ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում ինչ-որ մի կազմակերպություն Լեհաստանից «Բաց երկխոսություն» հիմնադրամ հավակնոտ անվանումով: Բերվում են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ այդ ապակառուցողական կազմակերպությունը փորձում է սեպ խրել Արեւելքի եւ Արեւմուտքի պետությունների միջեւ:
Ի՞նչ կարելի է այդ մասին ասել: Շատ բան այն ամենից իրապես, որը նման է ճշմարտությանը: Առաջին հայացքից «Բաց երկխոսություն» հիմնադրամը մեկն է բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններից, որոնք ներկայացնում են ակտիվ «երրորդ սեկտորը»: Երկրորդ սեկտորում են այն բանսարկուները, որոնք խթանում են դիմակայության նոր շրջանը նրանց միջեւ, ում նրանք բաժանում են դեմոկրատական երկրների եւ ամբողջ մնացյալ աշխարհի:
Ասում են, որ ստախոս լեզուն ատրճանակից ավելի վատ է: Եթե այս բանաձեւը կիրառենք այդ հիմնադրամի նկատմամբ, ապա մարդու մտքին է գալիս ոչ թե ատրճանակը, ոչ թե ինքնաձիգը եւ ոչ էլ, նույնիսկ, «Գրադ» ռեակտիվ կայանքը: Գործնականում այս կազմակերպությունը կարելի է համեմատել զանգվածային ոչնչացման զենքի հետ հոգեներգործող միջոցների զինանոցից, որոնք ներգործում են զանգվածների վրա շատ կոնկրետ քաղաքական նպատակների հասնելու համար: Մենք գործ ունենք մասնավոր բանակների ինչ-որ համարժեքի հետ, որոնք գոյություն ունեն որոշ պետություններում: Գաղափարախոսական ճակատի այդ վարձկանները, որոնք ակտիվորեն միջամտում են տարբեր պետությունների ներքին գործերին, անում են ամեն ինչ, ինչը պաշտոնական մակարդակում դատապարտվում է համաշխարհային հանրության կողմից: Նոր դարաշրջանի նոր զենք, որի սկզբունքը, միեւնույն ժամանակ, աշխարհի պես հին է. «բաժանիր եւ տիրիր»: Ահա, թե ինչ է «Բաց երկխոսությունը»:
Ո՞ւմ վրա է արդյոք այն փորձում ներգործել: Նպատակակետերը հետեւյալներն են. Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ պետություններ, որոնք չեն տեղավորվում կարծեցյալ ժողովրդավարական արժեքների մեջ եւ որոնք այլասերված են այդ հիմնադրամի իրավապաշտպանների մեկնաբանությամբ:
Օրինակ, կարո՞ղ է արդյոք Եվրոպայում որեւէ մեկը ենթադրել, որ միլիարդավոր դոլարներ փախցրած գողը կարող է խուսափել պատասխանատվությունից միայն այն բանի համար, որ ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցությունը: Դա անհնար է, քանի որ պատժի անխուսափելիության սկզբունքը ոչ ոք չի վերացրել: Բայց ինչո՞ւ է ամեն բան շուռ տրվում ոտքից գլուխ, հենց որ պարզվում է, որ այդ գողը Արեւելքից է: Չգիտեսՙ ինչու, նա ավտոմատ կերպով դառնում է այլախոհ, քաղաքական վտարանդի եւ պարզապես հարգված մարդ: Պե՞տք է օրինակ: Խնդրեմ: Ղազախստանի Հանրապետությունից փախած օլիգարխՙ ոմն Աբլիազով: Հիմնադրամի գոյության առաջին օրերից գտնվում է իրավապաշտպան կազմակերպության հովանավորության տակ:
«Բաց երկխոսությունը» կատաղի պաշտպանում է օլիգարխինՙ ապացուցելով, որ դատական գործընթացները, որոնք Աբլիազովի վրայով անցան Ռուսաստանում եւ Ղազախստանում, ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր, մրցակցին շարքից հանելու փորձ:
Կարելի՞ է սա արդյոք անվանել թշնամանքի լեզու: Անվիճելիորեն: Ըստ էության ինքնիշխան պետություններին մերժում են իրենց իրավունքում կայացնելու արդարադատություն միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկին թվում է, թե այդ երկրներում անբավարար է զարգացած ժողովրդավությունը: Նրանք իսկապես ոչ շատ վաղ է, ինչ կանգնել են ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Բայց արդյոք դրանու՞մ է երկխոսության էությունը:
Մեր հարեւանները Եվրասիայի գծով փորձում են ապացուցել, որ Աբլիազովը գող է եւ պետք է խոսել հենց այդ մասին: Փախցրել է, ուրեմն մեղավոր է եւ պետք է պատիժ կրի: Չկա գողություն, ուրեմն չկա եւ խոսելու բան: Ինչո՞ւ չդնել հարցն այսպես: Չէ՞ որ դա տրամաբանական կլիներ: Բայց, դրա փոխարեն, «Բաց երկխոսությունն» առաջարկում է իր խաղի կանոնները, շփոթեցնում է եւ բանավեճերը տանում այլ ուղղությամբ:
«Աբլիազովի հանդեպ յուրաքանչյուր մեղադրանք տնտեսական հանցագործությունների մեջ չի կարելի դիտարկել նրա քաղաքական հետապնդման կոնտեքստից դուրս»,- այսպիսին է հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը: Բայց ինչո՞ւ է հարցը դրվում հենց այս հարթության մեջ:
Ամեն ինչ բացատրվում է հեշտորեն: Այլ կերպ պաշտպանել օլիգարխին չի ստացվում: Չէ՞ որ Աբլիազովն իսկապես հափշտակող է: Այդ մասին են խոսում Լոնդոնի Բարձր դատարանի կողմից անցկացված դատական հետաքննությունների արդյունքները: Ղազախստանյան «ԲՏԱ» բանկի հայցի հիման վրա, որը տուժել է խարդախի հանցագործություններից:
Ի միջի այլոց, Ֆեմիդան շատ հստակ եւ հասկանալի պատասխանել է քննարկվող իրավիճակի քաղաքական ենթատեքստի մասին հարցին: 2011թ. մայիսին բրիտանական դատարանն ընդունեց, որ Աբլիազովի գործը չի կարելի անվանել քաղաքականապես մոտիվացված: Այդ մասին «Բաց երկխոսության» աշխատակիցները, չգիտես ինչու, լռում են: Լռում են եւ այն մասին, որ Աբլիազովը Մեծ Բրիտանիայում դատական լսումների շրջանակում դատապարտված է բանտային ազատազրկման իր ակտիվները դատարանից թաքցնելու համար, ինչից հետո դիմել է փախուստի: Հետագայում Աբլիազովը զրկվեց իր շահերը տվյալ գործում պաշտպանելու իրավունքից, իսկ դատարանը, մեղադրելով նրան «ցինիզմի, օպորտունիզմի եւ խորամանկության մեջ», կարգադրեց իրացնել նրա ակտիվները «ԲՏԱ» բանկին փոխհատուցում վճարելու նպատակով: Հետագա դատաքննության ընթացքում Ֆեմիդան եզրակացության հանգեց, որ Աբլիազովը կազմակերպել կամ հրահանգել էր կեղծ վարկերի տրամադրում եւ հափշտակել էր զգալի գումարներ, որոնք փոխանցել էր իր դրածո ընկերություններինՙ օֆշորներում: Սրանք են փաստերը: Դրանք, «Բաց երկխոսությունը» կանխամտածված արհամարհում է, քանի որ ճշմարտության համար չէ, որ պայքարում է: Նրա նպատակը Աբլիազովին հարվածի տակից դուրս բերելն է, ներգործելը հասարակության եւ իշխանությունների վրա, որպեսզի ազատի նրան քրեական պատասխանատվությունից: Բնականաբար գործի են դրվում բոլոր հնարավոր ձեռնածությունները, բացահայտ սուտը, փաստերի նենգափոխումը: Օրինակ, գրում են, որ Աբլիազովն ունի անձեռնմխելիության կարգավիճակ, քանի որ Մեծ Բրիտանիան նրան ճանաչել է քաղաքական վտարանդի: Այո, այդպիսի բան եղել է: Մարախլապատ Ալբիոնը նման սխալ կատարել է: Որովհետեւ չգիտեր, թե ում հետ է կապվել: Բայց այդ կարգավիճակն արդեն վաղուց զրոյացված է: Այդ մասին «Բաց երկխոսությունը» կրկին փորձում է չտարածվել:
Այս ամենը մղում է որոշակի մտքերի «Բաց երկխոսության» եւ օլիգարխի միջեւ սերտ կապերի մասին: Աբլիազովն ունի բազմաթիվ ստվերային կառույցներ, որոնց միջոցով կարող է ֆինանսավորել կազմակերպությունը: Դրան ավելացրածՙ այն ստեղծվել է 2009թ., հենց այն ժամանակ, երբ նրանում առաջացավ օլիգարխի կողմից կարիք: Այդ ժամանակ նա փախավ Մեծ Բրիտանիա: Ընդհանրապես, իրեն հարգող կառույցը չի փչացնի իր իմիջըՙ կապվելով օդիոզ անձնավորության հետ, առավել եւս, եթե հեղինակավոր դատարանի կողմից ապացուցված է, որ այդ անձնավորությունը նաեւ մութ կերպար է: Բայց «Բաց երկխոսություն» հիմնադրամը շարունակում է նետվել մարտի, պաշտպանելով Աբլիազովին, ինչպես միջնադարյան ասպետը նորից ու նորից ասպարեզ է դուրս գալիս իր սրտի տիկնոջ համար: Աբլիազովը այդ նույն ժամանակ նայում է մրցամարտին ֆրանսիական բանտի ճաղերի հետեւից, ուր նրան նստեցրել են Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում: Ի միջի այլոց հիմա հասկանալի է դառնում, թե ինչու «Բաց երկխոսությունը» չի սիրում Ինտերպոլին: Իրավապաշտպանները, եթե ասենք պատկերավոր, կոչ են անում հանել Ինտերպոլի «սուր ատամները» եւ փոխարենը դնել իմպլանտատներ խոտակերների համար, որոնցով իսկական հանցագործների երբեք չես բռնի:
«Բաց երկխոսություն» հիմնադրամի ներկայացուցիչներից Ենջեյ Չերեպը, որը վերջերս ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի համաժողովում, խոսում էր այն մասին, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը, չարաշահում են Ինտերպոլի համակարգը: Չերեպը արտահայտվել է այն բարեփոխելու անհրաժեշտության մասին, «Այդ կազմակերպությունը պետք է փոխի իր կանոնները, որոնք վերաբերում են ձերբակալության օրդերներին, այնպես, որպեսզի մեղադրյալին հնարավորություն տրվի ներկայացնելու իր անմեղության ապացույցները»: Ինչպե՞ս դա հասկանալ: Ձերբակալությունից առաջ դա՞տ անել, ի՞նչ է: Նույն Աբլիազովը ապացուցել է, որ հանցագործների հետ ականջներով զարկել չի կարելի: Ինչպե՞ս նա ճարպկորեն փախավ անգլիացիներից…
Բայց դա էլ, ինչպես երեւում է, պետք էր «Բաց երկխոսությանը»: Այն աջակցում է բոլորին, ովքեր խարխլում են պետականությունը, ովքեր սպառնում են պետությունների կայունությանը, ովքեր իբր թե պատրաստվում են բերել դրանք դեպի քաղաքակրթություն: Այն բանի փոխարեն, որ հասարակությունը շարժեն դեպի ժողովրդավարություն խաղաղ զարգացման ճանապարհով, հիմնադրամը թշնամի է դարձնում բոլոր այլախոհներինՙ չփորձելով անգամ համոզել իր ճշմարտացիության մեջ: Երկխոսություն չկա: Կա միայն ստահոդ քարոզչություն եւ իր ընդդիմախոսների վրա ցեխ շփել:
Այնինչ Ուկրաինայում, եթե հիշենք, ամեն ինչ նույնպես սկսվում էր մարդու իրավունքների անկասելիության մասին բարձր հայտարարություններից: Հետեւանքըՙ մենք ստացանք ավերածություններ եւ անկարգություններ:
Երկխոսությունը սկսել էր իր գործունեությունը Եվրոմայդանում առաքելությունից, իսկ այսօր զինում է նեոբանդերականներին «Այդարից»:
Եվ նույնիսկ Լեհաստանի իշխանությունները, որոնք փորձեցին դիմադրել հիմնադրամի այսպես կոչված մարդասիրական մատակարարումներին, (սաղավարտներ եւ բրոնեժիլետներ), ոչինչ չկարողացան անել: Ահա, թե ինչ իշխանություն ունի հիմնադրամը: Տեղն է, որ գոչենք, ուշքի՛ եկեք: Չէ՞ որ դա վայրենություն է: Բենդերովականներին պետք է սարսափով հիշեն այդ հողում: Մի՞թե մենք մոռացել ենք «Վոլինյան եղեռնը»: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բենդերովականների ձեռքից զոհվել են 850 հազար հրեաներ, 220 հազար լեհեր եւ մոտ 500 հազար խաղաղ ուկրաինացիներ:
Ըստ էության, աջակցելով «Բաց երկխոսությանը», դուք աջակցում եք նոր պատերազմի առաջխաղացմանը: Չէ՞ որ այդ կազմակերպությունն անբուժելիորեն հիվանդ է շովինիզմով: Այնպիսի կազմակերպություններ, ինչպես վերոհիշյալ հիմնադրամը, չարաշահում են հասարակական վստահությունը, քարոզում են մի շարք պետությունների բացառիկության գաղափարը մյուսների նկատմամբ, ինչն, իմ կարծիքով, կարելի է անվանել ֆաշիզմի դրսեւորումներից մեկը:
Վերջում կուզենայինք ասել, որ ժողովրդավարությունը, ինչպես եւ իշխանության յուրաքանչյուր այլ դրսեւորում, կարիք ունի սահմանների ձեւակերպման, այլ կերպ այն սպառնում է վերաճել բռնապետության, որը խոսում է թշնամանքի եւ ատելության լեզվով: Չի կարելի մոռանալ, որ մեկի իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուսների իրավունքները: