Կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դուստրըՙ Սեդա Կանաչյանը Հայաստանում է: Մեկ շաբաթ առաջ նա Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին է հանձնել իր հոր անձնական իրերըՙ ջութակը, ոսկե ժամացույցը, որ կոմպոզիտորը նվիրել է իր իսկ հիմնադրած «Գուսան» երգչախումբը: Սեդա Կանաչյանն իր հետ բերել է նաեւ որոշ նոտաներՙ դարձյալ հանձնելու թանգարանին: Տարիներ շարունակ տարբեր կասկածներ են հնչում, թե «Երազ» երգը Բարսեղ Կանաչյանը չի գրել: Տարբեր կոմպոզիտորների անուններ են տալիսՙ որպես հեղինակ: Սեդա Կանաչյանը բերել է նաեւ «Երազ» երգի նոտաները, որպեսզի ապացուցի, որ դա իր հոր ստեղծագործությունն է:
Սեդա Կանաչյանի հետ հարցազրույցը կարդացեք «Ազգի» հաջորդ համարում: