Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԿՈՆԳՐԵՍ ՄՏՆԵԼՈՒ

07/11/2014
- 07 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գիշեր հրապարակվեցին Մ. Նահանգների կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ըստ ամենայնի նպաստավոր չեն նախագահ Օբամայի համար, որ հավանաբար ստիպված է լինելու իր վարչության կազմում զգալի փոփոխություններ անել եւ դրա կազմը պատշաճեցնել Կոնգրեսի ներկա պատկերին: Արդյունքները բոլորովին ձեռնտու չեն նաեւ, բնականաբար, Դեմոկրատական կուսակցության համար, որ ստիպված է դաժան պայքարի լծվել 2016 թ. նախագահականի համար:

Մերՙ ազգային շահերի տեսակետից, սակայն, միջանկյալ ընտրությունների արդյունքները, ըստ ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից (ANCA) «Ազգ»ի ստացած հաղորդագրության, խրախուսիչ են:

Երկկուսակցական ցուցակներում վերընտրվել են հայամետ կոնգրեսականների 95 տոկոսը թե՛ Սենատում եւ թե՛ Ներկայացուցիչների պալատում: Այստեղ են գրեթե բոլոր հայտնի անունները, որոնք ոչ միայն կողմ, այլեւ հաճախ նախաձեռնող են եղել հայկական կամ հայամետ բանաձեւերի ստեղծման եւ անցկացման կամ անցկացնելու փորձերիՙ Բոբ Դոլդից սկսած մինչեւ Նենսի Պելոսի, Աննա Էշշու, Ադամ Շիֆ, Բրեդ Շերման, Գուս Բիլիրակիս, Նիկի Ցոնգաս, Ջո Քենեդի, Ֆրենկ Պալոն եւ ուրիշներ: Սա իսկապես հաջողություն է, հատկանշականՙ նաեւ առաջիկա 2015 տարվա ամենաբուռն մեր պայքարների համար: Եվ անկասկած է, որ ամերիկահայ լոբբիստական մեր կազմակերպությունների ջանադիր աշխատանքի արդյունքն է նաեւ:

Միաժամանակ, վաշինգտոնյան միեւնույն գրասենյակի հաղորդագրությունը ավետում է, որ զուգահեռաբար տեղի ունեցած դաշնակցային, նահանգային ու տեղական ընտրություններում հայազգի մի շարք գործիչներ նույնպես հաջողության են հասել, ինչը գոհունակություն պատճառելուց բացի մեզ դնում է կարեւորագույն մի հարցի դեմ հանդիման.

Իսկ ժամանակը չէ՞ արդյոք, որ ամերիկահայությունը գործնական ու հավաքական աշխատանքի լծվի գրոհելու համար, ինչպես ասում են, Կապիտոլ Հիլի բարձունքները: Ավելինՙ Մ. Նահանգներում շուրջ 150 տարվա պատմություն ունեցող մեր գաղթօջախները ուշացած, խի՛ստ ուշացած չե՞ն արդյոք առանց միջնորդների ու միջնորդավորվածության ներկայացված լինելու ամերիկյան Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Դաս եւ օրինակ պետք է վերցնել ծագումով տարբեր ազգությունների ամերիկացիներիցՙ հույներից, լեհերից, իռլանդացիներից, արաբներից, նույնիսկ ասորիներից, էլ չեմ խոսում իտալացիների ու հրեաների մասին: Դրա համար անհրաժեշտ է խրախուսել ու թիկունք կանգնել, բարոյապես թե մանավանդ նյութապես, քաղաքական ու հասարակական կյանքում փառասիրություն եւ ձգտում ունեցող հայ երիտասարդներին, որոնք արդեն 4-րդ կամ 5-րդ սերունդն են կազմում: Ապաքաղաքականացված լինելը, միայն սեփական բարեկեցությամբ զբաղվելը անհարիր են այսքան մեծ մարտահրավերներ ունեցող մեր ժողովրդի ձգտումների ու ցանկությունների հետ:

Մենք երախտապարտ ենք հայամետ բոլոր կոնգրեսականներին իրենց զորակցության համար: Նրանցից ոմանք թերեւս ավելի լավ են պաշտպանում հայերի շահերը, քան բազմաթիվ հայեր: Սակայն վաղուց ժամանակն է ինքներս, ներսի՛ց զբաղվելու աշխարհի գերպետության ու մեր խնդիրներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

23/10/2025

Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի...

ԿարդալDetails

Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողություն

23/10/2025

Բոլորիս ինչ է մնալու ու դա ինչ է լինելու, եթե սրանցից շարունակեք վախենալ. Վլադիմիր Մարտիրոսյան

23/10/2025

Փաստաբանները ՄԱԿ-ի աշխատանքային խմբին դիմում են ներկայացրել՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով

23/10/2025

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Հայաստանում հոգևորականների հալածանքը

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական