի զինծառայողների կատարած հանցագործությունները խամրում են Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում վերջերս պատահած միջադեպերի առջեւ, որոնց ընթացքում զոհվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Նույնիսկ ամերիկացիների մշտական ներկայությունից զերծ երկրները, օրինակՙ Մերձբալթյան պետությունները, մերթ ընդ մերթ գանգատվում են ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինծառայողների խուլիգանությունից:

Սակայն նմանօրինակ միջազգային համատեքստը չպետք է հանգստացնի ռուսաստանցի դիտորդին: Արտերկրում ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցող որեւիցե միջադեպ անհետեւանք չի անցնում, իսկ դա խիստ աղետալի է երկկողմ հարաբերությունների համար: Եվ շատ ավելի ցավալի է, երբ խոսքը Հայաստանի նման մերձավոր ու վստահելի դաշնակցի մասին է:

Թեեւ Մոսկվա-Երեւան երկխոսությունն ավանդաբար շատ կառուցողական է (ինչը մասնավորապես ապացուցվում է վերջին միջադեպի առթիվ Հայաստանի պաշտոնական իշխանությունների արձագանքով), Ռուսաստանը պարտավոր է առավել նախաձեռնողական տեղեկատվական աշխատանք կատարել հայ հասարակության հետ: Սխալ է կարծելը, թե հայերը «ոչ մի տեղ չեն գնա»: Պետք է հասկանալ, որ սեփական ընկալմամբ այսօրվա Հայաստանը Կասպից, Սեւ եւ Միջերկրական ծովերին սահմանակից Մեծ Հայաստանի ժառանգորդն է: Այդ պատճառով հայի մտահորիզոնը բնավ տեղայնական չէ եւ չի սահմանափակվում իր երկրի եւ ստվար հայ համայնք ունեցող Ռուսաստանի գործերով:

Սփյուռքահայության մյուս ճյուղը Թուրքիայից փախած արեւմտահայերն են, որոնք հաստատվել են Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Հայկական խոշոր համայնքներ կան նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում, ներառյալ Սիրիան: Դա Հայաստանը դարձնում է միջազգային բազմաթիվ գործընթացների մասնակից:

Այնպես որ Ռուսաստանի իշխանությունների հրապարակային արձագանքը կարող էր լինել առավել վճռական եւ նախաձեռնողական: Ողբերգության կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանի արած հայտարարությունը հիշեցնում է տարողունակ հեռագրերի խորհրդային ավանդույթը, որոնք նախատեսված էին «գրանիտային» հավերժացման համար: Այն պետք է լիներ առավել մարդկային եւ պետք է համապատասխաներ ողբերգության մասշտաբներին: ԾԼԸ հայկական բաժանմունքի ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ կայքէջը ստեղծվել է 10 տարի առաջ եւ արդիականացման կարիք ունի: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանին հարկավոր է խոսնակՙ քննության ընթացքի վերաբերյալ հասարակայնությանն օպերատիվորեն տեղեկացնելու համար:

Սա գործողությունների նվազագույնն է, որ անհրաժեշտ է ձեռնարկել Գյումրիի ողբերգության հետքերով: Իսկ ապագայում պետք է հաստատապես հիշել, որ խաղաղ ժամանակ արտերկրում ռուսաստանցի ամեն մի զինվոր առաջին հերթին իր երկրի քայլող գովազդն է:

Lenta.ru, Ռուս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ…

Հաջորդ գրառումը

ԱՍԱԼԱ-Ն ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՍԱԼԱ-Ն ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական