Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Սիրիական ճգնաժամի նկատմամբ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը հանգեցրեց թե՛ տարածաշրջանային եւ թե՛ ներքին ողբերգության: Դա նաեւ նախագահ դարձած նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ձախողումն է:

Առաջին ողբերգությունը Սիրիայի քրդաբնակ երրորդ քաղաք Կոբանիում է, որը հեռու չէ Թուրքիայի սահմանից: «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներն արդեն ներխուժել են քաղաքՙ չնայած քրդերի անձնուրաց պաշտպանությանը: Ֆրանսիական «Մոնդ» օրաթերթը մանրամասնում է, որ պաշտպանների մեծ մասը սիրիացի քրդեր են, որոնք մի քանի ամիս դիմակայում էին ջիհադիստների տանկերի եւ ծանր հրետանու գրոհներին: Հոկտեմբերի 7-ին ջիհադիստներն արդեն գրավել էին քաղաքի մեծ մասըՙ ի հեճուկս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների օդուժի ուշացած ռմբակոծումների:

Կոբանիի վերջնական գրավումը ջիհադիստներին հնարավորություն կտա վերահսկել սիրիա-թուրքական սահմանի մի զգալի հատված եւ կամրապնդի նրանց ներկայությունը Սիրիայի հյուսիսում: Խմբավորումը կկարողանա առավել դյուրին պայմաններում զբաղվել նավթի մաքսանենգ առեւտրով: Ինչ վերաբերում է հակաջիհադիստական կոալիցիայի օդուժին, այն ոչ միայն չկարողացավ նույնիսկ կանգնեցնել ջիհադիստների առաջխաղացումը:

Անշուշտ, ճակատամարտը այլ ելք կունենար, եթե Թուրքիան ժամանակին միջամտեր: Ցամաքային ուժերով այդ երկիրը ՆԱՏՕ-ում երկրորդն է: Թուրքիան տարածաշրջանի ռազմական գերտերությունն է: Վերջին շաբաթներին թուրք-սիրիական սահմանի երկայնքով տեղաբաշխված էին տանկեր, որոնք կարող էին մասամբ ոչնչացնել իսլամիստների հրետանու դիրքերը, բայց ոչ մի արկ չարձակեցին:

Անկարան որոշեց միանալ հակաջիհադիստական կոալիցիային, բայց ոչինչ չարեց դեպի Կոբանի ջիհադիստների առաջխաղացումը կասեցնելու համար: Ինչո՞ւ: Թուրքիան չի ուզում, որ իր սահմանի մոտ ստեղծվի սիրիացի քրդերի ինքնավար գոտի: Այն կարող էր դառնալ PKK-ի թուրքական ճյուղի մարտիկների թիկունքային հենակետ:

«Մեզ համար PKK-ն «Իսլամական պետությունից» լավը չէ», հայտարարել է նախագահ Էրդողանը: Իրականում Անկարան երկար ժամանակ նախապատվությունը տվել է ծայրահեղական իսլամիստներին եւ թույլատրել է ջիհադիստ մարտիկների թափանցումը Սիրիա:

Այդ «ընտրությունը» հանգեցրեց մեկ ուրիշՙ ներքին ողբերգության: Հոկտեմբերի 7-ի երեկոյան Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերի զանգվածային ցույցերի եւ անկարգությունների հետեւանքով սպանվեց առնվազն 14 մարդ: Անկարայի իշխանությունները պարետային ժամ սահմանեցին Դիարբեքիրի, Մարդինի, Սղերդի, Մուշի, Վանի, Բաթմանի նահանգներում: Ներքգործնախարար Էֆկան Ալան սպառնաց անպատասխան չթողնել բռնարարքները: «Մոնդը» չի բացառում, որ վերջին երեսուն տարիներին թուրքական բանակի դեմ PKK-ի ծավալած եւ ներկայումս ընդհատված պատերազմը կարող է վերսկսվել:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մոլուցքով տարված Էրդողանը դիմում է յուրատեսակ շանտաժի. Անկարան լրջորեն չի մասնակցի հակաջիհադիստական պայքարին, քանի դեռ ԱՄՆ-ը չի հարվածել Դամասկոսի վարչակարգին: Ըստ «Մոնդի», դա անիրատեսական քաղաքականություն է, որը չի կանգնեցնի տարածաշրջանի ապակայունացումը եւ կարող է ներսից ապակայունացնել Թուրքիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՆ»

Հաջորդ գրառումը

ՄԱՅԴԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅԴԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական