Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԻՖ ԱՍԿԵՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

24/10/2014
- 24 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ

Սկսում ես զարմանալ այս պարոնի անչափելի լրբության վրա. այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ոչ միայն Ադրբեջանում իշխանությունը ապօրինաբար չեն զավթել, այլեւ ստացել են Վրաստանի քաղաքացիների քվեները, մասնավորապես ջավախահայությանը…

Սթափվեք, պարոնայք, մի գուցե ձեր կողմից վարձակալված Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու վարձակալության պայմանագրի ժամկետը չի ավարտվել եւ եւս 16 տարի գործելու է այն, սակայն նա չի կարողանալու իրականացնել իր խոստումները, մի մոռացեքՙ փոխվել են Վրաստանի ե՛ւ նախագահը ե՛ւ կառավարությունը…

Նախ երկաթգծի Բաքու- Թբիլիսի- Կարս անվանումը կեղծ է, Թբիլիսի-Բաքու երկաթգիծ որպես այդպիսին մեկ դարից ավելի է գործում է, գուցե այդ բարձրագոչ անվանումը պետք է եկել, որպեսզի կարողանաք այդքան ահռելի գումարների մսխումը «օրինականացնել»: Բայց մի մոռացեք, որ խոսքը երկաթգծի Կարս- Ախալքալաք հատվածի, Ախալքալաք-Կարծախ-Կարս հատվածի մասին է… Եվ եթե ձեզ հաջողվեց մի ողջ ժողովրդի ահաբեկելով, բանտարկելով ու գողանալով այդ ժողովրդի ունեցվածքը ինչ-որ կերպ կառուցել այդ հատվածը, ապա վստահ չե՛ք կարողանալու Հայաստանի շրջափակումը ամրապնդել, խստացնել այդ ժողովրդի հաշվին:

Վրաստանի տարածքով անցնող եւ ոչ մի կոմունիկացիոն միջոցից օգտվելու արգելանք դնելու լիազորություն, առավել եւս իրավունք ադրբեջանական եւ ոչ մի պաշտոնյա չունի, անկախ նրանից, թե ինչքան գումար են ծախսել նրանք:

Վստահՙ ՀՀ-ից Ջավախքի Կարծախ գյուղ եկող յուրաքանչյուր վագոն տեղ է հասնելու, եթե իհարկե այլ վագոններ կարողանան Կարծախ հասնել…

Եվ մի բան էլ մենք բոլորս լավ հիշում ենք. ծրագիրը սկսելուց առաջ երկուստեք հնչող հայտարարություններն ու հավաստիացումներն առ այն, որ ծրագիրը տարածաշրջանային է , նպաստելու է նրա խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ նրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

Երեւում է ադրբեջանական իշխանությունները ոգեւորվելով ծրագրի մոտալուտ ավարտի մասին լուրերից, մոռանալով որ աշխարհում իրենցից եւ Թուրքիայից բացի այլ երկրներ էլ կան եւ կան խաղի կանոններ, որոնք փոխելու համար իրենց նավթադոլարներն, անգամ հազարապատկվելուց հետո շատ քիչ կլինեն, թեւքները վերեւ քշտած նման հայտարարություններ են անում եւ դա ամենեւին էլ էական չէ թե ինչ կալիբրի պաշտոնյայի բերանով…

«Խելքի աշեցեք», ինչպես կասեր մեծն Ջիվանին…

Ջավախք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՅԳՈՒՆ ԲԱՔՎԻՑ ԳՆԱՑ, ՕՆԳԱՅԸ ԵԿԱՎ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ. ԱՆՐԻ ՌԵՆՈ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ. ԱՆՐԻ ՌԵՆՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական