Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՃԵԼԻ Է, ԵՐԲ ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ»

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ

ԹՄՄ «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական նախաձեռնությունը Քաշաթաղում ու Երեւանում

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ թղթակցության մեջ, Թեքեյան մշակութային միությունը, իր այս տարվա «Ուսուցիչ մը հովանավորե» բարեգործական նախաձեռնությունը պետք է ավարտեր Երեւանում եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:

Առաջին կանգառն Արցախն էր: Հոկտեմբերի 31-ին ԹՄՄ-ի անձնակազմին մեծ ուրախությամբ դիմավորեցին Բերձորի թիվ 1 դպրոցում: Սակայն այցն անակնկալներով լի էր նաեւ թեքեյանցիների համար: Առաջինըՙ տեղական ինքանակառավարման մարմինները նորոգել էին սարի գագաթին գտնվող դպրոցի աստիճանները: Մինչ այդ, թե երեխաները եւ թե ուսուցիչները դպրոց հասնելու համար ստիպված էին բազում փորձություններ հաղթահարելՙ բառի բուն իմաստով:

Երկրորդ անակնկալն այն էր, որ դպրոցն ընդգրկվել է ԼՂՀ հիմնանորոգման 2015թ. բյուջեի ծրագրի մեջ:

«Դպրոցի տարեգրության մեջ նշանակալի մեկ էջ եւս ավելացավ: Այցը արժեւորեց հարազատ կրթօջախի 20-ամյակը: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս: Իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ կողքիդ բարեկամ ունես, իսկ բարեկամ ձեռք բերելու ամենադյուրին ճանապարհը մեր ունեցածի, լավագույնի, մեր սրտի նվիրումն է»,- ասաց դպրոցի ուսուցչուհի Սիրվարդ Թամազյանը :

Դպրոցի վիճակը, մեղմ ասած, բարեկարգ չէր եւ այս օգնությունը ավելի քան անհրաժեշտ է դպրոցի անձնակազմին: Ահա այսպիսի խոսքեր էին հնչում համարյա բոլորի բերանից:

«Ոչ մի ուժ մարդուն չի դարձնում այնպես մեծ ու իմաստուն, ինչպես կոլեկտիվ, համերաշխ աշխատանքի ուժը: Անշուշտ այդ ուժը մենք ստանում ենք դպրոցում, որը մեր երկրորդ տունն է եւ դրանով մենք հպարտ ենք: Նաեւ նրանով, որ մեր դպրոցը կրում է Թեքեյան անունը: Մենք շնորհակալ ենք ԹՄՄ անդամներից եւ համակիրներից, որ սատարում են մեզ` նյութապես եւ, որ ամենակարեւորն էՙ բարոյապես», – ասաց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը :

Իսկ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը բոլորին մաղթեց հաջողություններ իրենց աշխատանքային գործունեության մեջ` կարեւորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը , մարդասիրական արարքը, որով նրանք օրինակ են ծառայում մարդկանց եւ ցույց տալիս դեպի բարություն տանող ճանապարհը:

Եվ ահա, «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական ակցիայի վերջին ակորդը Երեւանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցն էր: Այս դպրոցն առանձնանում է մնացած չորսից նրանով, որ այս ծրագրի «առաջնեկն» է: Եվ ուսուցիչները յուրահատուկ ակնածանքով են վերաբերվում այդ փաստին, նույնիսկ շատերը խոսքի մեջ նշեցին, որ «հպարտանում են» այդ փաստով:

«Յուրաքանչյուր տարի բոլորը մեծ ոգեւորությամբ են սպասում այս բարեգործությանը, շատ մեծ սպասելիքներ են կապում այդ գումարի հետ, չնայած, գումարն այնքան էլ մեծ չէ, համենայն դեպս, ուսուցիչն այսօր ունի դրա կարիքը: Սա եւս մի խթանիչ եւ ոգեւորիչ գործոն է, որը տալիս է ուսուցչին աշխատելու, արարելու, ստեղծելու ձգտում»,- ասաց դաստիարակության գծով փոխտնօրեն Քրիստինե Հարությունյանը :

Գումարները բաժանելուց հետո ուսուցիչները հավաքվեցին ուսուցչանոցում, որպեսզի զրուցեն Մ. Նահանգներից ժամանած, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Երվանդ Ազատյանի հետ:

Իր խոսքի ընթացքում պարոն Ազատյանը շեշտեց, որ կարեւորը գումարի չափը չէ. «Ես հասկանում եմ, որ այսօրվա սոցիալական պայմաններում նվիրաբերված գումարն այնքան էլ մեծ չէ: Սակայն այս ամենը կարող էր եւ անանձնական կերպով արվելՙ ուղղակի ուղարկեին կտրոնները եւ վերջ: Սակայն կարեւորը շփումն է, անմիջականությունը»: Գումարները հանձնելիս պարոն Ազատյանը շնորհակալություն էր հայտնում ուսուցիչներինՙ նրանց կատարած աշխատանքի համար:

«Մենք հավատում ենք Հայաստանի ապագային: Այսօր դրսում ավելի շատ հայ կա, քան հենց Հայաստանում: Եվ եթե այդքան հայերով չկարողացան այս փոքրիկ Հայաստանն ապրեցնել, ապա ամոթ իրենց», ասաց Երվանդ Ազատյանը:

Զրույցի ընթացքում ուսուցիչներն իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին ԹՄՄ-ին, ոմանք նույնիսկ խոսեցին այն լեզուներով, ինչը դասավանդում ենՙ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Երվանդ Ազատյանը հատկապես ուրախացավ ռուսերեն ելույթից հետո, քանի որ, ինչպես ինքը խոստովանեց, ռուսերեն չգիտե, սակայն իր շնորհակալությունը հայտնեց հենց ռուսերեն լեզվով:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Ղարիբյանը խոստովանեց, որ իրենց ավելի ապահով են զգում, երբ կա ԹՄՄ-ն. «Մենք ձեզ սպասում ենք ամեն տարի, եւ փառք Աստծո, որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ դա ոչ միայն գումարի համար է, այլ ձեր հետ հանդիպելու, ձեզ ունենալ մեր կողքին: Երկու մեծ նպատակ կա: Մեկը, որ մենք ձեզանով ավելի ապահով ենք զգում, եւ երկրորդը, «որ, անկախ տարիքից, չափազանց հաճելի է, երբ մարդու աշխատանքը գնահատում են: Մենք ձեզ սիրով սպասում ենք, տա Աստված, որ մենք էլ կարողանանք ձեզ էլ ինչ-որ բանով աջակից լինել»:

Մեզ հետ զրույցում, դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, ուսուցիչը նվիրյալ է, սակայն. «Սա օգնում է էլ ավելի եռանդով մոտենալ իր աշխատանքին»:

Այսքանով ավարտվեց «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական ծրագրի 2014թ. արշավը: Հաջորդ տարի լրանում է ծրագրի 15 ամյակը: Երվանդ Ազատյանը խոստացավ, որ խորհրդանշական տարեդարձը կլինի ոչ պակաս խորհրդանշական անակնկալներով լեցուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻՆՙ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻՆՙ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական