Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԿՐԱԻՆԱ-ՀՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Այսօր արդեն բոլորն են հասկանում, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հետեւանք են ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության, երբ ամերիկացիները խնդիր են դրել առավելագույնս թուլացնել ու սնանկացնել Ռուսաստանըՙ հնարավորինս սահմանափակելով կրկին համաշխարհային մասշտաբի խաղացող դառնալու նրա հավակնությունները, ամրապնդել Եվրոմիության նկատմամբ վերահսկողությունըՙ Ռուսաստանի հետ եվրոպական երկրների տնտեսական հարաբերությունները շրջափակելու միջոցով եւ, վերջապես, ձերբազատվել «շփացած» Պուտինից ու նրան փոխարինել ամերիկամետ որեւէ դրածոյով:

Իսկ ինչ դեր է հատկացված ուկրաինացիներին այս աշխարհաքաղաքական նենգ մրցապայքարում: Ավելորդ չի լինի կրկնել Ռուսաստանում արդեն լայնորեն տարածված ու առավել քան բնորոշ այն արտահայտությունը, որ ամերիկացիները Ուկրաինայում ռուսների դեմ կկռվեն մինչեւ վերջին ուկրաինացին: Այսինքն, ուկրաինացիները կդառնան, եթե արդեն չեն դարձել, սոսկ, ինչպես ասում են, թնդանոթի միս:

Հիմա խոսենք Ուկրաինայի վրա ամերիկյան ազդեցության սոսկ մեկ ուժեղագույն լծակիՙ հրեական գործոնի մասին, թե ամերիկացիները հատկապես ի՜նչ արդյունավետությամբ են օգտագործում ուկրաինացի հրեաներին իրենց հակառուսական սցենարն իրականացնելու ասպարեզում: Ռուսաստանյան մամուլում հաճախ են հրապարակվում նյութեր Ուկրաինայի առաջատար քաղաքական դեմքերի հրեական ծագման մասին: Ահա եւ վերջերս հրապարակվեց եւս մի ընդարձակ ցուցակ «Մայդանացնորվածներ, հրեաները կառավարում են ձեր երկիրը, եւ ձեր սիրտը չի՞ խառնում դրանից» անշնորհք վերտառությամբ: Եթե հավատանք այդ ցուցակին, ապա հրեական արմատներ ունենՙ սկսած տատիկներից ու պապիկներից, «ուկրաինական ժողովրդի իշխանությունն ու ռեսուրսները զավթած» քաղաքական ու տնտեսական վերնախավի մեծ մասը: Համենայն դեպս «ծագումնաբանորեն» հրեա են հռչակված երկրի բոլոր երեք բարձրագույն ղեկավարներըՙ Պյոտր Պորոշենկոնՙ Վալցման, Արսենի Յացենյուկըՙ Բակայ, իսկ պառլամենտի նախագահ Վլադիմիր Գրոյսմանի պարզ ազգանունն արդեն կասկածի տեղիք չի տալիս:

Եվ առհասարակ ծանոթանալով այդօրինակ հրապարակումներին, սկսում ես մտածելՙ իսկ ո՞վ է ուկրաինացի երկրի ընտրախավում. Տուրչինովՙ Կոգան, Կլիչկոՙ Էտինզոն, Տիմոշենկոՙ Կապիտելման (հայերը թող ծանր չտանեն), Տյագնիբոկՙ Ֆրոտման, Պարուբի, Յարոշ… Որին թվարկես: Իսկ ահա օլիգարխների ցուցակում թերեւս մեկն է ոչ հրեաՙ թաթար Ռինատ Ահմետովը: Մնացածըՙ Կոլոմոյսկի, Գուրվից, Ֆիրտաշ, Պինչուկ, Գայդուկ, Կոստելման, Սիգալ, Ֆելդման, Կիպերման… Պարզվում է, որ հրեա են նույնիսկ ուկրաինացի նացիոնալիստների կուռքերըՙ Ստեպան Բանդերանՙ Շիմոն Ստեֆան եւ Ռոման Շուխեւիչը: Ուկրաինայի նախկին նախագահներ Կրավչուկի եւ Կուչմայի «պապենական» ազգանուններն են Բլյում ու Կուչման:

Հնարավո՞ր են չափազանցումներ: Հնարավոր են, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անվան դիմաց, օրինակ, գրված էՙ հայկական հրեա, թեեւ վերջինս հաճախ է հայտարարում, թե ինքը Ուկրաինայի քաղաքացի է, սակայն արմատներով հայ է (ուրիշ հարց է, թե դրանից ինչ է շահում հայությունը):

Բայց սա էլ դեռ ոչինչ: Ուկրաինայում հայտնի հրեական հասարակական գործիչ, Խարկովի հրեական համայնքի լիդեր Էդուարդ Խոդոսը նորերս պեղել ու հրապարակել էր արտառոց մի փաստ. երկրի միապալատ խորհրդարանիՙ Գերագույն Ռադայի նորընտիր կազմի 450 պատգամավորներից հրեական ծագում ունի… 306-ը: Սա արդեն խորհրդարանական բացարձակ մեծամասնություն է, ընդ որում ոչ թե կոալիցիոն, այլ էթնիկական: Ավելին, Խոդոսի վկայությամբ, այդ բոլոր 306 պատգամավորները «ընկնում են» հայրենադարձության մասին իսրայելական օրենքի տակ, այսինքն, իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում նրանք հանգիստՙ օրինականորեն կարող են մեկնել ավետյաց երկիր:

Եթե նույնիսկ այս վերջին տվյալները բերեր ոմն ռուս նացիոնալիստ, ապա կարելի կլիներ ինչ-որ տեղ անվստահություն հայտնել դրանց հավաստիության նկատմամբ: Սակայն Խոդոսը հրեական կյանքում (եւ ոչ միայն Ուկրաինայի) հայտնի դեմք է:

Կարելի է հարցնելՙ իսկ ինչո՞վ է վատ, որ հրեաները գերիշխող դիրքեր ունեն Ուկրաինայում: Բանն այն է, որ Սիոնի զավակները միանշանակ կողմնորոշված են դեպի Արեւմուտքՙ Եվրոպա եւ ԱՄՆ, որտեղ նրանք քաղաքական- ֆինանսական գերիշխանություն ունեն եւ նրանց պետք չեն ավելորդ մրցակիցներ, տվյալ դեպքում Ռուսաստանը: Եվ որպես աշխարհի գերպրագմատիկ ցեղ, նա ելնում է բացառապես իր ազգային շահերի տեսանկյունից, իհարկե դրանք համապատասխանեցնելով Արեւմուտքի շահերի հետ: Այլ խոսքով ասած, համատեղ մասշտաբային պայքար է ծավալվել իրականացնելու ոչ անհայտ Զբիգնեւ Բժեզինսկու (ասում են սա էլ լեհական հրեա է) այն հայտնի «մարգարեությունը», որ Ռուսաստանը երբեք կայսրություն չի դառնա առանց Ուկրաինայի:

«Սիոնիստական մաֆիան Ուկրաինան քայքայեց արագորեն ու ոչ թանկ գնով, գրում է ռուս քաղաքագետ Վիկտոր Նայդենովը: Երբ երկրի ղեկավարությունը կառավարվում է դրսից, ժողովուրդը ոչ մի լավ սպասելիք չի կարող ունենալ: Եվ դա լավագույնս տեսանելի է Ուկրաինայում»:

Որպես հետեւանք. Ուկրաինան, ձեռք բերելով անկախություն եւ ժառանգելով ինդուստրիալ-ռեսուրսային հզոր կարողություն, անընդունակ դարձավ ոչ միայն զարգանալու, այլեւ գոնե պահպանելու էկոնոմիկան, նա ի վիճակի չէ կառուցելու կենսունակ նոր պետություն եւ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուկրաինան վերածվում է ենթամանդատային տարածքիՙ բնաջնջվող բնակչությամբ: Ինքնուրույնության երկու տասնամյակի ընթացքում երկիրը կորցրել է հիմնական կապիտալի 40 տոկոսը, ներքին համախառն արտադրանքի ծավալն ընկել է 60 տոկոսով, ներդրումները կրճատվել են 80 տոկոսով եւ այլն:

Հայաստանում կարող են առարկել, թե մեր երկիրն է ձեռից գնում, իսկ մենք լուրջ դեմքով նստել-վերլուծում ենք Ուկրաինայի կազմալուծման, ուկրաինա-հրեական հակասական հարաբերությունների հարցը: Ասենք թե այդպես է: Այդ դեպքում հիշենք վերջերս հրեական մի քանի կազմակերպությունների այցը Հայաստան, որի շրջանակում նաեւ ցեղասպանության հարցերը քննարկելու համար: Միթե Հայաստանում կա մեկը, որը հավատա, թե հրեաները երբեւէ կարող են ճանաչել մեր ազգային արդեն 100-ամյա ողբերգությունը: Եվ խնդիրը թուրք-իսրայելական, մեր օրերում նույնիսկ իսրայելա-ադրբեջանական բազմակողմ սերտ հարաբերություններից բխող նրանց ազգային շահերի մեջ չէ, ինչի մասին անընդհատ տարփողում են Իսրայելում: Եվ ոչ էլ այն պարագան, որ իրենց մատն էլ է խառը այդ պատմական իրադարձություններում: Նրանք երբեք չեն ճանաչի մեր ցեղասպանությունը, քանզի, իրենց համոզմամբ, միայն իրենք են ապրել ցեղասպանությունՙ Հոլոքոսթ, եւ աշխարհը միայն ու միայն իրենց առջեւ պիտի գլուխ խոնարհիՙ պայմանավորելով քաղաքական-նյութական-բարոյական շռայլ փոխհատուցումներ:

Եվ հետո, ժամանակ առ ժամանակ բուն Ռուսաստանում տարբեր մակարդակների հրեա գործիչներ անսքող խոսակցություններ են բացում ռուսաց երկրի, նրա տարբեր տարածաշրջանների, իսկ նորերս արդեն, ավելի կոնկրետ, Ղրիմի «իսրայելացման» մասին: Վերջինիս «ռուսացմանն» անմիջապես հաջորդեց Սիմֆերոպոլում մեծ ու շքեղ սինագոգ ու հրեական մշակութային պալատներ կառուցելու նախաձեռնությունը: Ու եթե վերհիշենք նաեւ ամերիկյան հետախուզական ծառայությունների, Հենրի Քիսինջերի հայտարարություններն այն մասին, որ, 20 տարի հետո Իսրայելը, իբր, կդադարի գոյություն ունենալուց, ապա ինչու բացառել, որ հրեաներին կարող է հետաքրքրել նաեւ մեր… դատարկվող երկիրը: Անհեթեթությու՞ն է սա: Բայց չէ որ մեր երկիրը, ավա՜ղ, իրոք դատարկվում է: Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել, որ «չամադանային» տրամադրությունները համակել են հայաստանցիներին: Եվ դա, ի տարբերություն Ուկրաինայի, ոչ թե հրեաների մեղքով, այլՙ սեփական:

Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ են ուրիշները աչք չտնկել մի տարածքի վրա, որը բնակչությունից զրկվում է առանց պատերազմի, առանց բնության կործանարար աղետների ազդեցության: Գիտեք մոսկվացի մի արեւելագետ ռուսաստանյան լրատվական գործակալություններից մեկում հրապարակած իր վերլուծական հոդվածը ինչպես էր վերնագրելՙ «Իսրայելը Ադրբեջանին պատրաստում է նոր մեծ պատերազմի»:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄՈՒՀԱՄԵԴԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄՈՒՀԱՄԵԴԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական