Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱԿԱՄԱ ԴՐԴԻՉՆԵՐԸ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մտադիր էի այսօրվա իմ սյունակը հատկացնել Փարիզի «Շառլ էբդո» շաբաթաթերթի խմբագրության սպանդով սկսված եւ այնուհետեւ հրեական «քոշերային» խանութում շարունակված ահաբեկչություններին ու հարակից խնդիրներին, առանձնակի ուշադրություն դարձնելով հետահաբեկչական Ֆրանսիայում այժմ տիրողՙ մամուլի բացարձակ ազատության ջատագովական մթնոլորտում մերՙ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծի ճակատագրին: Այդ եւ հարակից հարցերի քննությունը վերապահելով մեկ ուրիշ առիթի, այսօր ցանկանում եմ մեկ-երկու նկատառում ներկայացնել տարեմուտը մթագնած զազրելի մեկ այլ ոճրագործության մասին: Ինչպես ասում ենՙ սեփական մաշկը մարմնին ամենամոտն է…

Գյումրեցի մի ողջ ընտանիք ոչնչացրած զինծառայողիՙ Վալերի Պերմյակովի ոճրագործության շուրջ խոսքերն ու խոսակցությունները, ենթադրությունները, կարծիքներն ու հայտարարությունները, նրա դատաքննության տեղի ու տերի մասին քննարկումներն ու պահանջները շարունակվում են, դրանց անդրադարձել են նաեւ, նույն այս համարում, մեր ձեռնհաս աշխատակիցները: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ խնդրի բոլորովին այլՙ արտաքին, ես կասեիՙ ծագումնաբանական կողմին:

Ո՞վ կամ ովքե՞ր են ուղարկել այդ մոլագարին Հայաստան: Բժշկական, հոգեբանական ու կենսագրական ի՞նչ զննություն է անցել արտասահման, այս պարագայումՙ Հայաստան, այս պարագայումՙ հայ-թուրքական գերզգայուն սահման ծառայելու ուղարկված զինակոչիկը:

Եթե հավաստի են ռուսական մամուլում ոճրագործի կենսագրական-ընտանեկան կյանքի մասին եղած հրապարակումներըՙ հայրն ու մայրը աղանդավոր, եղբայրըՙ սեփական կնոջն սպանելու համար դատապարտված, ինքըՙ բանակում ծառայել չկամեցող, եւայլն, ապա նրան ու նրա նմաններին իսկապես պետք չէր ընդգրկել այդքան պատասխանատու զինծառայության մեջ: Փոխանակ Ավետիսյան ընտանիքը ոչնչացնելու, նա եւ նրա նմանները կարող են, օրինակ, թնդանոթի կրակի տակ առնել Գյումրին, կամ հրթիռակոծել սահմանի այն կողմում գտնվող հակառակորդի զորակայանը կամ գյուղը, գյուղերը: Գուցե նրան ուղարկողները մտածել ենՙ բանակում կդաստիարակվի: Սակայն հայ-թուրքական սահմանագոտին փորձակայան չէ մոլագարների համար: Գյումրիին նոր աղետ պետք չէ, ոչ էլ Հայաստանինՙ նոր տաք ճակատ:

Սա այն հարցն է, որին ռուսական կողմը պետք է մոտենա ամենայն պատասխանատվությամբ, ամենախիստ բծախնդրությամբ, ոչ միայն այսօր, այլեւ հետագայում: Իսկ հայկական կողմը նախօրոք, նախքան ռուսական զինծառայողների մեր երկիր մուտքը, պետք է ստանա եւ ստուգի նրանց անձնական տվյալներըՙ անբարեհույսների մուտքը մերժելու իրավունքով: Եթե չկաՙ այս կետը պետք է ներմուծվի Հայաստան-Ռուսաստան համապատասխան պայմանագրում:

Պերմյակովին ու նրա մեղսակիցներին (եթե կան) պատժելուց հետո առաջինը պետք է պատժվեն նրան Հայաստան զինծառայության գործուղածները, անպատասխանատու պատասխանատուները, որպես ակամա դրդիչներ քստմնելի ոճրագործության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԻՑ

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական