Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՏԱՐԻ»

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանահայկական ընկերակցության 100-ամյակի միջոցառումների ծիրում այս օրերին (սեպտեմբերի 18-19-ին) Երեւանի պետական համալսարանում սիմպոզիում է գումարվում ի հիշատակ ԵՊՀ պատվո դոկտոր, գերմանացի աստվածաբան, հայագետ Հերման Գոլցի (1946 – 2010 թթ.): Այսօր Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում առավոտյան ժամերգության ընթացքին աղոթք կհնչի հայ-գերմանական մշակութային կամուրջը հաստատած Յոհաննես Լեփսիուսի, Գարեգին Հովսեփյանցի, Հերման Գոլցի հիշատակին, այնուհետեւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում նրանց անունով լսարան կանվանակոչվի, կփակցվի հուշատախտակ: Սիմպոզիումին կմասնակցեն հայ եւ գերմանացի գիտնականներՙ երկու երկրների տարբեր համալսարաններից, նրանց թվումՙ դոկտոր պրոֆեսորներ Խաչիկ Գազերը (Նյուրնբերգ), որ կանդրադառնա գերմանահայկական հարաբերություններին, «Յոզեֆ Կարստի միջին հայերենի բառարանը» կներկայացնեն Գերհարդ Մայսերը (Հալլե-Զաալե ) եւ Լիանա Հովսեփյանը (Երեւան), «Հայ եւ գերմանական գրականությունը եվրոպական կոնտեքստում» թեման կարծարծեն Հանս- Յոախիմ Զոլմսը (Հալլե-Զաալե) եւ Ավիկ Իսահակյանը (Երեւան), «Հայ եկեղեցին Գերմանիայում» կներկայացնի Ռայնհարդ Թհյոլեն (Հաալե-Զաալե), Հայ գրատպության 500-ամյակին կանդրադառնան Արմենուհի Դրոստ -Աբգարյանը (Հաալե-Զաալե) եւ Մելինե Փեհլիվանյանը (Բեռլին), Մարգրեթ Յաշկեն (Դայզենդորֆ) եւ Գայանե Էլիազյանը (Երեւան) համատեղ հրատարակության, միջնադարյան ձեռագրերի վերականգնման եւ մասնագետների վերապատրաստման նախագիծը կներկայացնեն, «Հայերը, Հայաստանը եւ Գյոթթինգենը . հայացք գիտահետազոտական ավանդույթներներին» թեման արծարծելու է Մարտին Տամկեն (Գյոթթինգեն), «Յոհաննես Լեփսիուսՙ գերմանացի բացառիկը. Հայոց ցեղասպանություն, մարդասիրություն եւ մարդու իրավունքներ» վերնագրյալ դասախոսությամբ ելույթ կունենան Աքսել Մայսները (Շկոյդից), Աշոտ Հայրունին (Երեւան ): Բեռլինում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Աշոտ Սմբատյանի ելույթը ուրվագծում է «Գերմանահայկական դիվանագիտական հարաբերությունները»: Վերջին բանախոսը Լիլիթ Սիմոնյանն էՙ եզրափակիչ «Գարեգին Հովսեփյանց. Հալլեի համալսարանի հեղինակավոր սանը» ակնարկով:

Սիմպոզիումին «Գերմանահայկական ընկերության 100-ամյակը. հիշել, հիշատակել, կերտել» 2014-ին Գերմանիայում լույս տեսած տոնական հրատարակությունը կներկայացնի ընկերակցության նախագահ , «Հայ-գերմանական նամականի» եռամսա հանդեսի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանդյանը (Հաննովեր), ում հետ զրույցի պատիվն էինք ունեցել ավելի վաղ Գերմանիայում, երբ հունիսին Պոտսդամ դղյակում լեփ-լեցուն դահլիճում հանդիսավոր ներկայացրել էին ընկերակցության 100-ամյա ուղին:Նա մշակութային ոլորտում ոսկերչի աշխատանք է կատարում. ինչ իր անվան հղումով լույս է տեսնում, համոզված ես, որ այն առանց սխալների ու վրիպակների է, լուրջ ու վստահելի: Նրա աշխատանքը լավագույն նվիրումն է գերմանահայկական հարաբերությունների հարահոսին: Իսկ ամենամնայունըՙ հրատարակություններն են, տպագիր ժառանգությունը, որի մաղը 300 էջանոց վերոհիշյալ հրատարակությունն է: Գրքում ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բունդեսթագի նախագահ դոկ. պրոֆ. Նորբերտ Լամմերթը, Գերմանիայում ՀՀ դեսպան դոկտ. Վահան Հովհաննիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա, Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Գերմանական կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Լեփսիուս ընտանիքի անունիցՙ դոկտ. պրոֆ. Մանֆրեդ Աշքե-Լեփսիուսը: Հատորի հաջորդ բաժիններում հայ եւ գերմանացի հեղինակների գրիչը ծանրացել է մինչ առաջին աշխարհամարտը երկու երկրների միջեւ ստեղծված մշակութային, պատմական կապերին, այնուհետ մանրամասնել մինչ մեր օրերը ձգվող զուգահեռները, անդրադարձել Գերմանահայկական ընկերակցության ունեցած դերին, ԽՍՀՄ փլուզումից հետո երկու երկրների կապերին, անշուշտ ներկայացնելով նաեւ գերմանահայկական երկխոսությունը կերտող մյուս աշխույժ դերակատարներինՙ համայնքային կառույցներին: Ուշագրավ է Րաֆֆի Քանդյանի հեղինակած «Բունդեսթագի «հայկական բանաձեւի» ուղին», ինչպես նաեւ Զոհրապ Մնացականյանի «Մի հայացքովՙ Հայաստան եւ Գերմանիա» եւ Շտեֆան Դորգերլոհի «Հանդիպումներ. Սաքսոնիա-Անհալթն ու Հայաստանը» հոդվածները:

– 1914-ին մեր պատմության ամենամռայլ ժամանակաշրջանում ստեղծվեց Գերմանահայկական ընկերակցությունըՙ Լեփսիուսի, Ռոհրբախի, Իսահակյանի ջանքերով: Լրագրային տարածքը նկատի առնելով մանրամասները թողնելով գիրք շարադրողներին, այդուհանդերձ ներկայացնենք ստեղծման պատմությունը մի կազմակերպության, որ ցայսօր կենդանի շունչ ունի:

– Պիտի հիշատակենք անոնք, որոնք հիմնական սյուներն էին այդ կազմակերպության 1914-ին եւ հաջորդող տարիներին:Անոնք արդեն վաղուց հայկական խնդիրներով զբաղվողներն էին: Լեփսիուսը, ինչպես գիտենք, 1894-ից համիդյան ջարդերի ընթացքից արդեն հետաքրքրված էր, ուներ իր բարեգործական կազմակերպությունը: Լեփսիուսը շատ մեծ վստահություն էր վայելում հայերի մոտ, իր տարած աշխատանքի շնորհիվ:Ինչո՞ւ հիմնվեցավ գերմանահայկական ընկերությունը. Գերմանիան այն ժամանակ համոզված էր, որ պետք է կապ հաստատել թե Թուրքիո հասարակության, թե Օսմանյան կայսրության հայերու հետ, որ կարողանա ավելի հեշտորեն լեզու գտնել վերջիններիս հետ: Կարծում էինՙ եթե ստեղծվի հայ-գերմանական կազմակերպություն մը, լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, մի կազմակերպություն, որ կամուրջի դեր մը պիտի ստանձներ:Հաջորդ սյունը Ռոհրբախն էր, շատ հայտնի հրապարակախոս էր ատենին, գերման մամուլումՙ ուզած թերթում ասելիքն ուներ, ձայն կհաներ, երբ միությունը 100 տարի առաջ հունիսի 16-ին հիմնվեցավ, մարդիկ մեծ հույսերով ճանապարհ ընկան, անշուշտ հույսով, թե Deutsch-Armenische Geselschaft-ը որոշ ընկերային դեր պիտի խաղա: Շատ արագ այդ հույսերն ի դերեւ ելան, քանի որ պատերազմի ատենը ընդհանուր մթնոլորտն արդեն փոխվել էր: Բարեփոխումներու փաթեթը երբ ջնջվեց, գերմանահայկական ընկերակցության հույսը ջնջվեցավ:

– Ավետիք Իսահակյանի դերակատարումը:

– Ինքը հիմնադիրներեն մեկն էր: Երբ ընկերությունը հիմնվեցավ, ուզում էր պաշտոնական թերթ ունենալ, «Մեսրոպ» անունով, առաջին համարը կա, լույս տեսնելու պատրաստ էր նաեւ 2-րդ համարը: Բայց ընկերության ֆինանսական շատ լուրջ խնդիրների պատճառով 2-րդ համարը լույս չի ընծայվել:

– Ի՞նչ կար «Մեսրոպի» էջերում:

– Բանաստեղծություններ էլ կային, քաղաքական վերլուծություններ էլ, տարբեր բաներ, 16-17 էջանոց մի բան էր ADK-ի («Գերմանահայկական նամականի») ներկա ծավալի հետ համեմատել կարելի չէ: Հոբելյանական հատորի մեջ կա «Մեսրոպի» առաջին համարը: Իսահակյանը որքան ակտիվ է եղել, ասելը դժվար է, բայց հայտնի է, որ նա վարչության անդամ էլ է եղել, նույնիսկ գրքում զետեղել ենք մի լուսանկար, որ քաշված է 1915-ին Բեռլինում:1926-ին Լեփսիուսի մահից հետո վարչության գլուխ անցավ Ռոհրբախը: Կարեւոր դեր խաղաց ընկերակցությունը 1-ինՙ Թեհլերյանի դատի ատեն, Յոհաննես Լեփսիուսը վկաներեն մեկն էր, որ դատարան կանչված էր եւ հիմնավոր տեղեկություններ տրամադրեց: 2-րդը քչերին է հայտնիՙ 1-ին համաշխարհային պատերազմի ավարտին Լոզանում բանակցություններ պիտի ընթանային Թուրքիո ազգային կառավարության եւ արեւմտյան պետություններու միջեւ, գերմանահայկական ընկերությունը կոչով դիմած է Լոզանի բանակցություններու ընթացքին, որ հայանպաստ որոշ որոշումներ կայացվին, թեպետ չէ հաջողած, բայց ատենին ընկերությունը փորձած է սատար կանգնիլ հայերուն: Լեփսիուսի մահից հետո կառավարեց Ռոհրբախը մինչեւ իր մահըՙ 1936 թվականը, 30 երկար տարի եղավ անոր ատենապետը, բայց անշուշտ Վայմարյան պետության տարիներին, մինչեւ 1933-ըՙ մինչեւ Հիտլերը իշխանության գլուխ անցավ, անելիք շատ բան ալ չուներ միությունը: 1933-ից հետո, քանի որ նացիներու գաղափարախոսությանը հաշտ բան մը չէր ատիկա, գերմանահայկական ընկերությունը փորձել էր հայերուն պաշտպան հանդիսանալ. անոնք, որոնք ապրում էին Գերմանիայում, փորձում էին փաստել, թե հայերը արիական ցեղից կսերեին եւ որոշ չափով ալ հաջողեցանՙ վկայակոչելով, թե հայերը սեմական ցեղ չեն:1956-ին, երբ Ռոհրբախը մահացավ, ընկերությունը թղթի վրա միայն գոյություն ուներ, ջնջվեցավ միություններու ցանկից, վերակենդանացումը կպարտինք երիտասարդ ուսանողներիՙ մասնավորապես Արմեն Հախնազարյանին եւ նրա համախոհներին, որոնք 1960-ականների կեսերից սկսյալ որոշ ջանքեր թափեցին: 1972-ին կազմվեցավ Գերմանահայկական ընկերակցությունը, այն ատենը հիմնվեցավ Armenisch- Deutsche Korrespondenz -ը ( «Գերմանահայկական նամականի») իրենց առաջին պարբերականն էր:Կարող ենք ասել, որ մեր ընկերությունը երկու կյանք ունեցած էՙ 40-42 տարվա առաջին շրջանը եւ վերակենդացման շրջանը, որ 1972-ից մինչ օրս է: Այժմ ԳՀԸ ունի 185 անդամՙ թե գերմանացիներ կան, թե հայեր:

– Այն ժամանակ, երբ Հայաստանը չուներ անկախ պետականություն, դեսպանություն, այդ առաքելությունը ստանձնել էր նաեւ գերմանահայկական ընկերությունը:

– Վստահ այդ դերը խաղցած է: Մեր մնայունն անշուշտ ADK է: 1972-ից սկսել էին հանդեսի հրատարակումը, բայց շատ լավ տեղյակ չեմ, թե սկզբում ինչ պարբերականությամբ էին հրատարակում:1997-ի հունվարից ի վեր տպագրվում է այժմյան ընդունված 21×28 չափսերով, տարեկան 4 համար: Հայտնի բաժիններովՙ Հայաստան եւ Գերմանիա, Հայաստան եւ Թուրքիա եւ այլն: Վերջերս ավելացրինք մի բաժին, որ կոչվում էՙ տնտեսություն, շրջակա միջավայր, ընկերային: Կուզեմ անդրադառնալ «Գերմանահայկական ընկերության 100-ամյակը. հիշել, հիշատակել, կերտել» հատորին, շատ դրական է արձագանքը: Հուսով ենք, որ գրախոսականներ էլ կլինեն:

– Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը ո՞վ եւ ինչպե՞ս է հնչեցրել:

– ADK իբրեւ լուրջ հանդես են գնահատել, այդ մեկը կարեւոր է: Գարեգին Ա կաթողիկոսը, երբ 1998-ի հունվարին Գերմանիայում էր, Բոննի Ռեդութում խոսում էր, մարդիկ հիացմունքով էին լսում: ԳԴՀ արտգործնախարարության Կովկասի բաժնից մեկն ասաց, թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ազգությունների հրատարակած հանդեսները մեզի ծանոթ են, կարդում ենք, դրանց մեջ ամենից պրոֆեսիոնալը ADK է: Գերմանական հայտնի FAZ-ի այն ատեն Միջին Արեւելքի, նաեւ Թուրքիո թղթակիցը իր առջեւ դրված արեւմտյան լեզուներով հանդեսները թերթել էր, մեր հանդեսին տվել հետեւյալ գնահատականըՙ «Միակ պրոֆեսիոնալը սա է, լուրը հոստեղը կա», ասել էր: Այն օրվանից մինչեւ հիմա ճանապարհ ենք անցել, դրանից հետո եռամսյա մեր հանդեսը շատ է փոխվել: Ոչ միայն ծավալի, այլեւ բովանդակային առումով էլ: Վերլուծականն է մեզի համար առավել կարեւոր: Ցավոք սրտի, ADK գերմանախոս երկիրներու մեջ գոյություն ունեցող միակ հանդեսն է: Ատենին Շվեյցարիայում կար, ցավոք սրտի փակվեց, Ավստրիայում չի եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՀՋԱԼՅԱՆԸ ԵՎ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «ԿԼԱՐՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին...

ԿարդալDetails

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական