Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉՙ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Արիական Միաբանության առաջնորդ ՙ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի ներդրման» միավորման ղեկավարՙ ՌՈՒԲԵՆ Ա
Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամՙ ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ
«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամՙ ՇԱՀԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում» նախագահ` ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
«Նոյն Արարատյան» հոգեւոր-մշակութային հ/կ նախագահՙ ՍԱՍՈՒՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ` ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Սեպտեմբերի 9-ին մենք նկատել ենք Ազգային Ժողովի կայքում հերթական վտանգներ պարունակող մի նախագիծ, Կ-585-04.09.2014-ՊԻ-010/0 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, որը այդ պահին նույնիսկ դեռ չէր ստացել հանձնաժողովի հավանությունը:

Հավանաբար մեր բացահայտումից հետո իշխանությունները հանել էին տվյալ նախագիծը Ազգային ժողովի կայքից, սակայն հիմա պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաստորեն առանց լուրջ եւ հանրային քննարկման դրական եզրակացություն է տվել հակասահմանադրական կոռուպցիոն ռիսկեր պարունակող այդ նախագծին: Սակայն դա չի կարող հետին թվով արդարացնել տվյալ խախտումը:

Նախագծի 4-րդ կետը ցույց է տալիս, որ կառավարությունը ստեղծելու է նոր մասնավոր հիմնարկներ, որոնք հեշտացնելու են նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային ստորագրությունների պարտադիր ներդրումը:

Նշենք, որ նույնականացման քարտերի 2012 եւ 2013 թթ. լոբբիստները թաքցնում էին, որ Հայաստանում գործարարները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն առանց նույնականացման քարտի` ARX CoSign, որը արդեն ստացել են նրանց մի մասը (տեսՙ – 2013, N12): Ակնհայտ է, որ էլեկտրոնային ստորագրություն նույնականացման քարտերով պարտադրանքը շատ ավելի է խախտում Սահմանադրությունը, քան ARX CoSign էլեկտրոնային ստորագրությունը առանց նույնականացման քարտի: Դա արվում էր ստիպելու համար մարդկանց վերցնելու նաեւ նույնականացման քարտ:

Նույնականացման քարտերի պարտադիր ներդրումը բերելու է բազմաթիվ մարդկանց իրավունքների եւ բուն Սահմանադրության խախտումների, ինչպես դա եղավ մարդկանց համարակալման սոցքարտերի եւ կենսաչափական փաստաթղթերի պարտադիր ներդրման ժամանակ…:

Մասնավորապես, նույնականացման քարտերի լոբբիստների նպատակն է ստիպել բոլորինՙ ապագայում ստանալ բուժօգնություն միայն նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային ստորագրության միջոցով: Ստեղծելու են բոլոր քաղաքացիների հիվանդության պատմությունների բազա, որը պահվելու է մինչեւ նրանց կյանքի վերջը: Դա շատ վտանգավոր է. խախտում է անձնական, ընտանեկան, բժշկական գաղտնիքը:

Համաձայն գիտական տվյալների, մատնահետքերը պարունակում են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տեղեկություն: (Տեսՙ «Առավոտ», «Բիոմետրիկ բիզնեսի դեմ», 29.11. 2011): Դա նույնպես մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան գաղտնիքի խախտում է եւ ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիք:

Այսպիսով, ծրագրի երկրորդ նպատակն է հայտնաբերել այլախոհներինՙ մատնահետքերի, բժշկական անկետաների վերլուծության ավտոմատ հզոր համակարգիչների միջոցով Երկիր մոլորակի բոլոր բնակիչների հոգեբանական, բարոյական, առողջական եւ այլ կարգավիճակները եւ դրանց միջոցով հայտնաբերելու ու գաղտնի չեզոքացնելու իրենց կառույցների ու իշխանության համար վտանգավոր այլախոհներին: Ակնհայտ է, որ դեստրուկտիվ արտաքին կառույցներն ունեն այդպիսի դրդապատճառներ:

Մենք այս հարցը տվել ենք եւ ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին մեր նամակներում բազմաթիվ անգամ, եւ ամեն անգամ նամակը ուղարկվում էր ոստիկանություն, որտեղ մեր բոլոր հարցերին տալիս էին չհիմնավորված եւ ոչինչ չասող «օրենքի տառը» իբր պաշտպանող պատասխաններ:

Նաեւ, ինչպես ապացուցեց Է. Սնոուդենը, Wikileaks կայքը, որեւէ պահի տվյալների բազան, այդ թվում մատնահետքերի եւ բժշկական տվյալների բազան կարող են գողանալ ամբողջությամբ, կոտրել կամ գողանալ տվյալները չիպից, կամ էլեկտրոնային փոստից: Տվյալների էլեկտրոնային գողությունը անհնարին է թղթային անձնագրերի դեպքում: Ելնելով վերոհիշյալից, նույնականացման քարտ ստանալը շատ վտանգավոր է:

Եվ ակնհայտ է, որ չի կարելի ստիպել քաղաքացիներինՙ մտնել վտանգավոր համացանց եւ առնել թանկարժեք ծրագրեր, էլեկտրոնային ստորագրություն: Այստեղ շահում են էլեկտրոնային ստորագրության եւ նույնականացման քարտերի լոբբիստները: Դա նույնպես կոռուպցիոն ռիսկ է:

Իսկ չիպով փաստաթղթերում քաղաքացիներին արդեն համեմատում են անասունների եւ ստրուկների հետ:

Նույնականացման քարտերի ստիպողաբար ներդրումը, ինչպես նաեւ մատնահետքեր հանձնելու պարտադրանքը, ՀՀ Սահմանադրության խախտում է, քանի որ այն ոտնահարում է անմեղության կանխավարկածը, վիրավորական է, վտանգավոր է, նաեւ դաժան վերաբերմունք էՙ անձնավորված:

Փաստորեն ՀՀ կառավարությունը խախտել է նույնականացման քարտեր ստանալու կամավորության իր իսկ խոստումը: Նույնականացման քարտերը փաստորեն պարտադրվում են ստիպողաբար, քանի որ կառավարությունը հրաժարվում է տրամադրել 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ անձնագրեր (որոնք կարելի է երկարաձգել եւս հինգ տարով): Դա նաեւ համոզմունքների փոփոխման փորձ է, հարկադրանք է, պետական ահաբեկչություն, ինչպես նաեւՙ մարդկանց սահմանադրական իրավունքների, Մարդու իրավունքների դեկլարացիայի ոտնահարում:

Դրան պետք է գումարել այն, որ Կ-402 նշաններով սկսվող օրենքները ընդունվել են ժողովրդից գաղտնի, արագացված ռեժիմով, հանրությանը խաբելու համար, 2013թ. լսումները բացակայում էին, դա նշանակում է, որ խախտված է նաեւ Սահմանադրության 2-րդ հոդվածը:

Նաեւ, ներդնել id-քարտերը հնարավոր էր սոցքարտերի մասին օրենքի շրջանակներում, քանի որ սոցքարտերի ձեւը որոշում է կառավարությունը, id-քարտերը բավարարում են «սոցիալ ապահովության քարտերի մասին» օրենքի հոդված 3-ի բոլոր բնորոշումներին, սակայն կառավարությունը դա արել է նոր օրենքների միջոցով, որպեսզի դիմակավորի, թե id-քարտերը խախտում են ՍԴՈ-649 որոշումը: (Տեսՙ http://akhpiur.com/index.php/akhpyur/tekhnika/item/129-v-armenii-zhitelyam-budut-vydavatsya-biometricheskie-pasporta-s-2014-goda):

Սակայն, նույնիսկ եթե ՍԴՈ-649 որոշումը չլիներ, պետք է ընդունել, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շատ վատ է աշխատել, քանի որ պարտավոր էր ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տվյալ Կ-402 նշաններով սկսվող նախագծերը կոպտորեն խախտում են ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածները եւ պարտավոր էր նույնականացման քարտերի նախագծերին տալ բացասական կարծիք:

Կոչ ենք անում դեմ քվեարկել տվյալ հակասահմանադրական Կ-585-04.09.2014-ՊԻ-010/0 նախագծին եւ վերոնշյալ մյուս նախագծերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏ

Հաջորդ գրառումը

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական