Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԵՋ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Նման կասկածներ արտահայտվում են գերմանական «Դի Վելթ» շաբաթահանդեսի հրապարակման մեջ: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ BND դաշնային հետախուզական ծառայության հատուկ տեղեկագրի տվյալներով, 2010 թ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարգադրել է ստեղծել ուրանի հարստացման կայանքներ: Այլ տեղեկությունների համաձայն, Թուրքիան արդեն բավարար թվով ցենտրիֆուգներ ունի, որոնք ենթադրաբար ստացել է Պակիստանից:

Հանդեսը պնդում է, թե Թուրքիան ընդօրինակում է Իրանին, որն իբր միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմային ծրագրի քողի ներքո: Վերջին տարիներին Թուրքիան եւս ծավալել է խաղաղ ատոմային ծրագիր:

Թուրքիայի զարգացող տնտեսությունը պահանջում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: «Դի Վելթը» հիշեցնում է, որ 2011 թ. Անկարան «Ռոսատոմի» հետ կնքեց 15 մլրդ դոլարանոց պայմանագիր Անթալիայից 300 կմ հեռավորության վրա ռեակտորների մեծ համալիր կառուցելու համար: 17 մլրդ դոլարանոց համանման համաձայնագիր կնքվեց ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումի հետ:

Առավել հետաքրքրական է այդ փաստաթղթերի բովանդակությունը: Ջրային ռեակտորներ կառուցելիս ընկերությունները սովորաբար համապատասխան կառավարությանը խոստանում են այդ ռեակտորը շահագործել 60 տարի, ինչպես նաեւ տրամադրել ուրան եւ դուրս տանել ԱԷԿ-ի բանեցրած վառելիքը: Սակայն «Ռոսատոմի» եւ ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումի պայմանագրերում Թուրքիան հրաժարվել է ամրագրել միջուկային վառելիքի մատակարարումն ու դուրսբերումըՙ պահանջելով, որ «կողմերն այդ հարցը հետագայում առանձին կարգավորեն»:

«Դի Վելթի» հոդվածագիրը վստահ է, որ Թուրքիայի ղեկավարությունն ուզում է իր ձեռքին պահել ատոմային ծրագրի այդ տարրերը, քանի որ «դրանք վճռական նշանակություն ունեն միջուկային զենքի ձգտող պետության համար»:

Եվս մեկ խնդիր են վառելիքային կաղապարաձողերը: Ըստ երեւույթին, Թուրքիան չի ուզում բաժանվել դրանցից: «Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Թուրքիան պատրաստվում է ստեղծել պլուտոնիումի ռումբ», նշում է հոդվածագիրը: Վառելիքային կաղապարաձողերը պարունակում են 90 տոկոս ռադիոակտիվ թափոններ, 9 տոկոս աղտոտված ուրան եւ 1 տոկոս աղտոտված պլուտոնիում: Ընդամենը կես տարում կարելի է կառուցել կաղապարաձողերից ռադիոակտիվ նյութ կորզող կայանք, որը սովորական գրասենյակային շենքից մեծ չէ:

Եվս մեկ ապացույց է թուրքերի հրթիռային ծրագիրը: Դեռ 1980-ականների կեսերից Թուրքիան մշակում է փոքր հեռահարության հրթիռներ, իսկ 2011-ի դեկտեմբերին վարչապետ Էրդողանը ռազմարդյունաբերական համալիրին հանձնարարեց ստեղծել մեծ հեռահարության հրթիռներ: Արդեն 2012 թ. Թուրքիան իրականացրեց 1500 կմ հեռահարության հրթիռների փորձարկումներ, մինչեւ 2015 թ. պետք է մշակվեն 2,5 հազար կմ հեռահարության հրթիռներ.

2011 թ. օգոստոսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը հայտարարեց. «Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»: Երկու տարի անց նախագահ Աբդուլլահ Գյուլը նույն միտքը ճշգրտելով նշեց. «Թուրքիան թույլ չի տա, որ հարեւան պետությունն ունենա այնպիսի զենք, որպիսին չունի Թուրքիան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՌՈՈՒՀԱՆԻԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԼԱՆՔ Է ԴՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՓՈՂԵՐԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԼԱՆՔ Է ԴՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՓՈՂԵՐԻ ՎՐԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական