Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄՈՒՀԱՄԵԴԸ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տպավորությունն այնպիսին է, որ Ֆրանսիայի վրա ինչ-որ մեկը հարձակվել է, ընդ որում այդքան էլ հատնի չէ, թե ով: Այլ կերպ ասածՙ տպավորությունն այնպիսին է, որ նոր տարվա առաջին օրերին քույր Ֆրանսիան պատերազմում է ինչ-որ աներեւույթ ուժերի դեմ, որոնց որքան էլ սպանում ես, ընդ որումՙ ոչ միայն Ֆրանսիայում, նրանք «հարություն են առնում», առնվազնՙ չեն հանձնվում:

Այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է, անշուշտ, կոչ անելՙ պատերազմի, կամ ռազմական գործողությունների բոլոր կողմերինՙ զսպվածություն ցուցաբերել, բայց կամ սա այդ դեպքը չէ, կամ Հայաստանը Ֆրանսիա չէ, ամեն դեպքում հարեւան Ադրբեջանը իր որոշ գործողություններում ոչնչով չի տարբերվում ահաբեկչական ցանցից:

Հասկանալի է, որ Հայաստանը չարեց նման հայտարարություն, փոխարենը Փարիզ գործուղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով ՌԴ ԱԳ նախարարի կողքով քայլում էրՙ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած «Միասնության երթ»-ին, որին ի թիվս աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարների եւ նրանց ներկայացուցիչների, մասնակցեց մեկ ու կես միլիոն մարդՙ սա պաշտոնական թվերով:

Մինչդեռ, հարձակում է գործվել ոչ թե, ենթադրենք, մեզ համար ոչ տաք, ոչ սառը Մոնղոլիայի վրա, կամ, ասենքՙ Արեւելյան Թիմորի, այլՙ քույր Ֆրանսիայի, որիՙ Հայաստանի համար ունեցած կարեւորության մասին անիմաստ է խոսել: Այսինքն, ինչո՞ւ Փարիզ չմեկնեց եւ հիշյալ երթինՙ նախագահ Օլանդի, կանցլեր Մերկելի, վարչապետՙ Դեւիդ Քեմերոնի եւ Բենյամին Նաթանյահուի, այլոց կողքին չքայլեց նախագահ Սերժ Սարգսյանը, այն պարագայում, երբ այս օրերին նախագահի օրակարգը համեմատաբար թեթեւ է: Մեզ համար ողբերգությո՞ւնն էր նվազ կարեւորված, թե՞… Հավանաբարՙ «թե», քանի որ Փարիզում Ռուսաստանը եւս ներկայացված էր Սերգեյ Լավրովի մակարդակով, քանի որ Պուտինը չի լինում այն շրջապատում, որտեղ իրեն չեն ակնածում:

Բայց այս ամենը խնդրի նեղ կողմն է, իրականում Փարիզի երթի բարձրաստիճան մասնակիցները, եթե նկատած էլ լինեն, ապա միայն Պուտինի բացակայությունը, գուցե: Այս պատմության մեջ այլ, թերեւս ավելի հետաքրքրական բան կա: Միասնությունըՙ որպես գաղափար, անշուշտ, լավ բան է: Այն, իհարկե, ինձ համար գոնե, ցանկալի չէՙ ժողովրդի առումով, այսինքն եթե ինչ-որ ժողովուրդ առհասարակ (ոչ թե կոնկրետ հարցի շուրջ) միասնական է, ուրեմն այդ ժողովուրդն ապրում է բռնապետությունում, քանի որ ժողովուրդն ինքնին, այն էլՙ խաղաղ պայմաններում միասնության միտված չէ: Բայց պետությունների, հատկապես գերտերությունների եւ նրանց առաջնորդների պարագայում միասնությունը բացառապես լավ է: Այս համատեքստում, անշուշտ, միայն դրական է Փարիզում աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարների եւ ավելին քան մեկ միլիոն մարդուՙ «Միասնության երթը», սակայն մի հարց է առաջանում. եթե այսքան երկրի այսքան ղեկավար միասնական են ահաբեկչությունը դատապարտելու գործում, ինչը ողջունելի է, ապա սա նշանակո՞ւմ է արդյոք, որ նույն այդ ղեկավարները միասնական ենՙ մահմեդականների մարգարեին ծաղրելու հարցում, կամ մի՞թե նրանք բոլորն ընդունում են, որ Մուհամեդը ծաղրանքի առարկա չէ:

Դժվար է ասել, համենայն դեպս Փարիզի երթին վարչապետ Նաթանյահուի կողքին քայլել է մահմեդական Մալիի առաջնորդը, ով եղել է նախագահ Օլանդի անմիջապես կողքին, ում կողքին էլ քայլել են կանցլեր Մերկելը, վարչապետ Քեմերոնը, ապաՙ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:

Իսկ այս բոլորի հետեւից քայլել է մեկ եւ կես միլիոն մարդ, այս պարագայումՙ հենց մարդ, ոչ թեՙ քաղաքացի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱ-ՀՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական