Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՌՈՈՒՀԱՆԻԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ավելի քան մեկ տարի առաջ Իրանի նախագահը դարձավ Հասան Ռոուհանին: Նրա օրոք սկսվեց Արեւմուտքի երկրների եւ մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ժամանակահատված: 2013-ի սեպտեմբերին, 34 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույց: Եթե Իրանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններն ակնհայտ են, ապա երկրի ներքին կյանքում դրանք այնքան էլ չեն զգացվում: Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ իրանցիներից շատերը հիասթափված են, որ քվեարկել են Ռոուհանիի օգտին:

2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցում էր 6 թեկնածու: Նրանք գրեթե բոլորն էլ արտահայտում էին պահպանողական կամ նույնիսկ արմատական պահպանողական հայացքներ: Հասան Ռոուհանին առանձնանում էր ոչ միայն որպես կրոնական շրջանակների ներկայացուցիչ, այլեւ որպես չափավորական քաղաքական գործիչ: Մեծ նշանակություն ունեցավ այն, որ նախընտրական պայքարի վերջին փուլում նրա թեկնածությունը պաշտպանեցին նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մոհամմադ Խաթամին, որոնք համարվում են կարեւոր ազատական գործիչներ: Նրանց համախոհները, մասնավորապես երիտասարդությունը, մտավորականությունը եւ քաղաքների ուսյալ բնակիչները քվեարկեցին Ռոուհանիի օգտին:

Կարճ ժամանակամիջոցում վերջինիս հաջողվեց բարելավել Իրանի նկարագիրը, որը զգալիորեն տուժել էր Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք: Բավական է վերհիշել Ահմադինեժադի «Իսրայելն աշխարհի քարտեզից ջնջելու» կոչը: Նման պայմաններում ազատորեն անգլերեն խոսող եւ ժպտերես Ռոուհանին ներկայանում է ոչ միայն որպես սկզբունքորեն նոր տիպի քաղաքական գործիչ, այլեւՙ այնպիսի մարդ, որը պատրաստ է կարգավորել հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ:

«Ռոուհանին կարողացավ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամեներին համոզել, որ արժե բանակցություն սկսել Արեւմուտքի հետ: ԱՄՆ-ի պատժամիջոցները վնասել էին Իրանի տնտեսությանը. որոշ ժամանակ անց երկիրը կհայտնվեր աղետալի վիճակում: Ներկայումս, Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման եւ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, երկրի տնտեսական վիճակը կայունանում է, վերսկսվել է կապիտալի ներհոսը եւ նամանավանդ վերացել է պատերազմի սպառնալիքը: Ռոուհանին շատ ճկուն դիրք է բռնել, որպեսզի չմեղադրվի ԱՄՆ-ի ցուցումով շարժվելու մեջ, այլապես կվտանգի իր քաղաքական կարիերան: Իր ելույթներում նա ընդգծում է, որ Թեհրանն ունի միջուկային ծրագիր մշակելու իրավունք: Նա հետեւում է կոշտ դիրքորոշման բոլոր կետերին», ընդգծել է ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գեորգի Միրսկին «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում:

Ըստ որում, բուն Իրանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց մասին Ահմադինեժադի օրոք անհնար էր նույնիսկ երազել: Երկրի կանայք զբաղեցրել են մի քանի ղեկավար պաշտոն. իրավական հարցերի գծով փոնխախագահ է դարձել Էլհամ Ամինզադեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Մարզիեհ Աֆկամը: Կառավարությունը թույլատրել է տպագրել հանդեսներ, որոնք քննադատում են իշխանությանը եւ հրապարակում ժողովրդավարական ազատությունների եւ մասնավորապես իրանցի կանանց իրավունքների խախտմանը վերաբերող նյութեր: Բոլոր նախարարները եւ անձամբ նախագահ Ռոուհանին էջեր են բացել Twitter-ում եւ Facebook-ում: Բանտերից ազատ են արձակվել որոշ իրավապաշտպաններ:

Զարմանալի չէ, որ 2013 թ. Ռոուհանին դարձավ «Թայմ» հանդեսի «Տարվա մարդ» կոչման հավակնորդ: Նրա մրցակիցներն էին Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինզինը, Անգելա Մերկելը, Սինձո Աբեն եւ Բենիամին Նաթանյահուն: Վերջինս լրջորեն մտահոգ է այն բանից, թե Ռոուհանին եւ իր զինակիցները ինչպիսի արագությամբ են կարգավորում հարաբերությունները աշխարհի տերությունների հետ:

Նախագահ Ռոուհանին ծնվել է Իրանի հյուսիսումՙ Սորխե փոքր քաղաքում, համեմունք վաճառողի ընտանիքում: Սկզբում նա կրում էր հոր ազգանունըՙ Ֆերեյդուն, սակայն մեծ քաղաքականություն մուտք գործելուց հետո այն դարձրեց Ռոուհանի, որը ֆարսի լեզվով նշանակում է «հոգեւոր»: Նախագահի հայրը ժամանակին պայքարել է շահի վարչակարգի դեմ եւ 20 անգամ ձերբակալվել: Մայրը ամուսնու մահից ի վեր երեք դուստրերի հետ ապրում է Սեմնան քաղաքումՙ երկրի հյուսիսում:

Մանուկ հասակում Ռոուհանին հաճախել է շիաների կրոնական դպրոց: Սրբազան Կում քաղաքում հոգեւոր կրթություն ստանալովՙ նա այն համալրեց աշխարհիկ առարկաների ուսումնասիրությամբ: Դա Ռոուհանիին հնարավորություն տվեց ընդունվել Թեհրանի համալսարան եւ ստանալ դատական իրավունքի բակալավրի աստիճան:

Արդեն 15 տարեկանում հարելով իսլամական հեղափոխական շարժմանըՙ Ռոուհանին շրջում էր երկրում եւ քարոզում Խոմեյնիի գաղափարները: Քանիցս բանտարկվեց հակակառավարական ելույթների համար: Խոմեյնիին հետեւելովՙ փախավ Փարիզ: Այնուհետեւ ուսումը շարունակեց Գլազգոյի (Շոտլանդիա) Կալեդոնյան համալսարանում, որտեղ ակնկալում էր ստանալ իրավագիտության դոկտորի աստիճան: Սակայն1978 թ. Իրանում սկսվեց իսլամական հեղափոխություն: Խոմեյնին վերադարձավ Թեհրան: Ռոուհանին հետեւեց նրա օրինակին:

Որպես Խոմեյնիի մերձավորագույն զինակից, Ռոուհանին սկսեց զբաղվել բանակի վերակազմակերպման հարցերով: 1980 թ. խորհրդարանի պատգամավոր դառնալովՙ նա այնտեղ աշխատեց 20 տարի, հասցրեց լինել խորհրդարանի փոխնախագահ եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Ռոուհանին զբաղեցրել է բազմաթիվ լուրջ պաշտոններՙ պաշտպանության բարձրագույն խորհրդից մինչեւ երկրի օդուժի հրամանատար:

2000-ականների սկզբից գլխավորել է երկրի պատվիրակությունը Իրանի միջուկային ծրագրին նվիրված տասնյակ միջազգային հանդիպումներումՙ այդ ամենի համար ստանալով դիվանագետ Շեյխ մականունը: Արեւմուտքցի լրագրողները գնահատում էին նրա քաղաքագիտական ճկունությունը եւ բանակցելու տաղանդը: Նա խոսում է 4 օտար լեզուներովՙ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն: Ըստ իրանական թերթերի, Ռոուհանին փաստորեն աշխատում է ամբողջ օրըՙ առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 10-ը: Խտացված աշխատակարգը չի խանգարում, որ նախագահը ժամանակ գտնի լողալու եւ լեռներում զբոսնելու համար:

Ռոուհանին ամուսնացել է 20 տարեկանում իր 14-ամյա զարմուհի Սահեդայի հետ: Ունեն 5 զավակ: Լրատվամիջոցներին քիչ բան է հայտնի նախագահի ընտանիքի մասին:

2013 թ. գարնանը Ռոուհանին իր նախընտրական արշավի գլխավոր խորհրդանիշ դարձրեց բանալին, որով նա, իր իսկ խոսքերով, «պետք է բացի երկրի քաղաքականության փակ ոլորտը եւ մարդու հիմնարար իրավունքների ուղին»: Արեւմուտքում ծաղրանկարիչներն այդ բանալին պատկերում են մերթ կորսված, մերթ կոտրված, երբեմն էլՙ պարզապես կողպեքին չհամապատասխանող: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Ռոուհանիի օրոք Իրանում տեղի են ունեցել լոկ կոսմետիկ փոփոխություններ, ուստի նրա օգտին քվեարկած երիտասարդները սկսում են հիասթափություն ապրել:

Երկրում պարբերաբար կալանավորում են իրավապաշտպաններին ու լրագրողներին: Հուլիսին Թեհրանում ձերբակալեցին «Վաշինգտոն փոստ» թերթի թղթակցին: Ճնշում է գործադրվում ոչ կառավարական ԶԼՄ-ների եւ կազմակերպությունների վրա: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատեց Ռոուհանիի կառավարությանը այն կապակցությամբ, որ նրա նախագահության ժամանակաշրջանում «մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտում առաջընթաց չի արձանագրվել»: Նա նաեւ նշեց, որ Facebook-ը եւ Twitter-ը անմատչելի են բազմաթիվ իրանցիների համար, մինչդեռ երկրի պաշտոնյաները «օգտվում են դրանցից եւ այնտեղ հրապարակում իրենց ուղերձները»: Իշխանություններն այդ սոցիալական ցանցերում գրում են անգլերեն հաղորդագրություններ, քանի որ դրանք նախատեսված են օտարերկրացիների համար: Ի կատար ածված մահապատիժների թվով Իրանը զիջում է միայն Չինաստանին: Amnesty International կազմակերպության տվյալներով, 2013 թ. Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 400 մարդ:

Ռոուհանին թեեւ պահպանողական գործիչ է, բայց շատ խելամիտ է, ճկուն, զերծ է մոլեռանդությունից:

Այդուհանդերձ չի կարելի նրան համեմատել Իրանի հինգերորդ նախագահ Խաթամիի հետ, որն ազատական էր, փորձում էր ձեւափոխել վարչակարգը, այն դարձնել առավել ժողովրդավարական, ազատական, արեւմտամետ: Ռոուհանին այդ մասին չի էլ խոսումՙ հասկանալով, որ իրեն թույլ չեն տա վերափոխումներ կատարել երկրի ներսում:

Ռոուհանին չի ասում, թե Իսրայելը պետք է ոչնչացվի, ջանում է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որին Իրանում սովորաբար անվանում են «Մեծ սատանա»: Սրանով հանդերձ, նախագահին անհնար է անվանել արեւմտամետ կամ ազատական գործիչ: Իրանի նախագահը հասկանում է, որ անհրաժեշտ են արտաքին քաղաքականության որոշ վերափոխումներ, որպեսզի դրանց շնորհիվ լուծվեն ներտնտեսական խնդիրները: Չի կարելի մոռանալ, որ Իրանի փաստական առաջնորդը ոչ թե նախագահն է, այլ այաթոլլահ Խամենեին: Առանց նրա համաձայնության Ռոուհանին երբեք չէր դառնա պետության ղեկավար: Այդ պատճառով Իրանի նախագահը, որքան էլ ուզենա, չի կարողանա վարել չափազանց ինքնուրույն քաղաքականություն եւ կմնա «Իսլամական հեղափոխության մշտական պահապան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՆԿՈՆԳ. Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ «ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ»

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԵՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական