Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԼԱԽՈ (ԳԵՎՈՐԳ) ԱՐՇԱԿԻ ԶԱՔԱՐՅԱՆ (ԶԱԽԱՐՈՎ) (1905, ԱՊՐԻԼԻ 26, ԹԻՖԼԻՍ – 1992, ՓԵՏՐՎԱՐԻ 28, ԹԲԻԼԻՍԻ), ՀԱՅ ԵՐԳԻՉ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կենսագրություն

Գլախո Զաքարյանը ծնվել է 1905 թվականի ապրիլի 26-ին, Թբիլիսիում, արհեստավորի ընտանիքում: Ապագա երաժիշտը 14 տարեկան հասակում կորցնում է ծնողներին: Այս հանգամանքը նրան զրկում է ուսումը շարունակելու հնարավորությունից, եւ նա ստանում է միայն նախնական կրթություն:

Գլախոն դեռեւս երեխա հասակից շատ երաժշտական էր: Նրա վրա անջնջելի տպավորություն էին թողնում թբիլիսյան մեղեդիները, նա հիացմունքով ուկնկնդրում էր հայտնի երգիչներին: Գլախոն օժտված էր մեղեդին արագ եւ անսխալ հիշելու ունակությամբ: Նա մեծ սիրով եւ հոգատարությամբ կատարում էր քաղաքային երգերը, ինչի շնորհիվ դրանք մեզ են հասել իրենց նախնական անաղարտությամբ:

Երգչի հրապարակային ելույթները սկսվում են 1926 թվականից: Նա մասնակցություն է ունենում Թբիլիսիի աշխատավորների ակումբներին առընթեր դրամատիկական բաժինների ներկայացումներին՝ որպես վրացական եւ արեւելյան երգերի կատարող եւ թատերական ներկայացումների երաժշտական ձեւավորող: Այդ թվականից Զաքարյանը Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար էր: Նա երգում էր երեք լեզուներով (հայերեն, վրացերեն, թուրքերեն):

Հաջորդ տարի Գլախո Զաքարյանն արդեն ելույթներ է ունենում լայն լսարանի առջեւ: Շուտով դառնում է Վրաստանի ռադիոհաղորդումների համերգների հաճախակի մասնակիցը: 1930 թվականին աշխատում է երկաթգծի ակումբին կից գործող երգի եւ պարի ինքնագործ համույթում՝ որպես մեներգիչ: Այդ ժամանակից սկսած նա բազմաթիվ տոնական միջոցառումների եւ օլիմպիադաների ակտիվ մասնակից էր:

1934թ. Գլախո Զաքարյանը որպես միասնական ինտերնացիոնալ համույթի («Լեռնային արծիվներ») անդամ, ընդգրկվում է հյուրախաղային շրջագայությունների մեջ:

Գործունեություն

Արդեն ճանաչված երգիչ Գ.Զաքարյանը Մոսկվայում տեղի ունեցող միջոցառումների, այդ թվում՝ Կրեմլում կազմակերպվող համերգների հաճախակի մասնակից է: Մասնավորապես, 1936թ. նրան հրավիրում են մասնակցելու մայրաքաղաքում երկաթուղայինի օրվան նվիրված տոնական համերգին, իսկ 1938 թվականին՝ էստրադայի դերասանների միութենական դիտմանը նա ուղեկցում է վրաց արվեստի գործիչների խմբին, որի կազմում էին Ի. Սուխիշվիլին եւ Ն. Ռամիշվիլին, Վ. Գոձիաշվիլին, Օ. Դոլիձեն, Ն. Գունիան եւ Բ. Դարախվելիձեն: Հաջորդ տարվա օգոստոսին Գ. Զաքարյանը կրկին Մոսկվայում է եւ մասնակցում է գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսի գեղարվեստական սպասարկմանը, այս անգամ արդեն որպես Վրաստանի երգի եւ պարի համույթին կից արեւելյան նվագախմբի մենակատար (համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոլ Կոկելաձե, խմբավար՝ Ռեմա Շելեգիա, պարուսույց՝ Ջանո Բագրատիոնի):

1939-40թ.թ. Գ. Զաքարյանի գործունեությունն ընթանում է Մոսկվայում: Նրան հրավիրում են Ձերժինսկու անվան ակումբի երգի եւ պարի համույթ, որը գլխավորում էր Իլիկո Սուխիշվիլին: Այս համույթի հետ միասին նա հյուրախաղերով շրջագայում է հյուսիսային տարածաշրջաններում:

1941-1943 թվականներին Գ. Զաքարյանը հայրենիքի պաշտպանների շարքում է եւ արժանապատվորեն կատարում է իր պարտքը երկրի եւ ժողովրդի առջեւ: Որպես իսկական արվեստի նվիրյալ, նա չի մոռանում իր սիրած մասնագիտությունը եւ 1943 թվականից սկսած՝ երկու տարի գլխավորում է դուդուկահարների խումբը, որը ստեղծվել էր Վրաստանի երգի եւ պարի համույթին կից (համույթի ղեկավար՝ Կ. Պաճկորիա, պարուսույց՝ Ջանո Բագրատիոնի):

«Դուն էն գլխեն իմաստուն իս…» երգի Զաքարյանի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում, 1960թ.[1]։

Երեւանում Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված հատուկ մրցույթին անհատական հրավերով մասնակել է Զաքարյանը, որտեղ հաջող ելույթի համար նրան միաձայն շնորհվեց լավագույն կատարողի եւ դափնեկրի կոչում:

1975 թվականի ապրիլի 21-ին Թբիլիսիում նշվեց Գլախո Զաքարյանի ծննդյան 70 եւ գործունեության 50-ամյակը: Վրաց հասարակայնությունը այս տոնի կապակցությամբ առավելագույնս դրսեւորեց իր երկրպագությունը եւ սերը մայրաքաղաքի հիասքանչ տրուբադուրի նկատմամբ, նրան նվիրվեցին բազում գեղեցիկ հոդվածներ:

Չնայած 25 տարվա տարբերությանը, նա մեծ բարեկամությամբ էր կապված Եթիմ Գուրջիի հետ: Նա կատարում էր Եթիմ Գուրջիի 12 երգ: Գլախո Զաքարյանը բարեկամական հարաբերություններով էր կապված Գ. Լեոնիձեի, Ի. Նոնեշվիլու, Ի. Աբաշիձեի, Ի. Գրիշաշվիլու, Գ. Շահնազարի, Ս. Ավչյանի հետ:

Ութսունական թվականներին Գլախոն արդեն համընդհանուր գնահատված, վաստակավոր երգիչ էր, երկար տարիներ ֆիլհարմոնիայի մեներգիչ:

Գլախո Զաքարյանին շնորհվել է Հայաստանի ԽՍՀ (1976) եւ Վրաստանի ԽՍՀ (1985) վաստակավոր արտիստի կոչում: 1976 թ. նրան հրավիրեցին Հայաստան, եւ հենց այդ ժամանակ էլ շնորհվեց Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումը: Նա մեծ ավանդ է ունեցել քաղաքային երաժշտության տարածման գործում: Զաքարյանի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ։ Ելույթներ է ունեցել Երեւանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում

Ընկերական հուշեր

Գլախո Զաքարյանի ստեղծագործությունը գնահատել են բազում հայտնի արվեստաբաններ: Գոհար Գասպարյանը գրում է. «Գլախոն ողջ գիշեր երգում էր ժողովրդական երգերը առանց որեւէ զարդանախշերի, կարծես նա ամբողջությամբ անջատվել էր ինքն իրենից եւ ենթարկվել ժողովրդական ոգուն, նրա ձայնը ասես հոսում էր անտեսանելի աղբյուրից»:

Գլախոն անսահմանորեն սիրում էր Թբիլիսին: «Ես Թբիլիսին սիրում եմ ոչ միայն իր կոլորիտի համար, այլեւ հոգու կամերտոնի պատճառով, եւ եթե որեւէ մեկին կհետաքրքրի, թե ինչ է բարեկամությունը եւ դրա համար անհրաժեշտ լինի փորձի փոխանակում, ապա թող ժամանի մեզ մոտ: Վախթանգ Գորգասալին եւ Սայաթ-Նովան իզուր չեն ապրել՝ մեկը ստեղծեց այս դրախտային մենաստանը, իսկ մյուսը՝ գովերգեց այն»: Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005£

Զաքարյանի մոտ ընկերը՝ Մադոյան Էմինը պատմում է.

«Գլախոյի հետ ծանոթացել եմ, երբ երկուսս էլ հատել էինք երիտասարդության շեմը: Նրան շատ քչերն են տխուր տեսել: Սիրում էր կյանքի անցողիկության վերաբերյալ դատողություններ անել: Երկար նստում, զրուցում էինք, բնություն էր շատ սիրում: Մի օր ասաց, որ աշխարհը փրկողներ եկել գնացել են, կարեւորը ՄԱՐԴը մնա իր կոչմանը հավատարիմ ու սկսեց երգել: Նույն երգը ընդհատեց ու շարունակեց վրացերենով, ապա թուրքերեն ավարտեց: Բառերը կարելի է թարգմանել»,- նշեց նա,- «Հոգին անթարգմանելի է, եթե կարող ես ուրախացնել, մի զլացիր, եթե կարող ես վիշտը կիսել, մի հապաղիր, եթե ոչինչ չես կարող, կողքին եղիր: Եզակի դեպք էր, որ նա տխուր էր»…

Հայ-վրացական մշակութային կապերի Հայաստան-Վրաստան ընկերության հիմնադիր Էդուարդ Եդիկիսելովը պատմում է երգիչ Գլախոյի մասին, ով մասնակցել եւ երգել է իր հարսանեկան արարողությանը: «Գլախոն վառ անհատականություն էր. Այն, որ ժամանակին նրան չընդունեցին պետականորեն, դա ակնհայտ է: Նրա երգերը չէր թույլատրվում հնչեցնել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Սակայն, -́ Հայաստանում, -́ Վրաստանում կար հասարակության ստվար զանգված, ովքեր լսում եւ ընդունում էին Գլախոյին` որպես սիրված երգիչ: Ժամանակին նա շատերի կուռքն էր: Նա ուներ մի փոքր խումբ, որոնց հետ միասին երգում էր ինչպես հարսանիքներին, այնպես էլ հոգեհանգստի արարողություններին»:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի եւ Վրաստանի վաստակավոր արտիստուհի Սեդա Ջանիկյան։

Վրաստանի Վաստակավոր արտիստ Գլախոն իսկական ընկեր էր, նա մեծ խորհրդատու էր եւ համեստ մարդ: Հաճախ էինք խոսում թատրոնում հնչող երաժշտությունից, նրա կարծիքով ժողովրդի շրջանում մեծ տարածում գտած ֆոլկլորային երգերը պետք է մտնեին թատրոնի դահլիճ ու բեմ: Նա ասում էր, որ այն ինչ սիրելի է ժողովրդին խոնարհման է արժանի…

1992 թվականի փետրվարի 28-ին Գլախո Զաքարյանը վախճանվեց: Նրա մահվանից մեկ տարի հետո, մայրաքաղաքի քաղաքապետի կարգադրությամբ, այն փողոցը, որտեղ նա բնակվում էր, կոչվեց Գլախո Զաքարյանի անունով:

Գլախո Զաքարյանը աշխարհի տարբեր երկրներում ունի իր երկրպագուները: Նրա ձայնասկավառակները լսում են համարվում Ամերիկայում, Կանադայում, Իսրայելում, Ֆրանսիայում, Իտալիայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ՊԱՇՏՈՆՅԱՆ ԼԻԱՀՈՒՅՍ, ԳՅՈՒՂԱԲՆԱԿՆ ԱՆՀՈՒՅՍ

Հաջորդ գրառումը

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական