Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Շնորհակալություն «Հայաստանի Հանրապետություն», «ԱԶԳ», «Հայոց Աշխարհ», «Գրական թերթ»-ի խմբագիրներին, ինչու չէ նաեւ հեռուստատեսությանը եւ ռադիոյին:

Ձեր հաղորդումների շնորհիվ հայությունը իմացավ, որ Խ.Աբովյանի տուն-թանգարանի երկարամյա տնօրեն, Գրողների եւ Ժուռնալիստների միությունների անդամ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի եւ նրա տեղակալ Նունե Սամվելյանի հայրենանվեր ջանքերով լույս տեսավ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասիրի» անմահ վեպը, որը առաջին անգամ կազմվել է անմիջապես Խ.Աբովյանի ձեռագրերից: Սա նշանակում է, որ չնայած վեպի բազմաթիվ հրատարակությունների, սա չի ենթարկվել ոչ մի գրաքննության եւ կրճատումների: Ահա թե ինչու «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածը վերնագրել է «Խաչատուր Աբովյանի նոր վերադարձը», «Հայոց Աշխարհը»` «Մեծագույն նվեր հայ ժողովրդին», «ԱԶԳ»-ը` «Պատմական հրատարակություն» եւ այլն: Իսկ «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածում ավելի հեռու է գնացել` համարձակորեն նշել է, որ նախկին հրատարակումների` ցարական, ինչու չէ նաեւ խորհրդային գրաքննիչները կրճատումներ են արել, դուրս թողնելով այն հատվածները, որոնցում հեղինակը անխնա քննադատում է ցարական կառավարության ոչ հայանպաստ քաղաքականությունը, փոխարենը այն հատվածները, որոնցում ակնհայտ են Աբովյանի ռուսական կողմնորոշման որոշ դրսեւորումները, միակողմանի մղվել են առաջին պլան: Իսկ թե ինչ տանջանքներով է ստեղծվել այդ «Վերքը», այս անգամ էլ բերեմ մի օրինակ «Գրական թերթ»-ից. «Իր տեսակի մեջ առաջինը լինելով, լույս է ընծայվել բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով: Ժամանակի ընթացքում ձեռագիրը քայքայվել էր, անհրաժեշտություն կար վերականգնել, էջերի մեծագույն մասը հրատարակչական տեսքի բերել, վերականգնել նախաստեղծ վիճակը, ինչը խմբագրակազմից շուրջ վեց ամիս խլեց: Արդյունքում համակարգչային աշխատանքը գրեթե անթերի կատարվեց ձեւավորող եւ համակարգչային մասնագետ Նունե Սամվելյանի կողմից: Առանձնակի դժվարություններ է ներկայացնում ձեռագրի եւ հարակից տեղադրելիք առաջին հրատարակության (1858թ.) տեքստը: Այս համամասնությունը եւս հաղթահարվեց, էջադրումը կատարվեց բոլոր չափանիշներով: «Խաչատուր Աբովյան» հրատարակչությունը այս ձեռնարկով ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցել մեծ հայի ծննդյան 210-ամյակին, այլեւ հարազատ ժողովրդին է ներկայացրել հայ ազգային մտածողության խոշորագույն կոթողը, հնարավորություն ընձեռելով համայն հայությանը նորովի տեսնել ու գնահատել իր մեծ զավակի տառապանքով, յուրաքանչյուր բառի նրբանկատ ընտրությամբ ստեղծագործությունը»:

Կարծես ամեն ինչ հարթ անցավ, մամուլը մեծարեց գրքի կազմողներին: Ժողովուրդն էլ մի անգամ եւս տեսավ եւ գնահատեց ազգային մտածողության խոշորագույն կոթողին` Մեծ հայրենասերին, զգաց նրա տանջանքը եւ նրա մեծությունը ազգին հայրենասիրության եւ պայքարի ոգով դաստիարակելու:

Կարծես ամեն ինչ լավ է, լավ սկսեցինք` լավ էլ վերջացնում ենք, եթե… Եթե ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տնօրենի պաշտոնից չազատեր գրքի խմբագիր Հովհաննես Զատիկյանին, իսկ նոր տնօրենը` երիտասարդ, բայց գրականությունից եւ Աբովյանից շատ հեռու մի անձնավորություն պատերազմ չսկսեր Զատիկյանի եւ Սամվելյանի դեմ` առաջարկելով ազատվել աշխատանքից: Իսկ նախարարը ժամանակ չի գտնում նրանց ընդունելու եւ իր «շնորհակալությունը» հայտնելու ոչ միայն գրքի հրատարակման, այլ նաեւ իրեն մեծարելու համար: (Բոլոր հրապարակումներում ընդգծվում է, որ Ա. Աշոտյանն է հանձնարարել այդ գրքի հրատարակումը:)

Այո, թվում էր, թե գրքի հրատարակիչներին նա կկանչեր, կխրախուսեր, շնորհակալություն կհայտներ, բայց գրքի խմբագրին պաշտոնազրկեցին, իսկ հրատարակչության ղեկավարին` աշխատավարձի կեսը կտրեցին եւ զրկեցին հրատարակչական գործունեությունից:

Դիմում եմ լրատվամիջոցներին, որպեսզի պաշտպան կանգնեն թանգարանի ձեռք բերած հեղինակությանը, վերադարձնեն նրա կենսունակությունը:

Խոստանում եմ «Վերք»-ին նորից անդրադառնամ, երբ Խ.Աբովյանի տուն-թանգարանը «բարեհաջողությամբ» կվերածվի մի նոր խաշանոցի եւ խորովածանոցի: Երկար չենք սպասի…

Հ.Գ. Վայելելով նախարարության հովանավորությունը, փակելով հրատարակչությունը, «Հայկական հարց» ամսագիրը, տնօրենի պաշտոնակատարը արդեն հոկտեմբերի 1-ին աշխատանքից ազատել է փոխտնօրենին, ով զբաղվում էր այդ խնդիրներով: 2015թ. հունվարին այդ ճակատագրին է արժանանալու նաեւ 11 տարի թանգարանը ղեկավարած նախկին տնօրենը, որին խաբկանքների ճանապարհով, որպեսզի նրանից կորզեին ազատման մասին դիմում, հրամցրել են մի թղթի կտոր, որով թանգարանը իբր ունենալու էր նոր հաստիքներ, այդ թվում նաեւ փոխտնօրենի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԱԽՈ (ԳԵՎՈՐԳ) ԱՐՇԱԿԻ ԶԱՔԱՐՅԱՆ (ԶԱԽԱՐՈՎ) (1905, ԱՊՐԻԼԻ 26, ԹԻՖԼԻՍ – 1992, ՓԵՏՐՎԱՐԻ 28, ԹԲԻԼԻՍԻ), ՀԱՅ ԵՐԳԻՉ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Հաջորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԿՈՆԳՐԵՍ ՄՏՆԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԿՈՆԳՐԵՍ ՄՏՆԵԼՈՒ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական