Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿԵՏԻՆ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվրոպական «դրախտի» դաժան իրողություններն ու հեռանկարները

Համաշխարհային բանկը հերթական «աչքալուսանքն» է արել Ուկրաինայի տնտեսության մասին: ՀԲ-ն վերանայել է այդ երկրի տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ իր նախորդ կանխատեսումը, համաձայն որի այս տարի Ուկրաինայի տնտեսական անկումը պետք է կազմեր 5 տոկոս: ՀԲ նոր կանխատեսման համաձայն, 2014-ին ուկրաինական տնտեսության անկումը կկազմի 8 տոկոս: Հիշեցնենք, որ Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունն ավելի վաղ գրեթե նույն` 10 տոկոս անկում է կանխատեսել այս տարի Ուկրաինայի տնտեսության համար:

ԵՄ ասոցիացման առաջիկա հինգ տարիներին կանխատեսվում է Ուկրաինայի ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոս նվազում, քանի որ այդքան է կազմում Ուկրաինայից Ռուսաստան արտահանման ծավալը: Հասկանալի է, որ դեպի Ռուսաստան արտահանումը գործնականում անհնար է փոխել դեպի այլ շուկաներ եւ մասնավորապես դեպի ԵՄ , քանի որ ավանդական շուկան Ռուսաստանն է եղել եւ վերակողմնորոշման համար երկար տարիներ, ստանդարտների համապատասխանեցում, մարկետինգ, գովազդ եւ ահռելի ներդրումներ են անհրաժեշտ, որոնք ոչ ոք Ուկրաինային չի տալիս:

Վերադառնալով Համաշխարհային բանկի նոր կանխատեսմանը, տեղեկացնենք, որ ըստ տարածաշրջանային տնօրեն Չիմյաո Ֆանի, Ուկրաինայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) սպասվածից ավելի անկումը պայմանավորված է երկրի արեւելքում տնտեսական ակտիվության դադարեցմամբ: Խոսքը Ուկրաինայի արդյունաբերական կենտրոն Դոնբասի մասին է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ է դարձել:

Այն, որ ուկրաինական պետությունը եւ ժողովուրդը տնտեսական կորուստներ էին ունենալու ԵՄ հետ ասոցիացման հետեւանքով, հասկանում էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հետաձգելով պայմանագրի ստորագրումը մեկ տարով (այս մասինՙ փոքր ինչ ուշ): Ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի: ԱՄՆ-ի եւ Եվրոմիության անթաքույց աջակցությամբ հեղաշրջում, դրանից բխող բացասական հետեւանքներով, որը, բնականաբար, պետք է բերեր տնտեսական դժվարությունների ավելացման: Եվ խոսքն ամենեւին էլ Ուկրաինայից Դոնբասի փաստացի անկախանալու եւ ռուսական գազը չստանալու հետեւանքների մասին չէ: Դրանք իհարկե ճգնաժամային լուրջ կացություն կստեղծեն Ուկրաինայում կարճաժամկետ առումով` այս ձմեռ կամ առաջիկա մեկ տարում: Սակայն երկարաժամկետ առումով ուկրաինական տնտեսության անկումը պայմանավորված է լինելու ոչ միայն այս հանգամանքներով:

Վերեւում արդեն նշեցինք դեպի Ռուսաստան արտահանման, արդյունաբերական ձեռնարկությունների վերակողմնորոշման բարդագույն խնդիրների մասին: Բացի դրանից, Արեւմուտքի կողմից ուկրաինական տնտեսության իրական հատվածում ոչ մի ներդրում չի կատարվում ` ոչ պետական, ոչ մասնավոր կառույցենրի կողմից: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերը տրվում են ընթացիկ խնդիրների լուծման համար` բյուջեի պակասուրդ եւ այլն, սակայն ներդրումներ չեն կատարվում: Ժամանակին բյուջեի պակասուրդը ծածկող ՀԲ SAC կոչվող վարկերը տրվում էին նաեւ Հայաստանին, լուծելով այդ պահի խնդիրը:

Երկրից կապիտալը դուրս է հոսում ահռելի ծավալներով, ինչն առկա էր մինչեւ փետրվարյան հեղաշրջումը եւ ինչն ավելի է արագացել դրանից հետո ծավալված իրադարձությունների հետեւանքով: Ե՞րբ կկայունանա կացությունը Ուկրաինայում, ե՞րբ կկարողանա այդ երկրի իշխանությունը ապահովել մակրոտնտեսական կայունություն, անհնար է ասել: Անհնար է ասել, թե մինչ այդ ի՞նչ տեղի կունենա տնտեսության մեջ եւ դա ի՞նչ անդրադարձներ կունենա սոցիալ-քաղաքական կյանքում:

Մեկ այլ կարեւոր գործոն: Ուկրաինական իշխանությունները պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպե՞ս վարվեն ԵՄ հետ ասոցիացման խնդրում , այն դեպքում, երբ գտնվում են ԱՊՀ երկրների հետ միասնական ազատ տնտեսական գոտում: Նրանք պարզապես անելանելի վիճակում են գտնվում, ավելի բարդացնելով տնտեսական կացությունը: Ստորագրելով ԵՄ հետ ասոցիացման պայմանագիրը, նրանք իրենց սկսեցին «եվրոպացի» զգալ, բայց էյֆորիան անմիջապես բախվեց տնտեսական դաժան իրողություններին: Այդպիսով, ԵՄ հետ ազատ տնտեսական գոտու կիրարկումը ԵՄ, Ռուսաստան եւ Ուկրաինա բանակցությունների արդյունքում հետաձգվեց մինչեւ 2016 թվականը: Ընդգծենք այս պահը, արձանագրելով, որ տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էր անել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը` մեկ տարով հետաձգել ԵՄ հետ ասոցիացումը: Նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն թեեւ ստորագրել է ասոցիացման պայմանագիրը, բայց տնտեսական իրողություններով պայմանավորված, այն հարկադարված հետաձգում է ավելի քան մեկ տարով: Խոսքն այն մասին է, որ եվրոպական ապրանքները առանց մաքսային սահմանափակումների կարող են մտնել Ուկրաինա եւ վերարտահանվել Ռուսաստան` վերջինիս լուրջ ֆինանսական վնասներ պատճառելով: Հակառակ պարագայում Ռուսաստանը, իր շուկան պաշտպանելու համար կարող էր վերացնել Ուկրաինայի հետ ունեցած ազատ առեւտրի ռեժիմը:

Մի խոսքով, ավելի քան մեկ տարով հետաձգելով ԵՄ հետ ասոցիացման տնտեսական բաղադրիչը, ուկրաինական ժողովուրդը փաստորեն վերադարձավ նույն կետին, որտեղից սկսվել էր փետրվարյան արյունահեղությունը , տալով հազարավոր զոհեր եւ կրելով տնտեսական հսկայական կորուստներ: Սակայն ամենացավալին այն է, որ հեռանկարները շատ ավելի հոռետեսական են, քան մինչեւ հեղաշրջումն էր: Չնայած իր ունեցած հարմար աշխարհագրական դիրքին, մարդկային, նյութական եւ այլ ռեսուրսներին, Ուկրաինայի բնակչության կենսամակարդը բարձր չէր:

Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` գնողունակության համարժեքության ցուցանիշով Ուկրաինայում կազմում է 7423 դոլար, գտնվելով 107-րդ տեղում 187 երկրների մեջ, իսկ Համաշխարհային բանկի ցուցանիշներով` 8788 դոլար եւ 104-րդ տեղը 185 երկրների մեջ: Սրանք 2013-ի ցուցանիշներն են: Ակնհայտ է, որ 2014-ին այս ցուցանիշները վատթարանալու են, արձանագրեով ուկրաինական տնտեսության կանխատեսվող անկումն ու որպես դրա հետեւանք բնակչության սոցիալական վիճակի վատացումը:

Մնում է միայն հարցնել` սա՞ էր եվրոպական «դրախտի» ճանապարհը, որ խոստանում էր Ուկրաինային ԵՄ հետ ասոցիացումը: Արժե՞ր կամ արժե՞, որ Հայաստանը նույնպես անցներ կամ անցնի «դրախտի» այս ճանապարհը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ԿԱՏԱԼՈՆԻԱ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՀՈՆԿՈՆԳ. Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ «ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՆԿՈՆԳ. Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ «ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական