Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԱԾ ԼՐԱԳՐՈՂԸ ՎԹԱՐԻ ԶՈՀ

24/10/2014
- 24 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գուգլ+-ով տարածվեց այն կասկածը, թե ամերիկալիբանանցի լրագրող Սերենա Շիմը հոկտեմբերի 19-ին իսլամական պետությանըՆԱՏՕ-ի աջակցության մասին հետաքննությունը հրապարակային դարձնելուց 24 ժամ չանցած ավտովթարի զոհ է դարձել: Բեռլինցի հրապարակախոս Վիլհելմ ֆոն Փաքսը համադրելով մի շարք աղբյուրներ գրում է, թե Շիմը նկարահանել է, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից IS-ի մարտիկները ինչպես են իրենց եղբայրներին Սիրիա սննդի անվան տակ օգնություն հասցնում փոխադրամիջոցներով, որոնց վրա NGO, ինչպես նաեւ UNO լոգոն է եղել, այդ թվում WFPՙ World Food Programme-ի: Հոկտեմբերի 17-ին լրագրողն իր լրատվամիջոցինՙ իրանական Press TV -ին հաղորդել է, թե թուրքական գաղտնի ծառայություններն իրեն «լրտես» են որակել, իսկ 48 ժամ հետո ավտովթարի զոհ է դարձել: Ո՞րն է Սերենայի «սխալը», հարցնում է հեղինակը: Ոչ միայն այն հանգամանքը, որ իր նկարահանած ֆիլմում ցուցադրել է Թուրքիայից Սիրիա ուղեւորվող փոխադրամիջոցների լոգոները, այլ նաեւՙ ակտիվ աշխատել է Կոբանիումՙ ներկայացրել, թե ինչպես է թուրքական զինուժը ամբողջ սահմանային գոտին վերահսկումՙ խոչընդոտելով թե մարդասիրական օգնությունը Կոբանի հասցնելը, թե քրդերի կամավորական ուժերին սահմանը հատելը: Իսկ արդեն նշված լոգոների առկայությամբ փոխադրամիջոցները նույն զինուժի կողմից անարգել անցնում են սահմանըՙ IS-ին սատարելու: Բրիտանական լրատվամիջոցները հավելյալ տեղեկություններ են փոխանցում թուրք- IS համագործակցության մասին: «Գարդիանը» նշում էՙ Թուրքիան ճնշում է քրդերին, սատարում IS-ին:

Press TV-ի լրատվականի ղեկավար Համիդ Ռեզա Էմադին կասկած է հայտնել, թե «Թուրքիան անմասն չէ, ներգրավված է լրագրողի ավտովթարի պատմությանը եւ միջազգային հանրությանը պիտի բացատրություն ներկայացնի: Պիտի հանրությունն իրազեկ դառնաՙ իրականում ինչ եւ ինչպես է եղել»:

Այն, որ Թուրքիան սատարում է ISIS-ին, օրեր շարունակ հաղորդում էին նաեւ գերմանական ARD, ZDF-ի լրագրողները Թուրքիայի սահմանից: Եթե հիմա մոտենամ սահմանապահ թուրքին ու ասեմ, թե ISIS-ի համակիր եմ եւ ուզում եմ նրանց միանալ, խոչընդոտ չի լինի, իսկ եթե ասեմ քրդերին եմ ուզում միանալ, ինձ չեն արտոնի, անցյալ շաբաթավերջին, ZDF-ի առավոտյան եթերից հաղորդեց գերմանացի լրագրողներից մեկը:

Թուրքիայից Կոբանիի վրա թունավոր գա՞զ է արձակվել

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հոկտեմբերի 23-ի համարում հարցազրույց է տպագրել Սիրիայի քրդական ամենամեծՙ Դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդներից Ասյա Աբդուլլահի հետ: Վերնագիրն արդեն խոսուն էՙ «Եթե IS-ը կորցնի Կոբանին, իր լեգենդն էլ կփշրվի»: Քրդուհի քաղաքական գործչի իրազեկմամբՙ «երեք օր է, ինչ «Իսլամական պետությունը» իր հարձակումներն ակտիվացրել է: Ոչ միայն Սիրիայի տարբեր քաղաքներից, այլեւ Իրաքից էլ են ուժեր ներգրավվում, ծանր ռազմատեխնիկա է առաքվում, սուննի անչափահաս արաբներ սպառնալիքի ճնշմամբ քրդերի դեմ են հանվում: Երեքշաբթի տեղական ժամանակով 23 անց 10-ին Կոբանիի կենտրոնում, ուր «Իսլամական պետությունը» դեռեւս որեւէ հարձակում չի իրականացրել եւ որը մերձ է Թուրքիային, անհայտ մի առարկա հայտնաբերվեց, որ կարող է թունավոր գազ լինել: Ականատեսների վկայությամբ այն նետվել է Թուրքիայից: Մոտ 30 մարդ շնչառական, տեսողական խնդիրներ, ինչպես նաեւ այտուց ու ցան են ունեցել, հիվանդների մի մասին բժշկական հարկավոր օգնության նպատակով հենց նույն պահին հասցրել ենք սահման, բայց Թուրքիան չորեքշաբթի 9 անց 30-ին է նրանց միայն արտոնել սահմանն անցնել: Ինչ վերաբերում է ամերիկյան եւ սաուդյան օդային հարձակումներին, ապա դրանք նպատակային կլինեն, եթե շարունակական բնույթ կրեն», պարզաբանում է քրդական կուսակցության առաջնորդը:

Ասյա Աբդուլլահը Թուրքիայի հայտարարության վերաբերյալ իր զարմանքը չի թաքցնումՙ «ասում է բացելու է սահմանը, որի միջոցով Իրաքի Հարավային Քրդստանից Կոբանիին օգնություն տրամադրվի, նույնը սակայն չի արտոնում ուրիշ շրջաններից, բացի դրանից դեռեւս որեւէ մեկը Կոբանի չի եկել, իրենց չի միացել, իսկ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ի վերահսկողությամբ մարդասիրական ուրիշ միջանցքներ էլ բացվեն:Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ջիհադիստները Կոբանին լքել են, իրականությանը չի համապատասխանում, քաղաքի 2 թաղամաս է վերահսկում, մյուս թաղերից դուրս են շպրտվել եւ ուզում են ստրատեգիական կարեւորություն ունեցող Միսթենուր բարձունքի վերահսկողությունը չկորցնել, ինչը օդուժի հարձակմամբ պիտի լուծել: «Իսլամական պետությունը» իր մզկիթներից բարձրախոսի միջոցով պայքարելու կոչ է ուղղում: Երբ «Իսլամական պետությունը» կորցնի Կոբանին, իսկ մենք համոզված ենք դրանում, իր բարձրակետին հրաժեշտ կտաՙ եւ անպարտելի լինելու միֆը կփշրվի», մեկնաբանում է քրդուհի գործիչըՙ հավելելովՙ ջիհադիստների դեմ պայքարը այլեւս ոչ միայն քրդական դիմադրություն է, այլեւՙ համընդհանուր արժեքների պահպանման համար միջազգային պայքար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ, ԿԻՊՐՈՍԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական