Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Ընդամենը երկու շաբաթ է, ինչ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ստանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Վեց լեզվի տիրապետող դեսպանը թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացնում է, որ իր կարեւորագույն առաքելությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանումն ու խորացումն է: Թեպետ Երեւանում դեռ չի հասցրել ինչպես հարկն է շփվել մարդկանց հետ, սակայն սակավաթիվ հանդիպումներից էլ պարզել է, որ հայերը սիրում են ֆրանսիացիներին եւ լավ ճանաչում Ֆրանսիան: Շարպանտիեն խոստովանում է, որ նույնը զգացել է Ֆրանսիայում. Ֆրանսիացիների ականջին օտար չէ, ո՛չ Հայաստան, ո՛չ էլ հայ բառերը:

«Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ նշանակվել եմ Հայաստանի դեսպան: Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկիր է, որի հետ մենք ունենք վաղեմի պատմություն եւ համագործակցություն: Երբ նոր էի նշանակվել դեսպան, պարզեցի, որ իմ շրջապատում շատերը գիտեն Հայաստանի մասին եւ Ֆրանսիայում շատերն են խոսում նրանց մասին: Տասն օր է, ինչ Հայաստանում եմ եւ պարզել եմ, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին Հայաստանում խոսում են»,- ասում է դեսպանը:

Կարեւոր եւ առանցքային հարցերին դեսպանը խոստանում է պատասխանել որոշ ժամանակ անց, սակայն Հայաստանի համար կարեւորագույն երկու հարցերի պատասխանը հստակ է եւ անփոփոխ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պաշտոնական Փարիզը հակամարտության կարգավորման այլ ուղի չի տեսնում:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վերահաստատում է նաեւ Ֆրանսուա Օլանդի մտադրությունը 2015թ. ապրիլի 24-ին գալ Երեւան եւ հայ ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բացի այդ, Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում քննարկվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակումը: Դեսպանը շեշտում է, որ օրինագծում պետք է հաշվի առնվեն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դիտողություններն ու նկատառումները: Թե երբ պատրաստ կլինի օրինագիծը` դեսպանը տեղյակ չէ, հստակ ժամկետներ չկան, սակայն հավաստիացնում է, որ այդ հարցում Ֆրանսիայի հասարակության եւ կառավարության դիրքորոշումը մեկն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական