Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԽՓՈՒՄՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ ՎԱՅԵԼԵԼՈՎ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ադրբեջանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռ է խփել»,«Շպիգել- օնլայնը» նոյեմբերի 12-ին ժամը 16.34- ին տարածել էր Բաքվի տրամադրած լուրըՙ mxw, AFP, Reuters, AP լրատվական գործակալություններին հղում անելով, ինչը մեծ մասամբ նույնությամբ կամ որոշ դեպքերումՙ նոր շեշտադրումներով տեղ է գտել գերմանալեզու լրատվամիջոցներում։Ադրբեջանը սեփական աղբյուրները վկայակոչելով հաղորդել է, թե հարեւան Հայաստանի ռազմական ուղղաթիռն է խփել։ Բաքվում պաշտպանության նախարարության հայտարարության համաձայնՙ MI-24 տիպի մարտական ուղղաթիռը փորձել է հարձակում իրականացնել Աղդամի սահմանային շրջանում ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, որից հետո ուղղաթիռը խփվել է։ Հայկական զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբՙ անձնակազմի 3 անդամ սպանվել է։ Սա 1994-ի հրադադարից հետո երկու երկրների միջեւ առկա ռազմական ծանրագույն միջադեպն է։ Լեռնային Ղարաբաղի ապստամբ ղեկավարները (բնագրումՙRebellenfՖhrung) հաստատել են, որ ուղղաթիռը խփվել է ադրբեջանական զինուժի կողմից «ռազմական զորավարժանքի ժամանակ իրականացրած ուսումնական թռիչքի ժամանակ»։ Պատահարից հետո տարածքը գնդակոծվում է։ Այնուհետ գերմանագիր լրատվամիջոցները ներկայացնում են տարիներ շարունակ շրջանառվող տարբերակըՙ «մեծ մասամբ հայերով բնակեցված ԼՂ միջազգայնորեն Ադրբեջանին պատկանող տարածք է», մի նոր շեշտադրում փոխանցելովՙ անցյալ տարիներին հակամարտության լուծմանն ուղղված միջազգային ջանքերն ապարդյուն են։

«Դի վելթը» նույն ադրբեջանական լուրն արդեն տեղադրել էր ժամը 15.30-ին, «Ֆոկուսը»ՙ 17.44-ին։ Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» Մոսկվայի իր թղթակցիՙ Դանիել Վեհլինի ( Daniel Wechlin) «Ադրբեջանը մարտական ուղղաթիռ է խփել» վերնագրյալ հոդվածը տեղադրել էր 17.06-ին։Հոդվածն իհարկե վերոբերյալ տարբերակից չշեղվելով հանդերձ նոր շեշտադրումներ է հավելում։ Այսպես օրինակՙ հոդվածագիրը գրում էՙ ադրբեջանական զինված ուժերը երկրի արեւմուտքում մարտական ուղղաթիռ են գնդակոծել։ Բաքուն «հայկական ուղղաթիռ» է անվանում, այլ աղբյուրներ նշում են, թե այն միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ- ին է պատկանում։ Հայկական գործակալություններից մեկի փոխանցմամբՙ 3 հոգի զոհվել են։ Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայնՙ ուղղաթիռին կրակել են, երբ նկատել են, որ այն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ «հարձակողական կուրս» է իրականացնում։ ԼՂ զինվորական ղեկավարությունը, ինչպես նաեւ Երեւանում ՊՆ հերքում են այս շարադրանքը։ Ըստ այդմՙ ուղղաթիռը միմիայն ուսումնական թռիչքի է եղելՙ տարածաշրջանում. ԼՂ ու Հայաստանը «Միասնություն 2014 » զորավարժություններ են անցկացնում։ Բաքվի լրատվության համաձայնՙ միջադեպը տեղի է ունեցել Աղդամի Կենգերլի բնակավայրի հյուսիսարեւելյան շրջանում, ուղղաթիռը խորհրդային շրջանում ստեղծված MI-24 է։ Կործանման վայրը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի շփման գծում է, տեղանքն ականապատ է, հակամարտող կողմերը դիրքավորված են դեմ դիմաց տեղակայված խրամատներում։ Հայաստանի եւ ԼՂ պաշտոնյաները հայտարարում են, թե ադրբեջանցիները կրակի տակ են պահում կործանված ուղղաթիռի բեկորները, այդ պատճառով չեն կարողանում այնտեղ թափանցել։ «ՆՑՑ» լրագրողը միաժամանակ ընդգծում է, թե տեղեկությունները չեն կարող ստուգվել անկախ աղբյուրի կողմից։ Նշելով, թե ԼՂ հակամարտությունը ամենահինն է հետխորհրդային տարածքում, շվեյցարական թերթը փոխանցում է, թե 1991-94-ին հայ- ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանը լիովին վերահսկում է 11 000 քառ կմ-ը, ավելինՙ Երեւանի տրամադրության տակ են գրավյալ 7 շրջանները, ինչը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ը։ Տարածաշրջանում մահացու միջադեպերը կանոնավոր բնույթ են կրումՙ զոհերի թվում զինվորականների հետ ներառելով նաեւ շարքային քաղաքացիների։ Օգոստոսին գրանցվեց ամենածանր փոխհրաձգությունըՙ խլելով նվազագույնը 24 մարդու կյանք։ Ինչպես նախկինում, կողմերն այժմ էլ միմյանց են մեղադրում սադրանք հրահրելու, հրադադարը խախտելու համար։ Բայց ռազմական ուղղաթիռի կործանումը հատուկ որակ է հաղորդում։ ՊՆ Երեւանից սպառնում է Բաքվին, թե հետեւանքները «շատ ցավագին» են լինելու, իսկ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ղեկավարությունը, իր հոդվածում փոխանցում է «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը։

Հակամարտության լուծման առաջին գծում ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Բայց բանակցությունները տարիներ ի վեր փակուղում են։ Հոկտեմբերի վերջին Փարիզում կայացած Ալիեւ- Սարգսյան հանդիպումն էլ առաջընթաց չգրանցեց։ Կողմերը կարծր դիրքորոշում ունեն, հակամարտությունը երկու երկրներում էլ վերբեռնվել էՙ զգայական բարձրակետի հասնելով։ Բանակցություններում կարեւոր է Ռուսաստանի դերը, արտաքուստ այդ երկրի պահվածքը երկարժեք, հակասական է (ամբիվալենտ)։ Մի կողմից ուզում է դիվանագիտական բանակցություններում մաս կազմել, մյուս կողմիցՙ Հայաստանում ռազմաբազա ունեցող Մոսկվան Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես Հայաստանի հովանավոր, իսկ Ադրբեջանին Կրեմլը զենք է մատակարարում, եզրափակում է շվեյցարական լրատուն։ Ավստրիական «Դեր Շտանդարտը» ժամը 17.18-ին է անդրադարձել հայկական ուղղաթիռի գնդակոծման դեպքինՙ ներկայացնելով ադրբեջանական մեկնաբանությունըՙ հղում անելով APA գործակալությանը։

«ԼՂ «նախագահ» Դավիթ Բաբայանի ասելովՙ «ուղղաթիռի մեջ զինամթերք չի եղել, «նախագահի խոսնակի» բացատրությունն է վրիպակով փոխանցում շվեյցարական «Թագես անցայգերը»ՙ հղում անելով Ինտերֆաքսին։ Ժամը 21.46-ին ներկայացնելով միջադեպը այս լրատուն էլ հենվում է ադրբեջանական ձեւակերպման վրա, բայց ի տարբերություն իր գործընկերների հավելում նաեւ, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը շքանշանով է պարգեւատրել ուղղաթիռը կործանած զինվորին։ Օրաթերթը ներկայացրել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զգուշացումը, որ ծանոթ է հայկական ԶԼՄ-ին։

«Գերմանաթուրքական ժուռնալ» առցանց լրատուն 16.17-ին տեղադրելով լուրըՙ ադրբեջանական վերոբերյալ տարբերակը զգույշ գրաքննել էՙ իր ընթերցողներին ուղղորդելովՙ «սադրանքների» առիթ է դարձել հայկական բանակի սահմանային շրջանում եռօրյա ուսումնավարժանքը։ Ուղղաթիռն առանց թույլտվության ադրբեջանական օդային տարածք է մտել, ձեւակերպել է թուրքական լրատվամիջոցը։

ԼՂՀ ՊՆ հաղորդման համաձայնՙ ուսումնավարժանք անցկացնող ուղղաթիռը խփվել է ետեւից, ասել է, թեՙ տիպիկ ադրբեջանական ձեռագրով։ Մեկ շաբաթ առաջ գրել էինք հունգարական «Պեստեր Լլոյդ» թերթի հաղորդումն այն մասին, թե «կացնասպանի սկանդալից» հետո Հունգարիան Բաքվից ակնկալիքներ ունի։ Երեքշաբթիՙ ուղղաթիռի կործանումից մեկ օր առաջ դա հաստատվեց։ Նույն թերթը փոխանցում է, թե նոյեմբերի 11-ին Բուդապեշտում վարչապետ Օրբանը հյուրընկալել է Ադրբեջանի նախագահին։ «Հանուն փողի եւ գազի. Օրբանը նորից է գովերգում բռնակալ ռեժիմը», վերնագրում է թերթըՙ ծանուցելով վարչապետի «Ադրբեջանից օրինակ վերցնելու» հորդորը, նաեւՙ հպարտ խոստումը, թե մոտ ապագայում ողջ միջին Եվրոպային գազ կմատակարարի։ Հունգարական թերթն իհարկե չէր գրել, թե Օրբանը Ադրբեջանին կօգնի շրջանառության մեջ դնել ղարաբաղյան, հայկական թեմայով իր քարոզչությունը։ Սա Ադրբեջանն արդեն անում էՙ ռազմական գործողությանը զուգահեռ, առանց վայրկյան կորցնելու միջազգային լրատվամիջոցներին տրամադրում իրեն շահեկան լրատվությունը։ Իսկ մե՞նք…Գուրգեն Մարգարյանի սեւ շրջանակով լուսանկարի կողքին եւս երեք նկար ենք շրջանակումՙ հապաղելով, վրիպելով, թե լավագույն պաշտպանությունը լրատվական կեղծիքների պատերազմում արագ, լուրջ, փաստարկված լրատվությունն է։

Նրանց կացնի դեմՙ մեր Թուր Կեծակին, ադրբեջանաթուրքական քաղաքական մուղամինՙ Ձենով Օհանիձայնի կացինը։ Հիշեցնել է պետք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ 2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

Հաջորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական