Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՌԻ-ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2014թ. սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախ: Պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը , կազմում ներգրավված էին Լոռու մարզպետարանի տարբեր պաշտոնատար անձինք, Արցախյան ազատամարտին մասնակցած, «Վալլեքս» խմբի ընկերությունների Լոռու մարզում տեղաբաշխված ձեռնարկությունների աշխատակիցներ, Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդամներ:

Այցի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Արցախի ԱԺ շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման մասնակիցները դրականորեն գնահատեցին «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով կազմակերպվող այցերի արդյունքները Արցախի վարչական շրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ հորիզոնական կապերի ձեւավորման համատեքստում, ընդգծեցին համագործակցության խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը: Նույն օրը Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում, «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության վարչական շենքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպումՙ Լոռու մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակիցների եւ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի եւ ընկերության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են կրթության եւ առողջապահության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող խնդիրներ:

Այցելության հոգեւոր-մշակութային, ճանաչողական ծրագրի շրջանակներում պատվիրակությունը եղավ Նորավանքի, Տաթեւի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրներում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Տիգրանակերտի հնավայրում եւ թանգարանում:

Այցի ծրագրիՙ տնտեսական համագործակցության ամրացմանը կոչված բաղադրիչի շրջանակներում պատվիրակությունը այցելեց «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության Կաշենի հանքավայր, ծանոթացավ պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման եւ նոր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքներին, այդուհետ այցելեց Դրմբոնի լեռնահանքային համալիր, որտեղ նույնպես կազմակերպվեց ճանաչողական շրջայց: Դրմբոնում Լոռու մարզի պատվիրակությունը մասնակցեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգինՙ Հայաստանի երգի պետական թատրոնի երգիչների մասնակցությամբ:

«Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունըՙ ի դեմս գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Արթուր Մկրտումյանի, բարձր գնահատելով Արցախի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդը, շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզի պատվիրակության կազմում Արցախ այցելած ազատամարտիկներին:

ՀՀ մարզերի եւ Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարեւոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում եւ Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում, եւ խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր այդ համագործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2015-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԴՈԼԱՐԱՅՆԱՑՈՒՄԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՎԱԶՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԼԱՐԱՅՆԱՑՈՒՄԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՎԱԶՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական