Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՄՄ-Ը 14 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՔԻՆ

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ

2000թ.-ից սկսած, արդեն 14 տարի Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը, «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների ուսուցիչներին դրամական օգնություն է տրամադրում: Թեքեյան մշակութային միության կենտրոնական գրասենյակի (Բոստոն) նախկին տնօրեն Գեւորգ Մարաշլայնը «Ազգ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Երբ այս ծրագիրը սկսեցինք, Հայաստանի ուսուցիչների սոցիալական վիճակը բավականին ծանր էր: Եվ արդեն 14 տարի է Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անվան դպրոցների ուսուցիչներին եւ ամբողջ աշխատակազմի համար կազմակերպվում է այս բարեգործական ակցիան»:

Այդ դպրոցները հինգն են, որոնք գտնվում են ՀՀ տարբեր շրջաններումՙ Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, Երեւանում եւ Արցախի Բերձորում: Գեւորգ Մարաշլայնը մասնավորապես նշեց, որ գումարները հավաքվում են հանգանակության միջոցով եւ բաշխումը կատարելուց հետո ուսուցիչների անուններն ու մյուս տվյալները փոխանցվում են բարերարներին:

Ծրագրի պատասխանատուն ԹՄՄ կենտրոնական վարչության գանձապահ Մարո Պետրոսյանն է: Հայաստանում ծրագիրն իրականացնում եւ գումարները բաժանում է Գայանե Մուրադյանը, ով 14 տարի բարեխղճորեն կատարել է այդ պատասխանատու գործը:

Միությունը հիմնվել է 1947թ. Բեյրութում: Իսկ Ամերիկայումՙ 1968թ. Բոստոն քաղաքում: Այնուհետեւ ընդարձակելով իր աշխարհագրությունը միությունը գրասենյակներ է ստեղծել նաեւ Կանադայում, եվրոպական ու միջինարեւելյան երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ շատ քաղաքներում:

Այս տարին նույնպես բացառություն չէր: Սկիզբը Կարբի գյուղի դպրոցն էր:

«Այս բարեգործական ակցիան մի փոքրիկ օգնություն է ուսուցչին այս ծանր պայմաններում: Կարեւորը գնահատված լինելն է: Սա մեզ սովորեցրեց ոչ թե օգնություն ստանալ, այլ մեզ պարտավորեցրեց ինքներս մասնակցել բարեգործական ակցիաների», ասաց դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը :

Գյուղում բերքահավաքը նոր էր ավարտվել, եւ ինչպես պարզվեց մեր զրույցից, բերքն այնքան էլ հաջող չէր եղել, եւ բոլոր ուսուցիչները միաբերան մի բան էին ասում միայն. «Օգնությունն ավելի քան տեղին էր»: Ճանապարհելիս էլ դպրոցի անձնակազմի անդամները գյուղացուն հատուկ ավանդույթով Գեւորգ Մարաշլյանին նվիրեցին թոնրի գաթա…

Հաջորդ կանգառը Գյումրին էր: Այստեղի թիվ 2 ավագ դպրոցում նույնպես գրկաբաց դիմավորեցին հյուրերին: Բոլորն էլ երջանիկ էին, սակայն ինչպես իրենք էին հավաստիացնում, երջանկության պատճառը գումարը չէ. «Մենք ոչ թե դրամի համար ենք ուրախանում, այլ նրա, որ այս մշակույթն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Ընդհանրապես ուսուցիչը միշտ ուրախ է իր գործերով, քանի որ երբ դասարան ես մտնում, մոռանում ես աշխատավարձի ու մյուս հոգսերի մասին եւ ստանում ես հզոր էներգիա»,- ասաց պատմության ուսուցչուհի Էմմա Ալեքսանյանը:

Իսկ դպրոցի ամենափորձառու մանկավարժ, դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Դավթյանն ասաց, որ ամեն պարագայում թեկուզ չնչին օգնությունը միշտ քաջալերում է ուսուցչին: Նրան շատ բան պետք չէ: Մի փոքր ուշադրություն, եւ ուսուցիչն անմնացորդ նվիրվում է իր գործին:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Եթե անհատական ասպեկտից նայենք, օգնությունը թվում է չնչին, իսկ եթե գլոբալ առումով, ապա այսօր մոտ 80 ընտանիքում լուծվեց մի փոքր հարց»:

Եվ վերջին կայարանը Ստեփանավանն էր: Այս դպրոցի պատմությունն ավելի քան հուզիչ էր:

Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը , երբ վերհիշում էր դպրոցի ստեղծման պատմությունը, արցունքները չկարողացավ զսպել. «Հիշում եմ, երկրաշարժից հետո դասերն անցկացնում էինք տնակներում, որտեղ ոչինչ չկար: Աշխատում էինք առանց աշխատավարձի: Իսկ հիմա ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ այս բարեկարգ դպրոցը»:

Իսկ ի՞նչ են ուսուցչի համար նմանատիպ բարեգործական ակցիաները. «Մանկավարժը զգում է, որ գնահատվում է իր աշխատանքը. այնքան ֆինանսական օգնությունը չէՙ որքան բարոյականը»:

Սակայն բոլոր երեք դպրոցներում էլ ուսուցիչները փաստում են, որ պետական որեւէ նմանատիպ օգնություն երբեք չեն ստացել, եւ կցանկանային, որպեսզի նման ակցիաներ կազմակերպվեին նաեւ հենց պետական մակարդակով:

Իսկ Երեւանի ու Բերձորի դպրոցների դրամաշնորհները կլինեն մոտ օրերս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻԱՍՖԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆՔ.-Ը ՀԱՂԹԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԴՊՐՈՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԴՊՐՈՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել․ «ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ․ Զանգվածային լրատվության միջոցներով...

ԿարդալDetails

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

22/10/2025

Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման․ հայտարարություն

22/10/2025

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական