Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳՐՔԻ, ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Երեւան – Նյու Յորք

Արա՛ այս մատյանն ընթերցողներին

սրտերով հստակ,

Հոգով բժշկված, հանցանքից մաքուր,

Անպարտ, ազատված մեղքի կապանքից:

Այն, որ գրքերը ճակատագիր ունենՙ բոլորին է հայտնի: Ծնվում են երկու անգամ. մեկՙ հեղինակի վերջին տառի կամ կետադրական նշանի հետ, ապաՙ տպարանում, թղթի ու թանաքի բույրը վրաները: Բայց երկու դեպքում էլ իրենց զատ-զատ ճակատագիրն ու կենսագրությունն են ունենում: Շատերն այդ երկրորդ ծնունդը չեն էլ ունենում ու դա՛ է իրենց ճակատագիրը, որը վերածվում է հայտնի կամ անհայտ կենսագրության: Կարծում եմ, հարկ չկա թվարկելու վաղ ու նաեւ մոտավոր անցյալի բազում ձեռագրերը, որոնք անտիպ մնալով էլ փառահեղ կենսագրություններ ունեցան:

Հիմա պատմեմ անկասկա՛ծ երկար ու հետաքրքիր կենսագրություն ունեցող մի գրքի մասին: Երկար, որովհետեւ երկրորդ ծննդյան, այսինքն տպագրման թվականն է 1763-ը ու հետաքրքիր, որովհետեւ տպագրվել-ծնվել է Կոնստանդնուպոլսում: Իր «երկվորյակներից» մեկը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում է (Վաշինգտոն), սակայն իմ պատումի հերոսից ավելի բազմաչարչար օրինակ է, որովհետեւ կորցրել է իր «ինքնության վկայականը»ՙ տիտղոսաթերթը: Մեր օրինակի տիտղոսաթերթը այսպես է ներկայանում մեզ. Գիրք աղօթից արարեալ Սրբոյն Գրիգօրի Նարեկացւօյ, հր[ե]շտ[ա]կական վարդ[ա]պ[ե]տի. Կ. Պոլիս, Ի Տպարանի հանգուցեալ Ա[ստուա]ծատուրի, 1763. Նկարազարդումները փորագրություններ են փայտի վրա, էջերի թիվը 640 է:

Դե, արդեն տեսնում ենք, որ խոսքս Ս. Գրիգոր Նարեկացու Մատեան Ողբերգութեան սրբագիր, սրբացած գրքի մասին է ու տպագրիչն էլ այնքան համեստ է, որ իր անվան փոխարեն տպել է հանգուցյալ Աստվածատուրի անունը: Իսկ Հանգուցյալ Աստվածատուրը ոչ այլ ոք է, քան Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, հայ տպագրության մեծագույն երախտավոր Երեմիա Չելեպիից հետո իր հերթին պատկառելի ավանդ ունեցող մի տպագրիչ: Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին իր տպարանը հիմնադրել է 1699 թվականին ու տպագրել ութսուն անունից ավելի թվով կարեւոր գրքեր, մինչ Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի տպարանը հիմնվել էր 1677 թվականին: Գալով Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ին, թեեւ Մարսելում Ոսկան Երեւանցին 1673թ. սկսել էր այդ երկի տպագրությունը, սակայն, այն մնացել է անավարտ: Ենթադրում եմ, որ Երեւանցուն հասած ձեռագիր տարբերակները ամբողջական երկը չեն պարունակել: Այսպիսով, Պոլսում է, որ առաջին անգամ «Մատյան ողբերգության» երկն ամբողջությամբ է տպագրվում:

Վերադառնանք մեր պանդուխտ օրինակի կենսագրությանը: Ձեռագիր նշումները երեքն են, որոնցից մեկը, հավանաբար, պատկանում է առաջին տանտիրոջը, ում տունն օրհնվել է Սբ. Նարեկի մուտքով, իսկ երկրոդ ու երրորդ անձանց ձեռագրերից ելնելով, ավելի ուշ ժամանակաշրջանում են արվել: Չգիտենք, արդյոք Եղեռնից ճողոպրած սրբամեծար մե՞կն է այն հասցրել ԱՄՆ: Սակայն գիտենք, որ նախորդ դարում այն հայտնվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի գրադարանում: Ու դա էլ եղել է Սրբի զորության դրսեւորումը, եթե այն աչքերը, որոնք վերջինն են սահել Մատեանի տողերի վրայով առահավետ փակվել են ու հայերեն այբուբենին անծանոթ նրա ժառանգները փութացել են տան տարածքն ազատել իրենց համար անընթեռնելի լեզվով գրված գրքերից, ինչպես շատ է պատահում սփյուռքում: Դրանք լավ ժառանգորդներից են, որովհետեւ գեթ հայկական հաստատություններին են առաջարկում գրքերը, ոչ թե ուղղակի… ձեռքս չի գնում գրել, բայց կարող եք կռահել: Փառք Աստծո, որ Նարեկը հանգրվանեց այն միության մոտ, որի ծնունդով ու կանոնագրով հաստատված առաքելությունն է. «Սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվին եւ ընդհանրապես հայ հոգեկան եւ իմացական արժեքներու ճանաչման, զարգացման, տարածման եւ ժողովրդականացմանՙ Հայաստանի եւ արտերկրի մեջ»:

Սակայն «Մատյան»-ի հայտնությունից ի վեր տարիներ անցան մինչեւ այս պահը: Նյու Յորքի «հայ հոգեկան եւ իմացական արժեքներու» պահապանների մի մասը երկար մտմտացին, նույնիսկ մասնագիտական կարծիքներ զանց առան, «Մատյան ողբերգության» այս բազմաչարչար հատորը պահ տվին մի հայ ընտանիքի տանը եւ ժողովներին տաք քննարկումների նյութ դարձրին գրքի հետագա ճակատագիրը: Ու մի օր էլ, շատ հավանաբար, հենց իրՙ «Մատյան»-ի համբերությունը հատավ եւ իր զորությամբ որոշեց իր մշտական բնակավայրը, ապա ոչ թե հուշեց, այլ թելադրեց։ Եվ «Մատյան»-ը Նյու Յորքից ճամփորդեց Երեւան: Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի հիմնադիր անդմաներ դոկտ. Հրանդ Մարգարյանը, դոկտ. Ժանեթ Մարգարյանը, նույն մասնաճյուղի 42 տարվա անդամներ դոկտ. Արա Գաբրիելյանը, Արեւիկ Գաբրիելյանը, Համազգայինի հիմնադրամի նախագահ դոկտ. Լիլիթ Գալստյանը (Հ.Հ.), գրականագետ դոկտ. Մարգարիտ Խաչատրյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը թե՛ հուզված, թե՛ ուրախացած ուղեւորվեցին Ս. Էջմիածինՙ գիրքը տեղավորելու իրեն արժանի հատորների կողքին: «Եւ զքոյս ի քոյոց զ̕քեզ մատուցանեմք ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն»։ Օգոստոսի 1-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը սիրալիր ընդունեց մեր փոքրիկ պատվիրակությանը եւ առաջնորդեց Մատենադարան, ուր մեզ դիմավորեց «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ Պողոսյանը: Հարկ չկա նկարագրելու Նյու Յորքից ժամանածներիս հուզմունքը, ուրախությունն ու աստվածահաճո գործ կատարողի հոգեկան գոհունակությունը, երբ 251-ամյա գրքի վրա դրվեց Մայր աթոռի Մատենադարանի կնիքըՙ յուրովի մի մկրտության դրոշմի պես:

Կոնսդանդնուպոլսում նյութեղենացած հատորը ժամանակավորապես բնակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու վերջապես համեցավ իր մշտական ու պատշաճ հանգրվանումՙ Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՐՍՆՄԱՆ ԵՌԱԿԻ ԲԵՌԸ

Հաջորդ գրառումը

ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԵՆՍԱԳԻՐ ՀԱՐՐԻ ՈՒԱՅԼԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԵՆՍԱԳԻՐ ՀԱՐՐԻ ՈՒԱՅԼԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական