Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈԴՎԱԾ` ՄԵՐ ՄԱՍԻՆ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայկական որոշ կայքեր նոյեմբերի 12-ին Ադրբեջանի հետ շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ադրբեջանցիների հրապարակած առաջին տեսանյութը տեղադրեցին իրենց մոտ: Պարզվեց, որ այդ տեսանյութը չնայած խոցված ուղղաթիռի մասին է, բայց ոչ հայկական, այլ` սիրիական, դեպքն էլ գրանցվել է Սիրիայում: Հետո, բնականաբար, տեսանյութը հրապարակած հայկական կայքերը սկսեցին ծիծաղել ադրբեջանական քարոզչության վրա, հերթական անգամ մեղադրելով ադրբեջանական կողմին` ապատեղեկատվություն, փաստի խեյաթյուրում ներկայացնելու մեջ, մոռանալով, որ եթե տվյալ տեսանյութը նաեւ իրենք են հրապարակել, ուրեմն ադրբեջանական քարոզչությունը հասել է իր նպատակին, հետեւաբար` առնվազն ծիծաղելի չէ:

Բայց ի՞նչ կատարվեց հետո: Ուղղաթիռի խոցումից օրեր անց, հայկական այն նույն կայքերը, որոնք հրապարակել էին ադրբեջանական սուտը, տեղեկացրեցին, որ haqqin.az-ում հոդված է լույս տեսել, որտեղ հեղինակը գրում է` «Այսօր խոցում ենք ուղղաթիռները, վաղը պետք է ռմբակոծենք գյուղերն ու բնակավայրերը»: Հոդվածը` ադրբեջանական սկզբնաղբյուրում հեղինակել էր` Ռամիլ Սաֆարով անունով մեկը: Ու գիտե՞ք ինչ արեցին հայկական կայքերը, բացի այս` հերթական քարոզչությունը տարածելուց անշուշտ: Նրանք, որպես սույն հոդվածի հեղինակ ներկայացրեցին… դե դուք հասկացաք ում: Ավելինՙ լուրը հայկական կայքերում հրապարակեցին կացնահարի նկարով:

Ադրբեջանցիները դեռ մեզ վրա չեն ծիծաղել, բայց անշուշտ կծիծաղեն: Բանն այն է, որ հարեւան երկրում առնվազն 14 «հատ» «Ռամիլ Սաֆարով» կարող է ապրել, հետեւաբար այս հոդվածը կարող է հեղինակել այդ «14-ից» մեկը, էլ չենք խոսում այն ջեյհուն ալիների մասին, ովքեր «հայրենասիրության զգացողությունից», կարող են կրել «Ռամիլ Սաֆարով» գրական կեղծանունը: Սա նշանակում է, որ հոդվածի հեղինակը ամենեւին պարտադիր չէ, որ հենց կացնահարը լինի: Սակայն, մերոնց ներկայացմամբ, փաստորեն, ստոր մարդասպանը հոդված գրելու շնորհք ունի, դե կարողանում է մեկ բառը մյուսին կապել, գիտի ինչպես օգտվել համակարգչից, թուղթ ու գրչից, ընդհանուր առմամբ` գրագետ մարդ է… Եթե հենց կացնահարն է այդ հոդվածը գրել, կնշանակի, որ նա հենց այդպիսին է, եւ ամենազարմանալին այն է, որ սա ոչ թե ադրբեջանցիների, այլ հենց` մեր ներկայացմամբ:

Նշանակում է մենք եւս խեղաթյուրում ենք փաստերը, քանի որ եթե ադրբեջանցիների տարածած սկզբնական տեսանյութում իրականում սիրիական ուղղաթիռ էր խոցվում, ապա մեր տարածած տեղեկատվությունը ամենեւին կապ չունի կացնահարի հետ: Նա կարող է անշուշտ ատել մեզ, բայց նա ընդունակ չէ, գոնե մեր ներկայացմամբ չպետք է ընդունակ լինի` գրիչ վերցնելու եւ հոդված գրելու:

Երբ գրվում էր այս հոդվածը, հայկական որոշ կայքեր լուր տարածեցին, թե` «կացնահար Ռամիլ Սաֆարովը կախվել է սեփական տան տանիքից»: Մենք չհավատացինք, թեկուզ միայն այն պատճառով, որ վաղը ինքնասպանություն գործող անձը նախորդ օրը չի կարող խրոխտ հայրենասիրական հոդված գրել:

Բայց այս հոդվածն անշուշտ Ռամիլ Սաֆարովի մասին չէր, այլ` մեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՑԱՎԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՑԱՎԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական