Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Որպես պատիժ պետք է քանդել այդ երկու ահաբեկիչների տները», հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեքշաբթի առավոտյան Երուսաղեմի սինագոգներից մեկում արաբ երկու ահաբեկիչների կատարած ահավոր սպանդից հետո, որը խլել էր 5 զոհ, այդ թվումՙ 4 րաբբի, եւ 6 վիրավոր: Տարօրինակ եւ անօրինակ պատժի այս ձեւը, սակայն, անհեթեթ է իսկապես. սինագոգ ներխուժած երկու արաբներն էլ սպանված էին արդեն, երբ Նաթանյահուն իր հայտարարութունն էր անում:

Իսրայելի իշխանությունները առաջին անգամը չէ, որ գործադրել են Նաթանյահուի եւ նրա նախորդների նմանօրինակ սպառնալիքը: Դեռեւս նախորդ շաբաթ նրանք հիմնահատակ կործանել էին հրեա մի խումբ քաղաքացիների դիտմամբ վրաերթի ենթարկած արաբ վարորդի բնակարանը, անօթեւան թողնելով նրա ընտանիքին, մինչ վարորդն արդեն գնդակահարվել էր տեղում: Եվ ընդհանրապես, Երուսաղեմում արաբների բնակարանաքանդման բազմաթիվ դեպքեր կան որպես «պատիժ» վերջինների զանազան ընդվզումների կամ «ինթիֆադաների» դիմաց: Ավելինՙ Հին քաղաքում կարող են քանդվել արաբապատկան եւս 20 հազար բնակարանՙ առանց արտոնագրի կառուցված լինելու պատրվակով, մինչդեռ քաղաքային իշխանությունները տարբեր պատճառաբանություններով մերժել եւ մերժում են արաբների բնակարան կառուցելու դիմումները: Մյուս կողմից, նույն իշխանությունները Երուսաղեմում բնակվելու իրավունքից զրկել են հազարավոր արաբների, որոնցից շատերն ունեն Իսրայելի քաղաքացիություն: Ու դեռ զուգահեռաբարՙ Երուսաղեմի հյուսիսային ու հարավային մասերում իշխանությունները անընդհատ նոր բնակավայրեր են կառուցում հրեաների համար, շրջափակելով ու սեղմելով Հին քաղաքի մահմեդական հատվածը:

Ավելի ուշագրավն այն է, որ Նաթանյահուն իր վերոհիշյալ հայտարարության ընթացքում թույլ տվեց մի արտահայտություն, որին միջազգային լրատվամիջոցները խուսափեցին անդրադառնալ: «Ժամանակն է արդեն փոխելու քաղաքի կարգավիճակը»… Խոսքը անշուշտ նախորդ իշխանությունների կողմից «հավիտենական մայրաքաղաք» հռչակված Երուսաղեմ քաղաքի մասին է, որը 1967 թ.ի Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվելով հանդերձՙ դեմոգրաֆիական առումով դեռեւս գերազանցապես արաբների ենթակայության տակ է գտնվում, մինչ այնտեղ գտնվող մահմեդական ու քրիստոնեական սրբատեղիները պաշտոնապես ու միջազգայնորեն գտնվում են Հորդանանի թագավորի հովանու ներքո, ինչը նվիրագործվել է 1994 թ.ի Թել Ավիվ-Ամման համաձայնագրով:

Իսկ եթե Նաթանյահուն եւ իր կառավարությունը (որի կազմում քիչ չեն ուլտրա-ուղղափառ նախարարները) որոշեն գործադրության դնել Երուսաղեմի կարգավիճակի փոփոխության սպառնալիքը, ապա իսկապես վտանգված է լինելու ոչ միայն մահմեդական, այլեւ քրիստոնեական սրբավայրերի ճակատագիրը, այդ թվում մեզ ամենաշատը մտահոգող Հայկական Երուսաղեմի վիճակը:

Իսկ թե ի՞նչ ենք անում եւ ի՞նչ կարող ենք անել մենքՙ հաջորդ համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎՙ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՍԵՔ` ԻՄԱՆԱՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՍԵՔ` ԻՄԱՆԱՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական