Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիր
Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւն
Աշխարհատեսների հայկական կենտրոն – Նարմաք
Աշխարհատեսների հայկական կենտրոն – Մաջիդիէ
«Իրանահայեր» լրատու ցանց
«Արաքս» շաբաթաթերթ

Իրանի հայ համայնքին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին

2013 թւականի Մարտ ամսւայ վերջին օրերին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակը նշելու համար կեանքի կոչեց յատուկ յանձնախումբ, որը ցաւօք կուսակցականացւած էր եւ իր մէջ չէր ներառում համայնքում աշխատող, հասարակական, մշակութային ու քաղաքական բոլոր կողմերին ու մտքի տէր անձանց, ինչը, ինքնաբերաբար, անընդունելի էր եւ բողոքի տեղիք տւող:

Մենքՙ ներքոյ ստորագրեալ կառոյցներս, հաւատում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը այն անկիւնադարձային միաւորող առիթն է, որ հայ ժողովրդի բեկորները ամենուրեք, անկախ իրենց գաղափարական կամ քաղաքական տարբերութիւններից կարող են յանուն ազգային գերագոյն իրաւունքների եւ շահերի միատեղել իրենց բոլոր ուժերը, յանուն հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքների վերականգնման:

Այս համոզումով եւ յանուն սրբազան ու վեհ նպատակի իրագործման, որը կարող եւ անհրաժեշտ էր ստւերի տակ առնել ամէն տեսակի հատւածական ճղճիմ խաղերը, երկխօսութեան մէջ մտանք Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հետՙ կատարւած սխալը շտկելու պահանջով:

Թէեւ արդար մտածումն ու պարզ բանականութիւնը կարող էր համայնքի բոլոր ուժերը միատեղել, սակայն անհերքելի փաստ է, որ Թեմականն, իր կամքից անկախ, չի կարողանում որդեգրել ազգային ուղղութիւն, ենթակայ մնալով ծանօթ այլամերժ կուսակցութեան, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար:

Ուստի, ներքոյ ստորագրեալներս նախապատրաստւում ենք կեանքի կոչել 100-ամեակը նշող անկախ եւ ժողովրդավարական հենքով ձեւաւորւած յանձնախումբ, որի դռները բաց են լինելու իւրաքանչիւր հայորդու դիմաց:

Մենք չենք միտում հակադրւել Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած «յանձնախմբին» եւ նոյնիսկ ողջունում ենք նրա ամենափոքր դրական քայլն անգամ, ու նաեւ յոյս ունենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը համազգային եւ համայնքային հարցերում, այսուհետեւ, ունակ կը լինի անաչառ մօտեցում ցուցաբերել: Սակայն նոյն ժամանակ չենք կարող անտարբեր լինել համայքում տիրող մենատիրութեան նկատմամբ, որը ջլատելով հայութեան միասնականութիւնըՙ ներքնապէս թուլացնում է Հայկական ճակատը ամէն մի հակառակորդի դէմ առճակատման գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական