Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ՓՐԿՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Այս համոզմունքով է աշխատում Մոսկվայի «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի բուժանձնակազմը

«Ազգի»-ի այս տարվա հրապարակումներից մեկում պատմել էինք ՌԴ մայրաքաղաքում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ բժիշկների մասին, ովքեր տարիների իրենց վաստակով ու փորձառությամբ կարողացել են Ռուսաստանում հարգանքի եւ ճանաչման արժանանալ: Իսկ բոլորովին վերջերս ներկայացրել էինք 2013 եւ 2014 թվականների արդյունքներով ՌԴ առողջապահության նախարարության կողմից անընդմեջ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնող Մոսկվայի «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի գործունեությունը, որի սեփականատերը («Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար» Վարդգես Արծրունի ) եւ գլխավոր բժիշկը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարկոսյան ) նույնպես մեր հայրենակիցներն են:

Ինչպես ուրախությամբ տեղեկացաՙ «Մոսիտալմեդ»-ի մասին հրապարակումը մեծ արձագանք է ունեցել Մոսկվայի հայ համայնքում (մեր հայրենակիցները ծանոթացել էին թերթի ինտերնետային տարբերակին), իսկ բուժհաստատության մի քանի մշտական այցելուներ էլ խնդրել էին հաջորդ անդրադարձի դեպքում շեշտել ամենակարեւորի մասինՙ «Մոսիտալմեդ»-ն այսօր Ռուսաստանում միակ կենտրոնն է, որը տալիս է ամենաարագ եւ ճշգրիտ ախտորոշումը:Օրերս ես կրկին Մոսկվայի Վախթանգովի թատրոնի հարեւանությամբՙ Արբատի 28/1 հասցեում գտնվող բուժկենտրոնում էի, որտեղ հարյուր-հազարավոր մարդիկ հավատում են այստեղ աշխատող բժիշկներին եւ նրանց վստահում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը: Բուժհաստատության ղեկավարությանը ներկայացնելով նախորդ հրապարակման շուրջ առաջացած արձագանքըՙ փորձում եմ լսել աննախադեպ հաջողությունների հասնելու գաղտնիքը:

– Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ, ճիշտ եւ ժամանակին ախտորոշումից,- ասում է «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարկոսյանը:

– Եվ շատ կարեւոր է արագ եւ ճշգրիտ ախտորոշելովՙ նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը: Այսօր բժշկությունը մեծ արագությամբ է զարգանում: Նորագույն տեխնոլոգիաները ամենից շատ ներդրվում են այս բնագավառում: Եվ ի պատիվ մեր սեփականատիրոջՙ Վարդգես Արծրունու, ուզում եմ հպարտությամբ նշել, որ ռուսաստանյան ոչ դյուրին մրցակցության պայմաններում նա ամեն ինչ անում է ժամանակին համընթաց քայլելու եւ բուժտեխնիկական հագեցվածությունը միջազգային ընդունված պահանջներին եւ չափանիշներին համապատասխանեցնելու համար: Եվ պատահական չէ, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվող «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնն այսօր ունի բժշկական 31 մասնագիտացում, 1390 ծառայություն, օրական 1000 այցելություն, մշտական գրանցված 164.000 հաճախորդ, 118 բժիշկ, որոնցից 35-ը բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` դոկտոր, 3-ը ՌԴ վաստակավոր բժշկի տիտղոսակիր…

Բժշկական գործունեության լավագույն ավանդույթներ ձեւավորած մեր կոլեկտիվն իր գոյության տարիներին նվաճել է բարձր հեղինակություն եւ վստահություն` ինչպես այցելուների, այնպես էլ Ռուսաստանում հայտնի մեր գործընկերների շրջանում: Մեր կենտրոնում, այցելուներին բազմակողմանի հետազոտելուց եւ հիվանդությունները կանխորոշելուց զատ, արվում են նաեւ միկրոսկոպիկ վիրահատություններ, որից հետո հիվանդներին տեղափոխում ենք տուն եւ այնտեղ ստանձնում հետագա խնամքը եւս` մարդկանց վերադարձնելով աշխատունակությունը: Կենտրոնում կատարվում են նաեւ կոսմետիկ վիրահատություններ եւ փոխպատվաստումներ: Մի խոսքով, այսօր մեր բուժհաստատությունը ամուր եւ վստահ կանգնած է մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Իսկ գներն էլ մատչելի են: Ունենք նաեւ զեղչային կայացած համակարգ, տարվա ընթացքում գործում են բազմազան ակցիաներ, ղեկավարությունը սիրով ու պատրաստակամությամբ հանդես է գալիս բարեգործական ձեռնարկումներով… Եվ պատահական չէ, որ բժշկական ապահովագրական բազմաթիվ ընկերություններ նախընտրում են պայմանագրեր կնքել հենց մեր բուժհաստատության հետ: Ունենք նաեւ բժշկական վերականգնողական մեր կենտրոնը, որը գտնվում է Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում: Այնտեղ նույնպես հավաքված են փորձառու եւ բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից բժշկության գիտելիքներին եւ գաղտնիքներին: Նրանց կուտակած փորձը լրացնում են ժամանակակից բուժսարքավորումները, որոնցով լիովին հագեցած է կենտրոնը: Եվ մեր այս մեծ ու համերաշխ կոլեկտիվի ղեկավարության առաջնահերթ խնդիրը գործունեության հետագա կատարելագործումն է, ձեռռքբերումներով չբավարարվելը, աշխատանքային բնականոն ռիթմի շարունակական կատարելագործումը: Մոտ առաջիկայում մենք կունենանք նաեւ շտապօգնության ծառայություն եւ բժշկական անհետաձգելի օգնություն կցուցաբերենք մարդկանց: Նախատեսվում է նաեւ բացել ստացիոնար հիվանդանոց` հագեցած թե բարձրակարգ մասնագետներով եւ թե ժամանակակից պայմաններով ու սարքավորումներով: Պլանավորված է ունենալ նաեւ մանկական պոլիկլինիկա…

Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մենք բոլորս զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ: Ի վերջո, եթե գեղեցկությունը փրկում է աշխարհը, ապա մենքՙ այստեղ հավաքվածներս, փրկում ենք գեղեցկությունը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ

Հաջորդ գրառումը

ՔԱՈՍ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՈՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական