Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ` ՆՎԱԶԵԼ ՄՈՏ 1 ՏՈԿՈՍՈՎ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա` 2014-ի հունվար-օգոստոսին ՀՀ բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները կազմել են 1 մլրդ 153 մլն 337 հազար դոլար: Հայաստանից դեպի արտերկիր դարձյալ ոչ առեւտրային նպատակով կատարվել են 226 մլն 382 հազար դոլարի դրամական փոխանցումներ: Արդյունքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 926 մլն 955 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ տեղեկագրից:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա` 2013-ի հունվար-օգոստոսին Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 139 մլն 345 մլն դոլար, Հայաստանից դեպի արտերկիր` 202 մլն 996 հազար դոլար եւ զուտ ներհոսքը դեպի մեր երկիր կազմել էր 936 մլն 349 հազար դոլար:

Այսինքն, այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի Հայաստան դրամական փոխանցումներն ավելացել են, բայց գումարների զուտ ներհոսքը դեպի Հայաստան փոքր-ինչ` մոտ 10 մլն դոլարով կամ 1 տոկոսով նվազել է: Դա պայմանավորված է երկու գործոնով` Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների աճն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը, դրամական փոխանցումներ ուղարկող հիմնական երկրից` Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները նվազել են:

Որքա՞ն են նվազել փոխանցումները Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնությունից նույն ժամանակահատվածում Հայաստան է փոխանցվել 958 մլն 159 հազար դոլար, Հայաստանից դեպի Ռուսաստան` 128 մլն 423 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան` 829 մլն 736 հազար դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպի Հայաստան Ռուսաստանից փոխանցվել էր 972 մլն դոլար, Հայաստանից դեպի Ռուսաստան` 114 մլն դոլար, փոխանցումների զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել էր 858 մլն դոլար:

Փաստորեն, դրամական փոխանցումների առյուծի բաժինը շարունակում է գալ Ռուսաստանից` 926 մլն 955 մլն դոլար ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների դեպի Հայաստան զուտ ներհոսքից 829 մլն 736 հազար դոլար բաժին է ընկնում Ռուսաստանին: Միաժամանակ, նվազել են այդ երկրից դեպի Հայաստան փոխանցումների թե՛ ընդհանուր ծավալը, թե՛ զուտ ներհոսքը , ինչը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմամբ, որի հիմնական պատճառը Արեւմուտքի արգելքներն են այդ երկրի նկատմամբ եւ նավթի գների շարունակվող անկումը, ինչը նույնպես, շատ մեկնաբանների կարծիքով, ԱՄՆ կողմից արվում է Ռուսաստանի բյուջետային մուտքերին հարվածելու համար:

Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ն եւ Ղազախստանը

Երկրորդ երկիրը, որտեղ ապրող հարազատներից դրամական փոխանցումներ են ստանում հայաստանցիները, ԱՄՆ-ն է: Այդ երկրից այս տարվա 8 ամիսներին դեպի Հայաստան է փոխանցվել 64 մլն 650 հազար դոլար, Հայաստանից դեպի ԱՄՆ` 22 մլն 983 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը ԱՄՆ-ից Հայաստան կազմել է 41 մլն 666 հազար դոլար:

Երրորդը Ղազախստանն է: Այդ երկրից Հայաստան է փոխանցվել 18 մլն 401 հազար դոլար, Հայաստանից դեպի Ղազախստան` 2 մլն 288 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ղազախստանից Հայաստան կազմել է 16 մլն 112 հազար դոլար:

Մտադրություն 1800 աշխատատեղ ապահովող պոչամբարների վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մասին

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին, որով ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակման ձեռնարկություն պետք է ստեղծեն: Նախնական հաշվարկներով, ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող էներեգտիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը, գործարանի կառուցման բիզնես պլանը կներկայացվի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ այս նախագծի իրագործումը բացի տնտեսական արդյունավետությունից, լուրջ բնապահպանական խնդիրներ կլուծի, քանի որ նախատեսում է վերամշակել հանքային լցակույտերի 98 տոկոսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ /ԱԱՀ/ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

Իսրայելը Ուկրաինային է մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որն արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան սպասում...

ԿարդալDetails

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական