Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՍԱ ՈՉ ԹԵ «ՓԵՐԻՆՉԵՔՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ», ԱՅԼՙ «ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՇԽԱՐՀԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ստորեւ ներկայացվող «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահի հետ զրույցը շարունակում է 2014-ին «Ազգ»-ի մեր հրապարակումներում (03.14, 03.21, 06.06) հանգամանալից արծարծված, վերնագրում հստակ ձեւակերպված հարցը:


– Պարոն Շահինյան, Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարանը հունվարի 28-ին լսելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» կամ «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» դատավարությունը: Շվեյցարական մամուլը դեռեւս չի անդրադառնում հիշյալ դատավարությանը, երեւի նաեւ ժամանակային առումով: Միայն հպանցիկ ակնարկ կար շաբաթներ առաջՙ Ժնեւի Հայոց ցեղասպանության հուշարձանի ոդիսականի առնչությամբ:

– Առաջին հերթին չմոռանանք, որ թղթակցությունը փոխվել էՙ կարճ տեղեկությունների մրցակցություն է, կարեւորագույն խնդիրներուն խորունկության երթալու ժամանակ չիկա: Ինչ կվերաբերի Հայոց ցեղասպանության պատմողականությանը, ապա դա պիտի բարձրացնել այն մակարդակի, որ ընթերցողը հետաքրքրություն ունենա, ինչպես ամենօրյաՙ Կոբանիի, Ուկրաինայի, Էբոլայի խնդիրը: Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է: Ամենամեծ պայքարը, որը վտանգի մեջ է այս պահուս, քանի որ հայկական կողմը չի կարողացել այս խնդիրը պետք եղած ձեւով ոչ միայն Շվեյցարիո, այլեւ Եվրոպայի մեջ ներկայացնել: Սա ասում եմՙ ելնելով ստորին պալատի վճռից, տեսնելով, թե ինչպես պատճառաբանվեցավ այդ երկրորդ վճիռը, որքան մակերեսային ձեւով պաշտպանվեց զոհի իրավունքի ոտնահարումը ի տարբերություն ազատ մտքի արտահայտության: Սա գլխավոր դաշտն է, ինչի վրա մեր պայքարը պիտի հենվի, մինչեւ հունվար 28 եւ մանավանդ այդ օրը: Հունվարի 28-ին բանավոր արտահայտվելու հնարավորություն ունեն 4 պետությունների ներկայացուցիչներ: Հստակ չէՙ Ֆրանսիան պիտի մասնակցի՞, թե ոչ: Պարզ է, որ Փերինչեքի փաստաբանը պիտի մասնակցի: Յուրաքանչյուրը որ պիտի խոսի ընդդեմ Փերինչեքի պատճառաբանության, այսինքնՙ Շվեյցարիան, Հայաստանը եւ հուսանք նաեւՙ Ֆրանսիան, պետք է ճկունությունն ունենան մեր թույլ կողմն ուժեղացնելու: Եվ դա այս պահուս հետեւյալ հավասարությունն էՙ արդյոք Փերինչեքի արտահայտությունը համապատասխանո՞ւմ է մտքի բացարձակ ազատության, թե՞ մարդկային արժանապատվության պաշտպանության դեմ է: Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի հստակեցնում այս երկու խնդիրների տարբերությունը: Բացարձակ ազատությունը սահմանելիս հենվում է ազգային իրավունքի, այսինքնՙ յուրաքանչյուր պետության քրեական իրավունքի վրա, հստակ չի սահմանում մտքի ազատ արտահայտությունըՙ մինչեւ ուր կարելի միտքն ազատ արտահայտել , որտեղից է սկսվում դիմացինի արժանապատվության իրավունքի վիրավորումը: 4 երկիր եւ 8 ոչ պետական կազմակերպություն մինչեւ հոկտեմբեր 15-ը հնարավորություն ունեցան իրենց գրավոր տեսակետները ներկայացնել դատարանին:

– Այդ 8 կողմերը մարդու իրավունքների պաշտպա՞ն կազմակերպություններ են:

– Նաեւ: Դրանց թվում է օրինակ «Շվեյցարիա- Հայաստան»-ը, մի շարք այլ կազմակերպություններ, այդ թվում նաեւՙ հակասեմականության հանդեպ հետաքրքրություն ունեցողներ: Ամենակարեւորն այն է, եւ հոս է մեր դժվարությունը, որ հրեաների դեմ գործված ցեղասպանությունը արմատացած հոլովույթ է համաշխարհային համընդհանուր գաղափարախոսության մեջ, մերըՙ ոչ:

– Դժվարությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը եվրոպական հիշողության այդ հոլովույթում դեռեւս տեղ չի՞ գտել: Բայց նախորդ զրույցում հիշատակեցիք, թե մեր Նյուրնբերգն արդեն ունեցել ենք, ուրեմն դրան, ինչպես նաեւ Բեռլինում Թեհլիրյանի դատավարությանը հղում անենք:

– Իհարկե,կարող եմ վստահեցնել, թե դա արդեն եղավ գրավոր մասնակցությունների միջոցով, Թեհլիրյանինը չհիշվեց, սակայն Իթթիհատի դեմ եղած դատավարություններն ընդգծվեցան, նաեւՙ 1915-ի մայիս 24-ին համախոհների հայտարարության մասին նշվեց, ինչպես նաեւՙ 1919-ի Վերսալի համագումարի որոշումների մասին, որոնց թվում հայերու դեմ ոճիրը սահմանվեց իբրեւ մարդկության դեմ ոճիր, ինչն առաջին պաշտոնական արտահայտություններից էր, եւ վկայում էր,թե այդ գաղափարախոսությունը հենց Հայոց ցեղասպանությունից է ծնունդ առել: Սա անվիճելի մաս է կազմում այն գրավոր փաստարկների, որ 17 դատավորները պիտի ունենան, ինչի հիման վրա պիտի կարողանան պատճառաբանել իրենց որոշումները: Նրանք դեռ չեն ընտրվել, կազմը կարող ենք մոտավորապես ներկայացնելՙ ՄԻԵԴ նախագահը, երկու փոխնախագահները, որոնք առաջին անգամ չէին ընդգրկված, նաեւՙ Շվեյցարիայի դատավորը: Շվեյցարիայի մամուլը այս պահուս այդքան չի մոտենում խնդրին, քանի որ շահագրգիռ չէ աղմուկ հանելՙ արդարադատության եւ ԱԳՆ-ի միջեւ եղած անհամաձայնությունը նկատի առնելով: Սա արդեն դարձել է շատ նուրբ խնդիր, գումարած Ժնեւի հուշարձանի հարցը: Շվեյցարիայի համար սա միմիայն դժվարություն պիտի ստեղծե իր նպատակինՙ 2015-ի G-20 գագաթաժողովին մասնակցելու ճանապարհին, քանի որ Թուրքիան բացահայտ պայման է դրել: Ինչ կվերաբերի Փերինչեքի դատավարության, դռները փակված են այլեւս, ԱԳՆ հոն ասելիք չունի: Պայքարն ընթանում է, եւ արդարադատության նախարարությունը հետաքրքրված է այս խնդիրը պետք եղած ձեւով առաջ տանիլ: Սա իմՙ նոյեմբերի 21-ին ժամը 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայանալիք դասախոսության թեմաներից մեկն է:

– Ունենք որոշակի սահմանումՙ մեր դատն արդար է, հետեւաբար աշխարհը պիտի հասկանա ու սատարի մեզ: Առանց հմուտ փաստաբանի բացատրելը դժվար կլինի: Ինչպիսի՞ փաստաբաններ ունենք:

– Տեղեկություն ունեմ ոչ կառավարական կազմակերպությունների փաստաբանների մասինՙ եվրոպական, նույնիսկ համաշխարհային գետնի վրա ամենապատրաստված անձինք են, մարդու իրավունքների մասնագետներ: Այդ տեսակետից բոլորովին մտահոգ չենք:

– Մեզ համար ինչպիսի հիասթափություն կլինի, երբ տեսնենք Շվեյցարիայի բարոյական անկումը, երբ անհատի ազատ խոսքի եւ ազգի իրավունքների շուրջ խաղը դիվանագիտական կշեռքով է չափում: Չմոռանանքՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչած, այնուհետ ժխտող դպրոցի ուսուցչին:

– Այդ ուսուցիչը քաղաքական անձնավորություն լինելով քաղաքականության ամենաստոր հասկացողության նպաստող անձ է: Այն պատճառաբանությունները, թե ինքը գործածեց ոչ էթիկական, ոչ քաղաքագիտական, ոչ պատմագիտական, ոչ իրավաբանական գետնի վրաՙ ճիշտ արտահայտություններ չէին, եւ դյուրին էր իր փաստարկները տապալել: Սա սակայն ցույց է տալիս, թե Հայոց ցեղասպանության պատմության հիշողության իրողության մասին խոսելիս քաղաքական դաշտի վրա որքան դյուրին է այն տապալելՙ միմիայն հռետորիկայի միջոցով եւ թեթեւ պատճառաբանությամբՙ ազատ մտքի արտահայտությունն ընդդեմ մարդկային արժանապատվության: Թուրքիան եւ Փերինչեքը փորձում ենհետեւյալ ձեւակերպումը շրջանառելՙ արդյոք Հայոց ցեղասպանության ժխտողականությունը կարելի՞ էր հավասարեցնել ատելության հրահրման: Սա շատ նուրբ, բայց հիմնական դաշտն է, որտեղ բանավոր մասնակցողները հունվարի 28-ին կայանալիք դատավարության ընթացքին կարիք պիտի ունենան ծանրակշիռ բացատրություններ բերել եւ հստակ տարբերակել, թե ինչ է իրականում նշանակում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը ոչ միայն հայկական, այլեւՙ մարդու համընդհանուր արժեքների պաշտպանության եւ մարդկային արժանապատվության համար: Եթե չկարողանանք սա բացատրել, կրնանք դյուրությամբ մեր իրավունքը կորսնցնել:

– Թուրքիայի ՄԻՊ կազմակերպությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սա թերեւս այս դատավարության մեջ շատ լուրջ խաղաքարտ կարող է լինել:

– Միանգամայն: Թուրքիո ՄԻՊ 2 կազմակերպություններ ոչ միայն հստակ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այլեւ ամենակարեւորըՙ բացեիբաց ընդգծում, թե Հայոց ցեղասպանության ժխտողականությունը կհամապատասխանե ատելության հրահրման:

– Դատավարությունը հունվարի 28-ին է, բայց երկար ընթացք կարող է ունենալ:

– Հանրային մեկ նիստ է նախատեսվածՙ հունվարի 28-ին, իսկ լսումից հետո որոշում պիտի կայացնեն, բայց հրապարակման հանգրվանը 10-14 ամիս կտեւե: Խոսքի իրավունք կընձեռվի միմիայն 4 պետությունների եւ Փերինչեքի ներկայացուցիչներին: ՄԻՊ կազմակերպություններն արդեն գրավոր արտահայտել են իրենց կարծիքը: Մտքերի փոխանակություն չի լինելու: Բավական ընդլայնված մասնակցություն կաՙ ՄԻՊ 8 կազմակերպություն, 4 բարձր պայմանավորվող կողմ եւ Փերինչեքը, այսինքնՙ 13, որ զգալի թիվ է:

– Եվրոպայում այժմ շատ զգայուն են իսլամ ծայրահեղականներիՙ ատելություն սերմանող կոչերին: Նրանց հակված են մեկուսացնելՙ անվտանգությունից ելնելով: Սա լավագույն զգուշացումը չէ՞, դիտանկյուն չէ՞ մեր հարցի վրա եվրոպացու հայացքը սեւեռելու:

– Որքանով մի հոդված կարող է գաղափարախոսություն ստեղծել, չեմ կարող ասել: Պատմողականություն, հոլովույթ ստեղծելու համար պետք ունինք գիտակցության, եւ այն կարմատանա, երբ քննարկման առարկա դառնա զանազան վերլուծողների կողմից: Ավաղ, գնացքն արդեն կորցրել ենք: 2 ամսվա ընթացքին չենք կրնար վերստեղծել մի բան, ինչ 100 տարվա ընթացքին չի եղել: Պետք է փորձել այսուհետ հունվարի 28-ի հանգրվանը այդ ուղղությամբ տանել: Դատավորներին հասկացնել տանք, որ իրավունք չունին խտրականություն ստեղծել մի ցեղասպանության ժխտողականության եւ մեկ ուրիշ ցեղասպանության ժխտողականության միջեւ: 2-րդ խնդիրն է ցեղասպանության ժխտողականությունը իբրեւ ատելության հրահրման միջոց սահմանելը: Եթե սրանք հասկանալի դարձնենք հունվար 28-ին, ուրեմն նոր փուլ կսկսի: Ժամանակը քիչ է, յուրաքանչյուր երկիր իրավունք պիտի ունենա առավելագույնը 15-20 րոպե խոսելու: Բանախոսն այնքան հմուտ պիտի լինի պատճառաբանության ընթացքին, որ պատահականության չթողնի իր մասնակցությունը: Մանավանդ դեռ չգիտենքՙ Փերինչե՞քը պիտի խոսի, թե՞ Թուրքիան ու մենք, իրենք առաջի՞նը պիտի խոսին, մեջտեղո՞ւմ, թե՞ վերջավորության: Շվեյցարիան պիտի խոսի 1 ձայնով, Հայաստանըՙ նույնպես, եթե Ֆրանսիան էլ մասնակցի, նաեւ նաՙ 1 ձայնով:

– Թուրքիան եւ Փերինչեքըՙ 2 ժխտող ձայն արդեն գիտենք: Իսկ Շվեյցարիա՞ն:

– Նա չպիտի շեղվի իր գրավոր մասնակցությունից: Չգիտեմՙ ինչ սկզբունքներ կներկայացնի, ով կմասնակցի իրենց գործակալից զատ: Պարզ չէՙ մենա՛կ կլինի, թե՞ ուրիշ փաստաբանի աջակցությունը կունենա: Հայաստանն էլ, ներկայացուցչից զատ, որ այս պահուս գլխավոր դատախազն է, իրավունք ունի նաեւ այլ փաստաբանի կողմից ներկայացվելու: Իսկ Ֆրանսիայի պարագային գործակալը, ի տարբերություն ՀՀ-ի եւ Շվեյցարիայի, կախյալ չէ արդարադատության նախարարությունից, այլՙԱԳՆ-ից, որը կարող է ուրիշ ուղղությամբ տանել: Չգիտենքՙ Ֆրանսիան իրավունք ստացա՞վ խոսելու, թե՞ ոչ: Կուզեի նորից հստակեցնելՙ երբ Հոլոքոսթի ժխտողականության նշանակությունն են բացատրում, ընդգծում են, թե դա բացարձակապես հավասարեցվում է հակասեմականությանը: Նույնը չէ հայկական ժխտողականության պարագայումՙ այն հավասարեցնելով հակահայկականության գաղափարախոսության սերմանման: Եթե այս տրամաբանությունը կոտրենք, առաջիկա դատավարության մեջ շահավոր դառնալու հնարավորությունը կունենանք:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԵՔ` ԻՄԱՆԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ Պետրոսը կրկին ստում...

ԿարդալDetails

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական