Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵՑ «WebԾԻՐԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԱՌՑԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում է «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը: Այն մեկնարկեց 2014թ. նոյեմբերի 18-ին եւ կավարտվի 2015թ.-ի փետրվարի 25-ին:

«Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է WebԾիրան համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարեւոր այս իրադարձության շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է` առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն եւ ազատում հովանավորներ փնտրելու, ինչպես նաեւ արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից: Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակՙ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու եւ պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքերի վրա հրավիրելու համար: Հավատարիմ մնալով երիտասարդությանը մշակութային նախաձեռնություններում աջակցելու քաղաքականությանըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում երիտասարդ հայ ֆիլմարտադրողներին իրենց ծրագրերի իրականացման հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 000 ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ մյուս մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի, նաեւ` հատուկ դիպլոմի:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային (խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն) սահմանափակումների:

Ֆիմերը, «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, պետք է ներկայացնել DVD կրիչով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2015թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում (գրասենյակի հասցեն` Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):

Ֆիլմերը կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնն այս տարի արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը:

Ծրագրում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ տեսահոսթինգային որեւէ պորտալում դրանց հղումները հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեինՙ նշելով ֆիլմի անվանումը, կցելով հեղինակի մասին համառոտ տեղեկություն, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից` իր պատասխանատվությամբ: Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կստանա հատուկ մրցանակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ «ՍԵՎ ԱՍՊԵՏԸ». ՔԱՍԵՄ ՍՈԼԵՅՄԱՆԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ «ՍԵՎ ԱՍՊԵՏԸ». ՔԱՍԵՄ ՍՈԼԵՅՄԱՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական