Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԿԸ ՀԱՆԴԻՊԻ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒՆ ՀԵՏ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Սեպտեմբեր 26, 2014, ուրբաթ կէսօրին Մ. Նահանգներու Արեւելեան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամեանի հրաւէրով եւ առաջնորդարանի Հայ օգնութեան ֆոնտի կազմակերպութեամբ 100 ամերիկահայ ազգային ղեկավաներ ընթացք տալով հրաւէրին ներկայ գտնուեցան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ի պատիւ տրուած ճաշկերոյթ-հանդիպման, որ տեղի ունեցաւ առաջնորդանիստ Նիւ Եորքի «Գավուքճեան» հանդիսասրահին մէջ։

Նախագահը իր ժամանումին խոնարհեցաւ շրջաբակին մէջ գտնուող յուշարձանին առջեւՙ տեղաւորելով ծաղկեպսակ։ Ան իր շքախումբով ներկայ գտնուեցաւ հաւաքին, որուն կը մասնակցէին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեան, Ուաշինգթընի մօտ ՀՀ դեսպան Տիգրան Սարգսեան եւ ՄԱԿ-ի ՀՀ ներկայացուցիչ Զօհրապ Մնացականեան եւ դեսպանատուներու եւ նախագահին ուղեկցող այլ պաշտօնատարներ։

Ճաշկերոյթին բացման աղօթքը կատարեց Կիլիկեան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյեան, որմէ ետք օրուան հանդիսավարը` Ռանդի Սապահկիւլեան բաժակ առաջարկեց նախագահին եւ հայրենի բարձրաստիճան միւս հիւրերուն ի պատիւ եւ հրաւիրեց Խաժակ Սրբազանը խօսելու։ Վերջինս բարձրօրէն գնահատեց պարոն նախագահին ելոյթը ՄԱԿի նստաշրջանին արտասանուած, ուր ամբողջական հայութեան հարցերն էին որ կը ներկայացուէին իր հայրենական, արցախեան ու սփիւռքեան երեսներով։

Հրաւիրուեցաւ նախագահ Սերժ Սարգսեան, որ իր խօսքը կեդրոնացուց քանի մը երեսակներու վրայ։ Մայր հայրենիքի ապահովութեան համար մեր բանակայիններու հայրենասիրական գործը ան վեր առաւ հպարտութեամբ եւ նշեց, թէ ռազմականօրէն շատ աւելի գերիվեր է հայկական զինծառայողներու մարտունակութիւնը, քան թշնամիինը։ Ըրաւ առարկայական համեմատութիւն մը Ադրպէյճանի ռազմական ուժին հետ, ներկաներուն փոխանցելով մեր բանակին ուժականութեան մասին յստակ գաղափար։

Տնտեսական-քաղաքական յարաբերութիւններու մէջ պարոն նախագահը յայտարարեց, որ մինչեւ տարեվերջ լրումին պիտի հասնի Եւրասիական համաձայնագիրը եւ Հայաստան պիտի միանայ այդ համախմբումին։ Ան ըսաւ, թէ կարելի չէ բնագաւառէ մը ներս` պաշտպանական, գործակցիլ Ռուսաստանի հետ եւ այլ բնագաւառի մէջ` տնտեսական, մնալ հեռու։ Գործակցութիւնը պէտք է ըլլայ ամբողջական։ Ներկաները խանդավառութեամբ դիմաւորեցին այս բանաձեւը։

Տնտեսական աճի մասին խօսելով ան ըսաւ, թէ սեպտեմբերի տուեալներով երբեւիցէ Հայաստանը այսքան բարգաւաճ չէ եղած իր պատմութեան ընթացքին։ Միջին աշխատավարձք որպէս այսօր այդ կը գնահատուի աւելի քան 400 դոլար ամսական, ինչ որ մեծ յաւելում է բաղդատած նախորդ տարիներու։ Նոր թեքնոլոջիներու անդրադառնալով ըսաւ, թէ Հայաստանի գիտութիւնը անհամեմատօրէն կը յառաջդիմէ տարուէ-տարի։ Այս առթիւ ան շնորհակալութիւն յայտնեց սփիւռքահայ բարերարներուն, որոնք այս բնագաւառէն ներս օգտակար կ’ըլլան հայրենիքին։

Դատապարտեց Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ ռմբահարումը եւ ըսաւ, թէ Հայաստան եւ Սփիւռք կը պատրաստուին Ցեղասպանութեան դարադարձը նշել մեծ միջոցառումներով ու աննախընթաց յայտագիրներով։

Առաջնորդարանի կողմէ յիշատակի նուէր յանձնուեցաւ պարոն նախագահին։

Ներկաներուն մէջ մեծ էր թիւը ամերիկահայ երիտասարդ գործիչներուն, ինչպէս նաեւ` նոր ճարտարարուեստականներուն, որոնք միացած ամերիկահայ դասական մեր կազմակերպութիւններու պատասխանատուներուն եւ ազգային բարերարներունՙ կը ներկայանային ապագայի յուսադրիչ պատկերով։

Նիւ Եորք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ, ՓՈԽԱՐԵՆԸ ՇԱՏ ԱՂԲ ԿԱ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ, ՓՈԽԱՐԵՆԸ ՇԱՏ ԱՂԲ ԿԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք նույնպես պետք է ազատ արձակվեին երկուշաբթի, այսօր առավոտյան իսրայելական բանտերից դուրս են եկել ու նստել...

ԿարդալDetails

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական