Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԻ ՄԱԳՈՒՄՅԱՆ

Ասում են սերը սահման չունի. չունի լեզու, չունի երկիր, չունի տարիք ու տարեթիվ: Սերն ուժ տվող այն զգացմունքն է, որն ի վերուստ է մարդկանց տրված:

Ճապոնացիների համար Հայաստանը համարվում է գեղեցկուհիների երկիր, եւ պատահական չէ, որ դարերի ընթացքում բազմաթիվ հայ-ճապոնական ընտանիքներ են ստեղծվել:

Այսօր Երեւանում բնակվում է հայ-ճապոնական մի ընտանիք, որը պատմության մեջ միակն է, որ մնացել է Հայաստանում:

Նրանց սիրո պատմությունը շատ գեղեցիկ եւ յուրահատուկ է:

Արիհիկո Հասեգավան 18 տարի առաջ որոշեց թողնել իր աշխատանքը Ճապոնիայում եւ գնալ իր երազանքի հետեւից, այն է ճանապարհորդել աշխարհով մեկ: Եվ հենց ճանապարհորդության ընթացքում էլ հանդիպեց Լիլիթին:

Նա առաջին անգամ Հայաստան եկավ 14 տարի առաջ, հանդիպեց հայ ուսանողների, ովքեր սովորում էին ճապոներեն: Շատ տպավորվեց, որ Հայաստանում թեեւ չկար դեսպանատուն, չկար ոչ մի հեռանկար ճապոներենի հետ կապված, բայց կան ուսանողներ, ովքեր իսկապես սիրում եւ սովորում են լեզուն:

Սակայն չմնաց Հայաստանում եւ շարունակեց ճանապարհորդությունը հասնելով մինչեւ Կոլումբիա, որտեղ նրան առաջարկեցին ճապոներեն դասավանդել: Արիհիկոն սիրով համաձայնվում է, սակայն այդ տարիների ընթացքում նա չի մոռանում Հայաստանն ու հայ ուսանողներին, ովքեր հաշվի չառնելով շատ դժվարություններՙ սովորում էին լեզուն: 8 տարի առաջ արդեն երկրորդ անգամ նա եկավ Հայաստան:

Այդ ժամանակ Լիլիթը Հումանիտար համալսարանի ճապոներեն բաժնի առաջին կուրսում էր սովորում:

Մինչ այդ, դպրոցն ավարտելուց հետո, Լիլիթը ցանկանում էր իրավաբան դառնալ, սակայն տանը դեմ էին. մայրը խորհուրդ էր տալիս ընդունվել Հումանիտար համալսարանի ճապոներենի բաժին: Լիլիթը ընդունվում է բոլորից գաղտնի:

Որպեսզի մյուս հարազատները, ընկերները դժգոհություն չհայտնեին ոչ հեռանկարային մասնագիտություն ընտրելու համար: Եվ միայն երկու ամիս անց տեղեկացնում է իր ընտրության մասին, որը ճակատագրական եղավ Լիլիթի համար:

Եվ երբ Արիհիկոն երկրորդ անգամ գալիս է Հայաստան, նա այդ ժամանակ արդեն գիտեր այն ուսանողների մասին, ովքեր սովորում էին ճապոներեն: Նա ցանկանում է հանդիպել նրանց հետ, իսկ Լիլիթն ու իր համակուրսեցիները սիրով համաձայնվում են: Ամենօրյա հանդիպումների ընթացքում նրանք մտերմանում եւ դառնում են լավ ընկերներ:

Սակայն Արիհիկոն այս անգամ դարձյալ չմնաց Հայաստանում:

Մեկնելուց հետո նա ընդհանուր թեմայով (որը շատ հետաքրքրական անվանում ունիՙ «Երեւան նո Յակուձա » (թարգմանաբար նշանակում է Երեւանյան Մաֆիոզներ) նամակագրական կապ էր պահում հայ ուսանողների հետ:

Եվ հինգ տարի առաջ Հասեգավան երրորդ անգամ եկավ Հայաստան, այս անգամ արդեն երկար ժամանակով: Նա ցանկանում էր Հայաստանում ճապոներեն դասավանդել:

Լիլիթն արդեն ավարտել էր համալսարանը, սակայն զգում էր, որ գիտելիքները բավարար չեն:

Նա խնդրում է Հասեգավային մասնավոր պարապել իր հետ:

Անցնում է որոշ ժամանակ, եւ պարապմունքներից զատ նրանք սկսում են հանդիպել:

Իսկ արդեն 2011 թվականին, Լիլիթի ծննդյան օրը, Արիհիկոն նվիրում է նրան նկար` Լիլիթի դիմանկարը, որը նկարել էր հենց ինքը, եւ առաջարկում պաշտոնականացնել իրենց հարաբերությունները: Երեք ամիս հետո նրանք նշանվում են, այնուհետեւ ամուսնանում եւ որոշում միասին ապրել Հայաստանում:

Այդ ժամանակ Արիհիկոն արդեն դասավանդում էր: Նրա համար աշխատանքը Հայաստանում շատ ավելի հետաքրքրական է ու հանգիստ, քան Ճապոնիայում:

Արիհիկոն Լիլիթի ընտանիքը համարում է նաեւ իրենը, նրա համար դժվար չէր մնալ Հայաստանում:

Նրանք ամուսնացած են արդեն երեք տարի, եւ ունեն մեկ տարեկան որդի` հրաշք Արենը: Արիհիկոյի համար Արենի ծնունդը շատ բան է փոխել: Նա ավելի շատ է ժամանակ անցկացնում ընտանիքի հետ: «Հիմա այնպիսի ուրախություն, երջանկություն եմ զգում: Արենի ժպիտը, կամ յուրաքանչյուր փոքրիկ ձեռքբերում այնպիսի ուրախություն է ինձ համար, որը առաջ չկար», ժպիտով ասում է նա:

Լիլիթը համակարծիք է. «Արենի ծնվելուց հետո ես ավելի շատ սկսեցի գնահատել ընտանիքը: Հարազատներիս հետ անցկացրած ժամանակը ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան որեւէ բան»:

Արենի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են Լիլիթը, նրա մայրն ու տատիկը, այդ պատճառով Արենը ավելի հայեցի է դաստիարակվում: Իհարկե Արիհիկոն էլ իր հերթին Արենի հետ խոսում է ճապոներեն, մի քիչ մեծանաՙ ճապոնական ուտելիքներ էլ կտա:

Սակայն նրանց համար շատ ավելի կարեւոր է, որ Արենը որպես մարդ դաստիարակվի այնպես, որ եւ Հայաստանում, եւ Ճապոնիայում խոչընդոտներ չլինեն նրա համար:

Արիհիկո Հասեգավան Հայաստանում Ճապոնացիների ասոցիացիայի նախագահն է, ճապոներեն լեզվի դասախոս է Լեզվաբանական համալսարանում, նաեւ օգնում է Հայաստանում ճապոնական դեսպանատանը: Լիլիթը Ճապոնիայի դեսպանատան օգնական է, նաեւ ճապոներենի թարգմանչուհի:

Հասեգավան տարբեր ծրագրեր ունի Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները էլ ավելի ընդլայնելու, ամրապնդելու համար: Ճապոնիայի կառավարությունն էլ իր հերթին տարբեր ծրագրեր է իրականացնում այստեղ:

Հինգ տարի առաջ գալով Հայաստան Հասեգավան ճապոնական գրադարան էր բացելՙ համագործակցելով «Հայաստանին գիրք ուղարկող» ասոցիացիայի հետ: Ինչինչ պատճառներով գրադարանը փակվեց եւ Արիհիկոն այդ գրքերի մի մասը նվիրեց ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնին, Ազգային գրադարանին ու Եվրոպական համալսարանին:

Արիհիկոն այժմ էլ շարունակում է համագործակցել նույն ասոցիացիայի հետ, սակայն արդեն վերանվանված: Այժմ այն կոչվում է «Հայաստանի հետ բարեկամական կապերի» ասոցիացիա: Նրանք համատեղ ջանքերով փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել, այդ թվումՙ հանրակրթական դպրոցների հետ:

Ծրագրեր կան ուսանողների փորձի փոխանակման, որպեսզի ճապոնացի ուսանողները գան Հայաստան, իսկ հայ ուսանողները մեկնեն Ճապոնիա:

2013 թվականին առաջին քայլը կատարվեց, եւ հայ երկու ուսանողներ 10 օրով մեկնեցին Ճապոնիա:

Ծրագրերը շատ են, եւ Լիլիթն ու Արիհիկոն օգնում են միմյանց յուրաքանչյուր հարցում, թե որպես ամուսիններ, թե որպես գործընկերներ :

Նպատակ ունեն ոչ մշտական բնակության համար մի քանի տարի հետո գուցե մեկնել Ճապոնիա, որպեսզի ծանոթանան Ճապոնիայի կյանքին եւ իհարկե փոքրիկ Արենին ցույց տան իր հոր հայրենիքը:

Արիհիկոն ունի հայ ընկերներ, բավականաչափ տիրապետում է հայերենին եւ ազատ շփվում: Նրա համար Լիլիթը ամենալավն է: Նրա մեջ ամենաշատը գնահատում է այն, որ ամուսնությունից երեք տարի է անցել, սակայն Լիլիթը չի փոխվել, նա բնավորությամբ հանգիստ է, հավասարակշռված:

Իսկ Լիլիթը Արիհիկոյին սիրում է այնպես, ինչպես կա:

Սիրո վեհ զգացմունքը շատերն են փորձել գովերգել` թե երաժշտության, թե գրականության, թե նկարչության միջոցով: Սակայն այդ զգացմունքը յուրաքանչյուրն ապրում ու զգում է յուրովի:

Այն սերը, որ մենք զգում ենք դեպի մեր սիրած էակը, եւ նույն զգացմունքը ստանում նրանից, Աստծո կողմից մարդկությանը տրված մեծագույն պարգեւն է: Եվ հազար երանի այն մարդուն, ով սիրում է եւ սիրված է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈԽԵԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ՉՀԱՄԱՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական