Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ՀՐԵԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՍԵՆ ԿԱՐԱՎԵՐԴՅԱՆ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ այսօր պետք է կարեւորվեն գործնական քայլերը: Պաթետիկ, էպիտետներով համեմված ելույթների ժամանակն անցել է, այժմ գործնական քայլերում նոր մոտեցումներ ներդնելու եւ ճանաչման եւ հատուցման ճանապարհին արդյունավետ նախաձեռնություններ հանդես բերելու, սփյուռքյան կառույցներում դերաբաշխմամբ համագործակցելու ժամանակ է: Այս առումով հետաքրքական նախաձեռնությամբ էր հանդես եկել Համաշխարհային հայկական կոնգրեսն` Արա Աբրահանյանի գլխավորությամբ, այս շաբաթ ԳԱԱ-ում Եվրոպական հրեական խորհրդարանի ներկայացուցիչներ հետ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով համատեղ նիստ հրավիրելով եւ զույգ կազմակերպությունների հետագա համատեղ քայլերը նախանշելով: Եվրոպայի երկրների հրեաների եւ ՀՀԿ-ի խնդիրներն այս առումով նույնանում են` Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ Հոլոքոստի 70-ամյակի առիթով աշխարհն առանց ցեղասպանությունների տեսնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու եւ դրանք համակարգելու առումով:

Բավական գործնական մթնոլորտում անցած այս միացյալ նիստում տարբեր երկրների հրեա ներկայացուցիչներն ու հայկական կողմից մասնակիցները հետաքրքրական առաջարկներ էին հնչեցնում` հետագա գործունեությունն ավելի նպատակային դարձնելու առիթով: Օրինակ`առաջարկվեց եկող տարվա սկզբին հանդիպել Ֆրանսիայում, քանի որ այստեղ հրեական եւ հայկական մեծ համայնքներ են գործում, ու այդ հանդիպման ընթացքում նույնպես նախ քայլերը համակարգելու փորձ անել: Ապա եւ միասնաբար հայերի եւ հրեաների ցեղասպանությունների մասին առավել լայն շրջանակի մարդկանց իրազեկելով` աշխարհն առանց ցեղասպանությունների տեսնելու ցանկությունը բարձրաձայնել Եվրոպայի սրտում` Բրյուսելում, եկող տարվա մայիսին մեծ համատեղ կոնֆերանս կազմակերպելով:

ԳԱԱ համատեղ նիստում արդեն տեսանելի էր հետագա համագործակցության մեծ ցանկությունը` կազմակերպիչների, նախաձեռնության առաջին դեմքերի մակարդակով:

Համաժողովից մեկ օր առաջ Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ, Ուկրաինայի ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը եւ հրավիրյալ մյուս հրեա պատգամավորները մասնակցել էին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աջակցությամբ տեղի ունեցած «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորհրդարանական լսումներին եւ ելույթներ ունեցել` նշելով, որ առանց ցեղասպանությունների եւ անվտանգ աշխարհ ունենալու երաշխիքը դրանց ընդունումն ու դատապարտումն է: Այդ լսումներում, անդրադարձ կատարելով ցեղասպանությունների դեմ պայքարին, մասնավորապես զեկույցներում մատնաշվել են Հայոց ցեղասպանությունն իրագործած Թուրքային միջազգային իրավական պատասխանատվության կանչելու իրավական ճանապարհները:

Արա Աբրահամյանն , ի դեպ, այդ լսումներին համոզված հայտարարել է, թե կգա մի օր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ թուրքերն իրենք ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին: Նա նշել է, որ ցեղասպանությունն անցյալ լինել չի կարող, աշխարհի ու Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայերիս համար անվտանգության խնդիր է: Փաստորեն` Ա. Աբրահամյան ջանքերի արդյունք էր, որ Վ. Ռաբինովիչն ու Եվրոպական հրեական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ մասնակցեցին մեր խորհրդարանական լսումներին եւ բավական իրազեկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ներկա հանգրվանի ջանքերին:

Իսկ ԳԱԱ համատեղ նիստում արդեն եւ Ա. Աբրահամյանը, եւ Վ. Ռաբինովիչը երկուսն էլ նշում էին, որ եթե մեկ օր առաջ ուղղակի համագործակիցներ էին, նիստի օրն արդեն բարեկամներ են դարձել, իսկ Ա. Աբրահամյանն ասում էր, որ համատեղ նիստը լավ մեկնարկ է հետագա համագործակցության համար.«Երբ մի օր Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, նրա հետ էլ ողջ աշխարհը, դա միայն համոզվածություն կտա, որ ցեղասպանությունն էլ երբեք չի կրկնվի: Դա է երաշխիքը: Այսօր իմ լավ բարեկամ Վադիմ Ռաբինովիչն իր վրա պարտավորություն է զգում, որ այս գործին պետք է ընդառաջի, ու իրենց եվրոպական կազմակերպությունը, որ բավականին մեծ ազդեցություն ունի Եվրոպայում, մեզ հետ միասին պետք է աշխատի, որ աշխարհում որեւէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն չլինի», ասաց նա` շնորհակալություն հայտնելով Եվրոպայի տարբեր երկրների հրեա համայնքների ներկայացուցիչներին եւ Վադիմ Ռաբինովիչին, որոնք հնարավոր են դարձրել քննարկումն իրենց ներկայությամբ:

Հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը վկայեց, որ տեւական ժամանակ է պետք եղել, որ Ա.Աբրահամյանի հետ շարժվեն դեպի այս ֆորումը, հայկական եւ հրեական ելակետերը մերձեցնել փորձելով, որոնք երբեմն տարբեր են: Նա խոստովանեց, որ ե՛ւ խորհրդարանական լսումները, ե՛ւ ԳԱԱ քննարկումներն այդ առումով շատ օգտակար էին.«Ես կարծում եմ, որ երկու հսկա սփյուռքները` ի դեմս Արա Աբրահամյանի ղեկավարած կոնգրեսի, եւ եվրոպահրեաների կոնգրեսի` պարտավոր են միասին աշխատել` ի շահ սեփական ժողովուրդների», ասաց նա` հուսալով, որ դա չի լինի ճանապարհ մի ուղղությամբ, եւ տարբեր միջազգային ատյաններում հայերը եւս կաջակցեն հրեաներին: Նա ուրախությամբ արձանագրել էր, որ Հայաստանի հրեաները հայերից տարբեր չեն զգում իրենց, դա շատ ընդօրինակելի է, ու այս առումով Եվրոպայում Հայաստանի ու հայերի տոլերանտությունից շատ բան ունեն սովորելու:

ՌՀՄ փոխնախագահ եւ նիստը վարող Արամ Սարգսյանը, հրապարակելով նիստի համատեղ հայտարարության նախագիծն, առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որն այսուհետ կհամակարգի ջանքերը, մանավանդ ամեն ինչից երեւում էր` երկարատեւ համագործակցություն է ուրվագծվում, զույգ սփյուռքյան կառույցների փորձի հիման վրա ընդհանուր տակտիկա եւ քայլերի իրականացման ծրագիր է մշակվելու:Հրեա եւ հայ մասնակիցները հնչեցնում էին իրենց պատկերացումներն ու առաջարկներն այն մասին, թե հատկապես ո՞ր քայլերը կարող են արդյունավետ լինել զույգ կազմակերպությունների` իրենց առջեւ դրված նպատակներն իրականացնելու առումով, ո՞ր քայլերը բազմապատկվող արդյունքի կբերեն, ինչպե՞ս պետք է աշխատի հայ -հրեական լոբբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Առաջարկները պտտվում էին ավանդականից նորարարական շրջագծում` դրանք եւ ազդեցիկ արվեստի ստեղծագործությունների ստեղծումն է, եւ տարբեր ոլորտներում թեմատիկայի մարմնավորումը, եւ քաղաքական կոմպոնենտ պարունակող միջազգային ֆորումների կազմակերպումը, եւ ճանաչման, եւ հատուցման իրավական քայլերին թիկունք կանգնելը:

Ավարտելով այս արժանահիշատակ նիստը` Վադիմ Ռաբինովիչը եզրափակեց.«Մենք համագործակցելու ենք ոչ թե ինչ- որ մեկի դեմ, այլ փաստերն արձանագրելու եւ այդպես առաջ շարժվելու համար»: Իսկ Արա Աբրահամյանը շեշտադրեց Բրյուսելում կազմակերպելիք «Աշխարհն առանց ցեղասպանությունների» մեծ համաժողովի վրա, որով եվրոպական երկրների, ըստ այդմ էլ` աշխարհի ուշադրությունը կհրավիրվի Հայոց ցեղասպանության, Թուրքիայի` իր անցյալի հետ առերեսման անհրաժեշտության փաստի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական