Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐԱՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ 12 ՕՐ ՀՈՒՆՎԱՐԻՆ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոնական օրերի գերառատություն եւ տեղափոխվող ոչ աշխատանքային օրերի խառնաշփոթ ամբողջ տարվա ընթացքում

Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցության 5-6 օրն էլ քիչ չէ տոնելու, շնորհավորելու, մաղթանքներ հղելու, հանգստանալու համար, որից հետո տրամաբական կլինի անցնել աշխատանքի: Սակայն Հայաստանում բոլորովին այլ տրամաբանություն է գործում, տպավորություն ստեղծելով, թե մենք հասել ենք ասենք Սինգապուրի կամ Լյուքսեմբուրգի բարեկեցության մակարդակին եւ կարող ենք մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ` մասնավորապես հունվարին հանգստանալ 12 օր: 12 օր, որի մեջ մտնում էին ոչ միայն տոնական օրերը, այլեւ դեկտեմբերի 20-ից եւ 27-ից տեղափոխված ոչ աշխատանքային օրերը: Այս ամենից հետո էլ, մի քանի օր հարկ է հարմարվել աշխատանքային բնականոն ռիթմին, արդյունքում ունենալով գրեթե կորսված հունվար ամիս բոլոր առումներով` գործարար, աշխատանքային, կրթական, սոցիալական եւ այլն:

Վերջին 5-6 տարիներին կառավարությունը աշխատանքային օրերը տեղափոխելու գործելաոճ է որդեգրել` «մարդկանց հանգիստն ավելի արդյունավետ կազմակերպելու» հիմնավորմամբ: Դժվար է ասել, թե որքանո՞վ է դա ծառայում նպատակին, քանի որ չկան սոցհարցումներ կամ ուսումնասիրություններ: Սակայն ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր առանց կառավարության որոշումների աջակցության էլ կարող են եւ ի վիճակի են իրենց հանգիստն «արդյունավետ» կազմակերպել, կազմակերպում են` ամառ, թե ձմեռ, տոնական, թե աշխատանքային օրերին: Նրանք, ովքեր նման հնարավորություն չունեն, ոչ թե հանգիստ են կազմակերպում` հատկապես ձմռանը տանը մնալով, այլ չաշխատելով կամ գործունեություն չծավալելով, եղած միջոցները սպառելով, գումարներ կորցնում ու պարզապես ժամանակ սպանում: Ինչն էլ ազդում է ամբողջ երկրի տնտեսական եւ գործարար ակտիվության վրա: Հունվարի 12-ին բանկերում հերթերն ու կուտակումները ասվածի միայն երեւացող մասն ու վկայությունն են: Մի խոսքով, առանց այն էլ տնտեսական աշխուժության առումով ամենապասիվ հունվար ամիսը վերածվում է ուղղակի «մեռած» ամսվա: Մինչդեռ կառավարության խնդիրը պետք է լինի բոլոր միջոցները օգտագործելով նպաստել տնտեսական աճի ներկայիս ցածր տեմպի բարձրացմանը, այլ ոչ թե տարվա 12 ամիսներից 1-ը լրիվ կորցնելուն:

Մի խոսքով, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական օրերը նշելու համար լրիվ բավարար է ոչ աշխատանքային սահմանել դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը: Ինչ վերաբերում է տոնական եւ տեղափոխվող աշխատանքային օրերին ընդհանրապես, ապա տարվա ընթացքում դրանց պակասություն նույնպես չի զգացվում:

Նախորդ կառավարությունը հիմք դրեց եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը ոչ աշխատանային սահմանելուն եւ դրա փոխարեն մեկ այլ շաբաթ օր աշխատելու «ավանդույթին»: Արդյունքում` մեռելոցի օրերի պատճառով, տարվա մեջ 5 անգամ ընկնում ենք խառնաշփոթի մեջ ` նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների եւ հիմնարկների աշխատակիցները այդ օրերին չեն աշխատում, մասնավորների մի մասում աշխատում են, մի մասում չեն աշխատում, մյուս մասում աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Խոշոր մասնավոր ընկերությունները հայտնվում են անորոշ վիճակում, քանի որ նրանցից շատերը առօրյա գործնական հարաբերություններ են ունենում պետական կառույցների եւ հիմնարկների հետ, բայց վերջիններս չեն աշխատում: Փոքր բիզնեսը ներկայացնող առեւտրի եւ սպասարկման օբյեկտները, արտադրությունները, կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված օրերին հիմնականում աշխատում են:

Ինչ վերաբերում է «հանգիստն արդյունավետ կազմակերպելու» նպատակով ոչ աշխատանքային օրերի տեղափոխմանը, ապա հարց է առաջանում` մարդիկ ավելի լավ են հանգստանում կանոնավոր դարձած ռեժիմի՞ դեպքում, թե՞ ասենք` 4 օր աշխատելով, հետո 3 օր հանգստանալով, ապա հաջորդ շաբաթ 6 օր անընդմեջ աշխատելով եւ միայն 1 օր հանգստանալով: Մի՞թե հասկանալի չէ, որ համաչափ աշխատելն ու հանգստանալն ավելի բնական է եւ արդյունավետ բոլոր առումներով, քան թե մի քանի օր ձանձրույթի մատնվելը, իսկ հաջորդ շաբաթ 1 օր հանգստյան օր ունենալը` չհասցենով վերականգնվել 6օրյա դարձած աշխատանքային շաբաթից: Կառավարությունում պետք է նկատի ունենան, որ նման որոշումներով ոչ թե լավություն են անում մարդկանց, այլ խաթարում նրանց թե հանգիստը, թե աշխատանքային ռիթմը, գումարած տնտեսական վնասը:

Ընդհանրապես, մեր օրացույցում ոչ աշխատանքային օրերը մեղմ ասած քիչ չեն: Թվարկենք` հունվարի 1-7, հունվարի 28, մարտի 8, մայիսի 1,9, 28, հուլիսի 5, սեպտեմբերի 21, դեկտեմբերի 31: 15 ոչ աշխատանքային օրեր` զարգացող համարվող երկրի համար, երբ անընդհատ դժգոհում ենք կենսամակարդակից, սոցիալական վիճակից եւ աղքատությունից: Ինչպե՞ս են հաղթահարվում այս երեւույթները` միմիայն աշխատանքով: Մարդկությունը տնտեսական զարգացման եւ բարեկեցության հասնելու այլ ճանապարհ մինչ այժմ չի ստեղծել: Ու որքան զարգացման մակարդակը ցածր է, այնքան ավելի շատ պետք է աշխատեն տվյալ երկրում` բանվորից մինչեւ խոշոր ընկերության սեփականատեր, պետական ծառայողից մինչեւ երկրի նախագահ: Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատակոնվ համարվում է միջին եկամուտներ ունեցող երկիր, իսկ դա նշանակում է, որ դեռեւս շատ տեղ ունենք աշխատելու: Երբ մեր երկրի զարգացման մակարդակը հասնի զարգացած երկրների մակարդակին, գուցե այն ժամանակ 8 ժամյա աշխատանքային օրը դարձնենք, ենթադրենք` 7 ժամյա, աշխատանքային շաբաթվա վերջին օրը` 4 ժամյա, վճարվող արձակուրդը` 40 օր, տոնական օրերը տարվա մեջ` 20 օր եւ այլն: Իսկ մինչ այդ, գոնե ոչ աշխատանքային օրերի անիմաստ տեղափոխություններից հրաժարվենք: Որոշ տոներ էլ պահպանելով (օրինակ` մայիսի 1, մայիսի 28, հուլիսի 5, հունվարի 7), կարելի է դրանք դարձնել աշխատանքային:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՇՈՒԵՅԱՐԴԱՐ

Հաջորդ գրառումը

Ո՜ՒՐ ԵՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ո՜ՒՐ ԵՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական