Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԵԿԱՏՈՒ` ԱՍԱԼԱ-Ի ՄԱՍԻՆ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Վերջերս Երեւանում լույս է տեսել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) վերաբերյալ վավերագրությունՙ նրա զինյալ եւ հրատարակչական գործունեության մասին գիրքը, ԱՍԱԼԱ-ի 40-ամյակին ընդառաջ:

Գրքի հեղինակն է Սագօ Օգնայեանը (Լիբանան, Բեյրութ), հրատարակվել է Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթի հրատարակչությամբ:

Այս առիթով կայացած հարցազրույցը գրքի հեղինակ Սագո Օգնայանի հետ ներկայացնում ենք ընթերցողին:


– Մի քանի խոսքով կներկայացնե՞ք գիրքը մեր ընթերցողին:

– Գիրքին խորագիրն է «Հայաստանի Ազատագրութեան հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն զինեալ եւ հրատարակչական գործունէութեան» եւ կը բաղկանայ երեք մասերէ, որոնց ենթախորագիրներն ենՙ

Ա) «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի Ռազմական գործողութիւնները»: Մանրամասնօրէն կը տրուին այն զինուորական գործողութիւնները (ընդամէնը 256 թիրախ եւ 45 մահ), որոնց պատասխանատուութիւնը ստանցնած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եւ իրեն ենթակայ փոքր խմբաւորումները:

Բ) «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի գրահրատարակչութիւնը»: Կը բովանդակէ`

1. տեղեկութիւններ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ «Հայաստան»ի մասին, որուն մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով յօդուածներ:

2. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հրատարակած գրքոյկներն ու գիրքերը հայերէն, արաբերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով, ընդամէնը 40 հատ, տրուած են այս հրատարակութիւններուն մասին տեղեկութիւններ եւ անոնց կողքի նկարները:

3. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի որմազդները, բացատրութիւններ իւրաքանչիւրին բովանդակութիւնը իրենց նկարներով, ընդամէնը 52 որմազդ:

4. «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նահատակները», որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի մէջ: Հոս կը տրուին իւրաքանչիւրին մասին կարճ տեղեկութիւններ իրենց նկարներով, ընդամէնը 39 նահատակ:

– Արդյոք գիրքը նոր էջ կբացի՞ մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության մեջՙ ծառայելով որպես ձեռնարկ պատմաբանների եւ հասարակության համար:

– Գիրքին Ա. եւ Բ. մասերը թէեւ նախապէս լոյս տեսած են Լիբանանի մէջ հրատարակուող «Սփիւռք» պարբերաթերթի համարներուն մէջ, սակայն որպէս գիրք առաջին անգամ լոյս կը տեսնեն եւ կարգ մը փոքր յաւելումներով կը նկատուին գրեթէ ամբողջական, որոնցմէ կրնան օգտուիլ ուսումնասիրողներն ու լայն հասարակութիւնը: Աղբիւրները հարազատ են, հիմնականապէս օգտուելով Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի արխիւներէն, նաեւ զանոնք բաղդատելով ուրիշ հայ եւ օտար աղբիւրներու հետ, ըլլան անոնք մամուլ թէ գիրք:

– 2015 թվականի հունվարի 20-ին լրանում է կազմակերպության 40-ամյակը: Այս առիթով ի՞նչ կասեք, արդյոք եղե՞լ են ձեռքբերումներ ու բացթողումներ Հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ:

– 2015 տարեթիւը ոչ միայն կը յատկանշուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ծննդեան 40-ամեակով, այլ նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցով: Վերջինով մենք կորսնցուցինք մեր պատմական հողերուն մեծամասնութիւնը, իսկ առաջինը ծնունդ առաւ այդ պատմական հողերու ազատագրութեան նպատակով: Շատեր կը խեղաթիւրեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնական այս նպատակը, շփոթելով զայն ուրիշ հայկական կազմակերպութիւններու նպատակներուն հետ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին անունը յստակօրէն կը բացատրէ իր նպատակը, որն է ազատագրել հայկական պատմական հողերը թուրք բռնագրաւիչներէն: Անոր նպատակը բնաւ չէ եղած Եղեռնի նահատակներուն վրէժը լուծել, քանի որ այդ ժամանակահատուածը կը նկատուի 1920-ականները, ուր «Նեմեսիս» խումբը ծրագրեց եւ իրագործեց գնդակահարելով թուրք ոճրագործներուն մէկ մասը, այսպիսով վրէժը լուծելով նահատակներուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնական նպատակը նաեւ բնաւ չէ եղած զինուորական գործողութիւններ կատարելով քարոզչական աշխատանք տանիլ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Հայկական դատ կամ Հայկական հարց ըսելով կը հասկնայ միայն զինեալ գործողութիւններով ազատագրել հայկական հողերը, իսկ մնացեալները` գրահրատարակչութիւնը, քարոզչութիւնը եւ այլն, կու գան ամբողջացնելու զայն:

Շատեր ազդուած արեւմտեան քարոզչութենէնՙ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը նկատեն ահաբեկչական կազմակերպութիւն, մինչդեռ ան եղած է յեղափոխական միակ կազմակերպութիւնը Սփիւռքի տարածքին:

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ժամանակաւորապէս սառեցուց իր գործողութիւնները Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն եւ Արցախի ազատագրութենէն յետոյ: Այս վերջինին մէջ նկատելով իր նպատակներէն մէկ փոքր մասի` հայկական հողերու արեւելեան կողմի ազատագրումը: Իսկ հողերու արեւմտեան մասի ազատագրումը տակաւին կը մնայ հիմնական նպատակակէտը այս կազմակերպութեան: Ուստի ան չի լուծարուիր մինչեւ որ չհասնի իր հիմնական նպատակին, որն է ազատագրել Թուրքիոյ բռնակցուած հայկական հողերը:

– 2015 ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. այս առիթով ձեր խոսքը հայ ժողովրդին:

– Հայ ազգի մէկուկէս միլիոնի եղերական բնաջնջումին եւ հողերու կորուստն ու հայ մնացորդացի ցիրուցան տարածուիլը տարբեր երկիրներու մէջ կը նկատուին մեր պատմութեան մէջ եզակի իրողութիւն մը, որ չէ պատահած նախապէս: Սփիւռքը վերջաւորութեան ուծացումի պիտի երթայ եւ տկարանայ: Հայը միայն կը յաւերժանայ իր հողին վրայ: Ուստի ամէն մարզի մէջ (տնտեսապէս, ռազմականօրէն, բազմածնութեամբ, արտագաղթի դէմ պայքարելով) զօրացնենք այժմու Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, որպէսզի յետագային զայն խարիսխ ծառայեցնելով ազատագրենք մնացած հողերը:

– Արդյոք հետագայում կընդլայնվի՞ ձեր փաստավավերագրական աշխատությունըՙ նվիրված ASALA-ին, մեր ընթերցողին ավելի մոտիկից ծանոթացնելու նրա 40 տարվա գործունեությանը:

– Բնական է, որ 40 տարուան գործունէութիւնը չի կրնար ամփոփուիլ մէկ կամ քանի մը գիրքերու մէջ: Մանաւանդ իր ծնունդէն մինչեւ 1986 թուական Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը հսկայ պատմութիւն թողած է, որ պէտք է պրպտենք եւ ներկայացնենք: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 39 նահատակները, որոնք հերոսներ են զոհուած Հայկական դատի վեհ նպատակին համար, իւրաքանչիւրը ունեցած է իր իւրայատուկ գործունէութիւնը եւ ազատագրութեան ճամբուն վրայ իր երիտասարդ կեանքը նուիրած ազգին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ունեցաւ իր մեծ դերը Հայկական հարցի հետապնդման մէջ, որ չէր պատահած նախապէս Սփիւռքի ամբողջ պատմութեան ընթացքին:

Հարցազրույցը`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՌԴ. ՄԻԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՄԻՇԵԼԻ ՓԼԱՎ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐՄԻՇԵԼԻ ՓԼԱՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական