Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԵՎՏՐՈՒՄ ՄԻԱՄԻՏՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոնավաճառների առեւտրականներն ու խոշոր մատակարարները միասնական են իրենց ստվերը խորացնելու հարցում

Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նոր` քաղաքական փուլ է մտնում: Այն սկսել են օգտագործել քաղաքական ուժերը, ինչն, իհարկե, բնական է: Նույն կերպ տարիներ շարունակ վարվում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը` տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքը առաջնորդելով եւ իր նպաստը բերելով մեր երկրում ստվերի մեծ ծավալների տարիներ շարունակ պահպանվելուն: Փոխարենը նաեւ դրա շնորհիվ վերոնշյալ քաղաքական ուժը բավականին երկար ժամանակ մաս կազմեց իշխանությանը:

Հարկային բեռի 3,5 անգամ թեթեւացման դիմաց մատակարարներից պարտադիր փաստաթուղթ ունենալու օրենսդրական պահանջից առկա դժգոհությունից իրենց շահաբաժինն է ձգտում ստանալ հիմա էլ ընդդիմադիր քառյակը, ավելի շուտՙ եռյակն ու քաղաքական մուտացիայի նոր դրսեւորում «այլընտրանքը»` ԲՀԿ-ն: Սակայն քաղաքական ուժերը մշտապես աջակցելով այս կամ այն խավի կամ խմբի դժգոհությանը, որեւէ կերպ չեն մտահոգվում դրա սուբյեկտիվ լինելու եւ երկրի ու ամբողջ բնակչության շահերին հակասելու հարցով: Համենայնդեպս տվյալ դեպքում դժգոհության սուբյետիվությունն պարզորոշ է:

Չեն տրամադրում փաստաթուղթ, թե՞ չեն ցանկանում այն պահանջել

Բոլոր առեւտրականներն էլ գործընկերային հարաբերություններ ունեն մատակարար (խոշոր) ընկերության հետ եւ վերջինս է խնդրողի դերում, որ իր ապրանքը վաճառեն մանրածախ առեւտրականները` լինի դա տոնավաճառում, թե առեւտրի այլ օբյեկտներում: Այսինքն, առեւտրի մանրածախ որեւէ կետ, այդ թվում տոնավաճառներում, ցանկության դեպքում կարող է մեծածախ մատակարարից պահանջել եւ ստանալ փաստաթուղթ մատակարարված ապրանքի համար: Եթե նման փաստաթուղթ զանգվածաբար պահանջվի, խոշոր ընկերություններին այլ բան չի մնա անել, քան տրամադրել այդ փաստաթուղթը, քանի որ հակառակ դեպքում իրենց ներմուծած ապրանքը ոչ ոք չի վաճառի: Բնականաբար, դարձյալ ամբողջությամբ փաստաթղթաշրջանառությունը չի բացահայտվի, ստվերը կմնա, բայց գոնե որոշ չափով կնվազի: Հետեւաբար, պատճառաբանությունը, թե խոշոր ընկերությունները իրենց փաստաթուղթ չեն տրամադրում, իրականում լուծելի է, ինչի մասին շատ լավ գիտեն առեւտրով զբաղվողները:

Երկրորդ պատճառը, որը խոսում է առեւտրականների դժգոհության սուբյեկտիվության մասին, այն է, որ նրանք չեն ցանկանում հարկային ծառայությանը հայտնել այն մատակարարին, որն իրենց ապրանքի համար փաստաթուղթ չի տրամադրել : Նման հնարավորություն իրենք ունեն, բայց դարձյալ չեն օգտվում դրանից: Նման հնարավորություն նրանք ունեին նաեւ պարզեցված շահութահարկի դաշտում գործելու ժամանակ, բայց դարձյալ որեւէ մեկը չօգտվեց դրանից եւ չանվանեց իրեն մատակարարած ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրող որեւէ ընկերության անվանում:

Երրորդ, շրջանառության հարկի նվազեցումը 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոսի նշանակում է հարկային բեռի աննխադեպ` 3,5 անգամ թեթեւացում : Սա նշանակում է, որ առեւտրականները իրենց շրջանառությունը կարող են մինչեւ 3,5 անգամ ավելի ցույց տալ եւ շարունակել վճարել նույն հարկը կամ 2 անգամ ավելի ցույց տալով, վճարել ավելի քիչ, քանի 3,5 տոկոսի դեպքում ներկայացվող շրջանառության ժամանակ: Ներկայացնենք օրինակի վրա: Տարեկան 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող տնտեսվարողը 3,5 տոկոս հարկի դեպքում վճարում է 175 հազար դրամ : Հոկտեմբերի 1-ից հետո, նա 175 հազար դրամ հարկ կվճարի, եթե ցույց տա 3,5 անգամ ավելի` 17 մլն 500 հազար դրամ շրջանառություն , իսկ եթե ցույց տա օրինակ 10 մլն դրամ շրջանառություն, ապա վճարելիք 1 տոկոս հարկը կկազմի 100 հազար դրամ :

Իրականության մեջ տոնավաճառների առեւտրականներն իրենց իրական շրջանառությունն այդ չափով չեն էլ բացահայտի, ինչը նշանակում է, որ այս փոփոխության դեպքում զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարելու անգամ իրենց ստվերը 2-3 անգամ բացահայտելուց հետո: Հետեւաբար, եթե նրանց իրական շրջանառությունը ցույց տրվող շրջանառությունից 3,5 անգամից ավելի չէ, մատակարարից փաստաթուղթ պահանջելու դեպքում ոչ մի վնաս չեն ունենա:

Ինչո՞ւ են ստվերի բացահայտման մեխանիզմին դեմ ստվերից խոսողները

Այժմ ընդդիմադիր քառյակի, այսպես ասած, հակընդդեմ առաջարկների մասին: Դրանիցից առաջինն այն է, որ տոնավաճառների առեւտրականները կամավորության սկզբունքով անցնեն 1 տոկոս հարկման դաշտ, իսկ չցանկացողները մնան 3,5 տոկոս հարկման դաշտում, երկրորդը, որ շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացվի 150 մլն դրամի: Վերջինիս հիմնավորումն այն է, որ փաստաթղթավորմամբ աշխատելով, փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանառությունը կարող է գերազանցել 58 մլն դրամը: Թե ինչպե՞ս է դրանից հետո 150 մլն դրամ (գրեթե 4 մլն դոլար) շրջանառություն ունեցող ընկերությունը համարվելու փոքր կամ միջին, մեղմ ասած, անհասկանալի է:

Նախ` առաջարկելով պահպանել 3,5 տոկոսը, փաստորեն առաջարկվում է պահպանել ստվերային ահռելի շրջանառությունը տոնավաճառներում , մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորությունը, անհավասար մրցակցությունը մյուս տնտեսվարողների հետ: Սրանով միաժամանակ պահպանվում են այս երեւույթների դեմ խոսելու եւ կառավարությանը «օլիգարխների» դեմ պայքարել «չցանկանալու» համար մշտական քննադատությամբ հանդես գալու հնարավորությունները: Ի դեպ, ուղղակի զավեշտ է, երբ օլիգարխների մասին խոսում են ԲՀԿ պատգամավորները:

Երկրորդ` առեւտրի ոլորտում երկու տարբեր տոկոսադրույք պահելը` 3,5 տոկոս եւ 1 տոկոս, ոչ այլ ինչ է, քան անհավասար հարկային եւ մրցակցային դաշտի ստեղծում , դրանից բխող բացասական հետեւանքներով: Տոնավաճառները, ի տարբերություն մյուս առեւտրային օբյեկտների, կհայտնվեն ավելի մեծ ստվերում:

Հաջորդը: Խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց գերշահութաբերությունը: Օրինակ` շինանյութերի տոնավաճառներին ցեմենտ մատակարարող «Արարատցեմենտը» կշարունակի դա անել առանց փաստաթուղթ տրամադրելու մանրածախ վաճառողներին, շրջանցելով պետական բյուջեն: Կշահեն երկու կողմն էլ:

Շրջանառության շեմը 58 մլն դրամից 150 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում խոշոր տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկից ավելի թեթեւ` շրջանառության հարկի դաշտ անցնելու համար: Այլապես անհասկանալի է, թե տարեկան մինչեւ 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող մոտ 40 հազար տնտեսվարողներից քանիսի՞ շրջանառությունը փաստաթղթերով աշխատելու դեպքում կարող է գերազանցել 150 մլն դրամը: Հաստատ շատ քչերի, ինչը բացահայտվելու դեպքում կպարզվի, որ նրանք 30 անգամ ավելի քիչ են ցույց տալիս իրենց շրջանառությունը: Հետեւաբար, այդ ընկերությունները ոչ միայն պետք է իրական շրջանառություն ցույց տան եւ դրանից հարկեր վճարեն, այլեւ խստորեն պատժվեն այդ ծավալի շրջանառություն թաքցնելու համար: Սակայն, եթե այդպիսիք չկան, ինչն ավելի հավանական է, այդ դեպքում շրջանառության շեմը բարձրացնելու նպատակը մեկն է` հնարավորություն ստեղծել խոշորներին անցնելու ավելի թեթեւ հարկման դաշտ եւ խորացնելու ստվերը :

Արդյունքում ստացվում է, որ տոնավաճառների առեւտրականներն ու նրանց խոշոր մատակարարները միասնաբար են գործում, պահպանելու համար երկուստեք շահավետ ստվերային առեւտուրը ի վնաս պետության եւ հասարակության, իսկ քառյակն էլ ապահովում է այդ գործընթացի իրավական կողմը: Այս իրավիճակում անտանելի է տոնավաճառների առեւտրականների երեսպաշտությունը, թե իրենք «հազիվ հացի փող են» աշխատում եւ խոշորների ստվերի հետ կապ չունեն:

Միամիտներ առեւտրում չեն լինում եւ այստեղ բոլորն էլ ամեն ինչի մասին ավելի լավ գիտեն, քան թե մեզանից շատերը կարող են ենթադրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻԿԱ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԳՎ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱ 215 ԸՆՏԱՆԻՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻԿԱ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԳՎ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱ 215 ԸՆՏԱՆԻՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական