Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎՆ` ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հարեւան երկրում ամեն ինչ հիշեցնում է «հին, բարի ժամանակները»: Ունեն «համազգային առաջնորդ», որի արձանները հանդիպում են ամեն քայլափոխի, ձեւակերպված է «միակ ճիշտ գաղափարախոսություն», որից շեղվողները ենթարկվում են հալածանքների եւ բռնությունների, հայտնաբերել են «միակ թշնամուն, որը փորձում է մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ խարխլել Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալ-քաղաքական կայունությունը», մամուլը համատարած վերահսկողության, այլախոսությունը` հետապնդման տակ է:

Եւ, ամենակարեւորը` եռամսյակը մեկ գումարվում է կառավարության նիստ, որը, չնայած նավթի միջազգային գների եւ Ադրբեջանում արդյունահանման ծավալների անշեղ անկման, արձանագրում է «թռիչքային տնտեսական աճ»: Իսկը` ինչպես Հեյդար Ալիեւի կոմունիստական «գահակալության» տարիներին, երբ Ադրբեջանը «լայն քայլերով էր առաջ ընթանում»:

Հերթական ներկայացումը բեմադրվել է հոկտեմբերի 8-ին: Այս անգամ, սակայն, Իլհամ Ալիեւն ավելի շատ ծանրացել է «համեմատությունների» վրա: Թիրախ է ընտրվել, ինքնին հասկանալի է, Հայաստանը: Ըստ երեւույթին, հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումից առաջ Ադրբեջանի «նորին գերազանցություն բռնապետը» որոշել է ցրել հասարակությանը պատած տագնապները, բայց, քանի որ տնտեսական քիչ թե շատ շոշափելի, անգամ` նենգափոխումներից հետո, պատկեր ներկայացնել չէր կարող, ուստի ընտրել է Հայաստանի «համատարած դատարկման եւ տնտեսական աղետի համապատկերի վրա» մի քիչ զվարթացնել կառավարության անդամներին, որոնք չգիտեն` եթե նավթի գների անկումը շարունակվի, ապա ինչպե՞ս են փակելու բյուջեի լայնացող ճեղքերը:

Ամենազավեշտականն այն է, որ Իլհամ Ալիեւը խոսել է հուլիս-օգոստոսին շփման գծում «հայկական ուժերին հասցված կործանիչ հարվածների» մասին: Նա մոռացել է, որ լարվածության օրերին տասնյակ զոհեր տվել է հենց ադրբեջանական կողմը, իսկ վիրավորների քանակն այնքան մեծ էր, որ Ադրբեջանի բուժհաստատությունները չէին հասցնում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել եւ ստիպված էին դիմել Թուրքիայի օգնությանը: Կամ, թերեւս, վիրավորները հենց թուրքական զինված ուժերի ծառայողներ էին:

Իր ելույթում Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանի «միջազգային մեկուսացվածությանը»: Որեւէ փաստ, իհարկե, նա չի վկայակոչել: Փոխարենը «կասկածել է Հայաստանի ինքնիշխանությանը» եւ վերստին խոսել Ադրբեջանի «օրավուր աճող հեղինակության եւ ազդեցության» մասին:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մինչդեռ, վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվություն են տարածել, թե առաջիկայում «արեւմտյան մի շարք երկրներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել»: Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք Տիրանայի դատարանի կողմից ադրբեջանական նավթային ընկերության հաշիվների վրա կալանք դնելու խնդրին եւ ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, խոսքն Ադրբեջանում իշխող ընտանիքին պատկանող դրամական միջոցների սառեցման մասին է:

Իսկ եթե ճիշտ են լուրերը, որ մոտ ժամանակներս ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ կարող են արեւմտյան պատժամիջոցների ենթարկվել, ուրեմն ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային կառույցների հետ: Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, ով մինչ այդ էլ բազմիցս քննադատության էր ենթարկել իլհամալիեւյան բռնատիրությունը, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին կոչ է արել «պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի»:

Բաքվում իշխող վարչախմբին խիստ անհանգստացրել է այն, որ Սախարովի անվան միջազգային մրցանակի իրական հավակնորդների շարքում է հայտնվել իրավապաշտպան Լեյլա Յունուսովան, որը կալանքի տակ է արդեն մի քանի ամիս: Կալանավորված է նաեւ նրա ամուսինը` պատմաբան Արիֆ Յունուսովը: Բաքվի վարչախմբի ատելությունը Յունուսովների հանդեպ այնքան խորն է, որ քրեակատարողական հիմնարկում ամուսինները պահվում են կրկնահանցագործների հետ նույն խցում: Լեյլա Յունուսովայի դատապաշտպանի հայտարարությամբ` նա ենթարկվում է «ֆիզիկական բռնությունների, զրկված է անհրաժեշտ դեղորայք ստանալու, հարազատների հետ նամակագրություն իրականացնելու իրավունքից»:

Այս եւ առհասարակ քաղբանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունքը, ինչ խոսք, չի կարող աննկատ մնալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակն օրերս Ադրբեջանին ուղղակի հորդորել է «ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրականացնել բարեփոխումներ»: Իշխող վարչախումբը, սակայն, իրավիճակը լիցքաթափելու որեւէ ցանկություն չունի: Բաքվի գործադիր իշխանությունն ընդդիմության հանրահավաքի տեղ, ինչպես միշտ, սահմանել է արվարձանային մի «մարզադաշտ», որտեղ քաղաքացիները կարող են հասնել միայն… տաքսի պատվիրելով:

Ահագնացող մեկուսացման խորապատկերի վրա իլհամալիեւյան վարչախումբը հայտնագործել է, որ «ամեն ինչ արվում է հայկական լոբբիստական կազմակերպությունների միջոցով»: Ադրբեջանական մամուլը հեղեղված է «հայկական լրտեսական ցանցի» մասին պատվիրված հրապարակումներով: Բանը հասել է նրան, որ Լեյլա Յունուսովային Սախարովի մրցանակ կարող է շնորհվել, որովհետեւ «հանգուցյալ ակադեմիկոսի կինն ազգությամբ հայուհի է, հայուհի էր նաեւ Արիֆ Յունուսովի մայրը»:

Ավելի մեծ «հայտնագործություն» է արել Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը: Twitter-ի իր էջում նա արել է հետեւյալ գրառումը. «ԱՄՆ Իլինոյս նահանգի 10-րդ ընտրատարածքից Միացյալ Նահանգների Սենատի անդամության թեկնածու Ռոբերտ Դոդլը, որպեսզի արժանանա հայկական համայնքի աջակցությանը, Լեռնային Ղարաբաղի «օկուպացիոն ռեժիմը» (չակերտները մերն են- Վ. Ա.) անվանել է ԱՄՆ դաշնակից: Արժե ավելացնել, որ Ռոբերտ Դոդլը, հանրապետական կոնգրեսականներից մեկը, 304-րդ բանաձեւը պաշտպանողներից է: «Հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ այն պետք է ճանաչվի»,- հայտարարել է նա: (http://haqqin.az/news/31620)

Ահա այսպիսի իրավիճակ` վարչախմբի պարագլուխը «փաստում է Հայաստանի միջազգային մեկուսացումը», իսկ նրա արտաքին քաղաքականության «ճարտարապետներից» մեկը, կամա թե ակամա, դառնում ԱՄՆ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործոնի վերաիմաստավորման քարոզիչը: Քանի որ ինչպե՞ս է Նովրուզ Մամեդովը վերոհիշյալ գրառումն անելուց հետո ադրբեջանական հասարակությանը «համոզելու, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչված չէ եւ երբեք որեւէ երկրի կողմից չի ճանաչվելու»: Իսկ եթե Ռոբերտ Դոդլն ընտրվի ԱՄՆ Սենատի անդամ եւ հարցը ներկայացնի Միացյալ Նահանգների կառավարության քննարկմա՞նը: Իսկ եթե ԱՄՆ եւս մի քանի նահանգ ճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, ինչպես որ օգոստոսի 28-ին Կալիֆոռնիայի Սենատը վարվեց:

…Մեկ անգամ Ադրբեջանը «լայն քայլերով» ընդառաջ է գնացել իրականությանը: Երկրորդը կարող է ավելի կործանարար լինել: Բայց, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը վառել է նահանջի բոլոր կամուրջները: Համենայնդեպս` քաղաքակիրթ աշխարհի հետ շփման եզրեր գտնելու առումով: Իսկ եթե նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալն է տիրոջ ցուցումներին հակասող գրառումներ թողնում սոցցանցերում, ուրեմն վերջի սկիզբն անհավանական չէ:

Ստեփանակերտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳ`«ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԱՏՃԱՌՈՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳ`«ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական