Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ՞Ն, ԹԵ՞ ՄԻԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նախ նա Ելիսեյան պալատում ընդունեց Իլհամ Ալիեւին, առանձնազրույց ունեցավ, ապա առանձին զրուցեց Հայաստանի նախագահի հետ, որից հետո, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը առանձին հանդիպում ունեցան` «տետ-ա-տետ» ֆորմատով, հյուրընկալ նախագահի նախաձեռնությամբ, այնուհետեւ երկու նախագաներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որին էլ հաջորդեց Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրն էլ եզրափակվեց Ելիսեյան պալատում նախագահ Օլանդի անունից` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի պատվին տրված ընթրիքով: Սակայն այս ինտենսիվ շփումն անգամ որեւէ համատեղ հայտարարություն չծնեց. մասնավորաբար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Փարիզից վերադարձան` առանց որեւէ համատեղ հայտարարություն անելու: Միայն Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ նախագահները պայմանավորվել են տեղեկություններ տրամադրել պատերազմի հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ, վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, պայմանավորվել են հանդիպել եկող տարվա սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում, եւ, որ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել կողմերին` «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության մեծ պայմանագրի կնքմանը»:

Ընդհանուր առմամբ փարիզյան հանդիպումը, բացի հենց դրա կայացումից, ոչինչ էական չտվեց հակամարտության լուծմանը, քանի որ դրանից հետո Հայաստանի ԱԳ նախարարն, օրինակ, հայտարարեց, որ «Ադրբեջանը թույլ չի տալիս բանակցությունների իրական ձեւաչափը, այն է Ստեփանակերտի մասնակցության վերականգնումը»: Չնայած նախարար Նալբանդյանի այս հայտարարությունից ենթադրելի է, որ Փարիզում Բաքվին նման առաջարկություն արվել է, ինչն էլ իր հերթին կարելի է տեղավորել Օլանդի նախաձեռնած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ձեռքբերումների շարքում:

Բայց մի կողմ դնենք «Նոյից էլ հին» ԼՂ հարցով բանակցությունները, դրանց շարունակականությունը, ինչն ըստ տպավորության արդեն մի ամբողջ հավերժություն է ձգվում եւ աստիճանաբար կրճատում է ուշադրությունը հիմնահարցից, եւ հնարավորություն ու ժամանակ տալիս հակամարտության հիմնական կողմ` Արցախի Հանրապետության լրջորեն զբաղվելու պետականաշինությամբ: Ընդ որում` արդարացիորեն, քանի որ այլ բան է, երբ միջազգային հանրությունը գործ ունի անկախություն պահանջող ինչ-որ տարածքի եւ նրա բնակիչների հետ, եւ բոլորովին այլ բան, երբ անկախության ճանաչման ձգտողը կայացած պետական միավոր է, պետության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտների առկայությամբ եւ դրանց ակտիվ գործունեությամբ:

Այս համատեքստում անչափ կարեւոր է Հայաստանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ եւ հետո Ստեփանակերտի կարծիքի բարձրաձայնումը` այդ հանդիպումների վերաբերյալ, եւ պակաս կարեւոր չէ, որ Ստեփանակերտը գրեթե մշտապես իր արձագանքող հայտարարություններում շեշտում է, որ ԼՂ հակամարտության լուծման կարեւոր գրավականն այս պահին Ստեփանակերտի` որպես բանակցությունների լիարժեք կողմ, իրավունքների վերականգնումն է: Եւ եթե անգամ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին միջազգային հանրությունը չի լսում, դրանից պարոն Բաբայանի, պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման բարձրաձայնման անհրաժեշտությունը չի նվազում, եւ դա չի նշանակում, որ Ստեփանակերտը չպետք է խոսի:

…Եւ ոչ միայն սեփական կարգավիճակի հստակեցման հարցում: Օրերս ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարեց, որ Արցախում ռաբիս երգիչներին այլեւս չեն տրամադրվի համերգասրահներ: Այսինքն, օրինակ Արմենչիկը, ով, ինչպես գիտենք «ողջ հայությանը» Ամանորը միասին նշելու համար Դուբայ է հրավիրում, կարող է անշուշտ գնալ Արցախ եւ այնտեղ համերգներ ունենալ, բայցՙ կա՛մ ռեստորաններից որեւէ մեկում, կա՛մ էլ Ստեփանակերտի մարզադաշտում: Դժվար է ասել, հարգարժան տիկին Աղաբալյանն այս որոշումը կայացրել է Արցախում արդեն երկրորդ անգամ համաշխարհային օպերայի աստղ Մոնսերատ Կաբալեին ընդունելուց հետո՞, թե՞ օպերային դիվան որեւէ կապ չունի այս պատմության հետ: Բայց հասկանալի է, որ չի կարելի թույլ տալ, որ միեւնույն համերգասրահում օրերի տարբերությամբ երգեն Կաբալեն, ապա Թաթուլ Ավոյանը…

Արցախում այս որոշմամբ ինչ-որ բարձր տեղ են դնում համերգասրահները եւ գնահատում են այնտեղ գնացող հանդիսատեսին…

Հիմա, փաստորեն, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն հանդիպումից հետո Ստեփանակերտը իրավացիորեն պարտավորված է զգում սեփական դիրքորոշման արտահայտմամբ «բան հասկացնել» միջազգային հանրությանը, ապա ռաբիս երգիչներին համերգասրահներից հանելով նույն Ստեփանակերտը կարծես հարցնում է պաշտոնական Երեւանին` միացնե՞լ Արցախը, թե՞ միանալ Արցախին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՆԱՆՔ «ԿՈՎԲՅՈՒՐՈՅԻ ՈՐՈՇՄԱՆՆ ՍՊԱՍԵԼԻ՞Ս»

Հաջորդ գրառումը

«ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՎ ՈՉ ԹԵ ԶՈՀԵՐ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՎ ՈՉ ԹԵ ԶՈՀԵՐ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է,...

ԿարդալDetails

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական