Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄՈՒՐԱԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ, ԿՌՎԵԼՈՒ ԵՆՔ ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ…»

24/10/2014
- 24 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2014102428

Իրաքյան Քուրդիստանի ամենասիրուն քաղաք Դհոկից 45 րոպե հեռավորության վրա են գտնվում 1928 թ.ին Լեւոն Փաշա Շազոյանի կողմից կառուցված, ծագումով Վանի հայերից կազմված բնակչությամբ, Հավրեզ, Ավզրուկ եւ Իշֆկենդեր գյուղերը: 1975 թ.ին, քրդերի հետ համագործակցության մեջ կասկածվող գյուղերի շարքին, այս երեք հայկական բնակավայրերի բնակիչները դարձյալ տարագրվել են Մուսուլ, Բասրա, Բաղդադ եւ այլ քաղաքներ: 2006-ին Իրաքյան Քուրդիստանի ստեղծումից հետո, հայազգի նախկին փոխ-վարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանը, վերակառուցել է հայկական գյուղերը, ուր որպես գյուղապետ ընտրվել է իրաքյան բանակի նախկին սպա, ռազմական մեծ փորձ ունեցող Մուրադ Վարդանյանը: Կյանքը իր նորմալ հունով էր ընթանում այստեղ, երբ երկու տարի առաջ այցելել էինք Հավրեզ, Ավզրուկ եւ Զախո, որտեղ հարցազրույցներ էինք անցկացրել եզակի հայրենասիրությամբ «զինված» հայ ղեկավարների հետ:

Վերջին ամիսներին սակայն, «ԴԱՀԵՇ»ի ու «Ջեբհեդ ալ-Նուսրա»ի ոճրագործ հրոսակախմբերի փորձերըՙ ներխուժելու Իրաքյան Քուրդիստան, ցեղասպանություն եւ կոտորածներ իրականացնելով եզիդիների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, համընդհանուր զորաշարժի ենթարկեց ազատատենչ երկրամասը: Քաջ իմանալով, թե «միայն զենքով կա հայոց փրկություն» եւ անսալով Խրիմյան Հայրիկի խորհրդին թեՙ «երկաթ սիրեցեք, հայեր», Դհոկի նահանգի հայերը, անսահման օգնությամբը Իրաքյան Քուրդիստանի Ազգային ժողովի պատգամավոր Երվանդ Ամինյանի, Սուրբ Ներսես Շնորհալի տաճարի հոգեւոր հովիվ տեր Մասիս քհն. Շահինյանի, կարողացան օգնել հայ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու, միաժամանակՙ օգնելով իրենց եզդի եղբայրներին, որոնք 1915 թ. Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ որբեր փրկեցին Սինջարի լեռներում եւ Շինկալում:

Մեր հանդիպումը Հավրեզում, հայկական ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանի եւ զինակիցների հետ, շատ ջերմ էր:

– «Մենք հայ ազգի մեծ զավակ Լեւոն Փաշա Շազոյանի թոռներն ու իր գործը շարունակողներն ենք: Մենք հայերս, արծիվների եւ առյուծների մեջ ենք ծնվել ու մահանալու ենք առյուծի նման…:

Դժբախտաբար, բազմաթիվ քրիստոնյա գյուղերի բնակիչները, «ԴԱՀԵՇ»ի նման ծայրահեղ իսլամիստ ոճրագործներից սարսափած, թողեցին իրենց տները եւ փախուստի դիմեցին: Մենք, շրջակա գյուղերից հայ երիտասարդներին զինվորագրեցինք, մեր միջոցներով զենք եւ փամփուշտ գնեցինք ու գնացինք անարգ թշնամուն ընդառաջՙ նախքան որ նրանք մոտենան մեզ: Իրաքյան Քուրդիստանի կառավարության կողմից մի պատվիրակություն մեզ այցելեց ու շնորհակալություն հայտնեց այս խիզախ քայլին համար…: Քրդերը մեզ տղամարդու նման հարգում են ու օգնում ամեն ինչում…: Կցանկանայինք սակայն, որ Իրաքում Հայաստանի դեսպանը կամ որեւէ դիվանագետ հիշեր մեր պատվաբեր գոյությունը եւ այցելեր Հավրեզ կամ Դհոկ: Թուրքերը մի ամբողջ պատվիրակություն էին ուղարկել տեղահանված թուրքմեն փախստականներին որպես նեցուկ…»,- իրենց ոդիսականը պատմեց հրամանատար Մուրադ Վարդանյանը:

Խոստանալով իրենց պատգամը փոխանցել ամբողջ աշխարհի հայերին, ակամա հրաժեշտ ենք տալիս Իրաքյան Քուրդիստանի հայազգի հերոսներին, շուտով հանդիպելու խոստումով:

Դհոկ -Հավրեզ-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՂԱՆԱԿ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՂԱՆԱԿ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական