Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԳՀԱ-Ի ԽՈՐՀՐԴԻՑ ՆԱՄԱԿ` ՕԲԱՄԱՅԻՆ ԵՎ ՊՈՒՏԻՆԻՆ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 7-ին պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի նիստը:

Այն վարում էր ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը : Իր բացման խոսքում նա նշեց, որ համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է երկու միջուկային տերությունների` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Դոկտոր Քոթանջյանի կարծիքով, եթե այդ երկու պետությունների միջեւ առճակատումը շարունակվի եւ խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիմակայության սահմաններից:

Ասոցիացիայի խորհրդի անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ ներկայիս քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանցով առեւտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Նրանց համոզմամբՙ հենց ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը` որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը:

Ասոցիացիայի խորհրդի անդամները միակարծիք էին, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դեռ վերջերս էին վարում: Այն պատմության մեջ արդեն մտել է որպես բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջուման սկզբունքների վրա հիմնված «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն», որը արթնացրել է ինչպես երկու պետությունների ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր եւ արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան որոշեց դիմել Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային եւ ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային` առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն համայն մարդկության համար բախտորոշ այս խնդիրը լուծելու նպատակով:

Ամփոփելով նիստըՙ Ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ ասոցիացիայի խորհրդի պարբերական հայտարարություններն ու դիմումները մշտապես լայն արձագանք են գտնում մասնագիտական շրջանակներումՙ արժեքավոր ներբերում ունենալով քաղաքական եւ անվտանգային տարաբնույթ խնդիրների ու իրողությունների գնահատման հարցում:

Նիստի վերջում ընդունվեց «Դեռեւս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից» վերտառությամբ ասոցիացիայի դիմումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրանք է հայտնվում երկու տերությունների նախագահներինՙ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ «ՊԱՏՈՒՀԱՍԸ»

Հաջորդ գրառումը

ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՆ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՆ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական