Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏՆԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՀ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ

12/09/2014
- 12 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հայաստանի քաղաքացի, ասենք, Պարգեւ Ղեւոնդյանը մետրոյի, օրինակ, «Գործարանային» կայարանում իջնում է գնացքից եւ քաղաք բարձրանալու ժամանակ լուսա եւ տեսա նկարահանվում լրագրողների խմբի կողմից, ապա նա կարող է բողոքել` երկու պատճառով: Նախ, որովհետեւ մետրոպոլիտենում լուսա եւ տեսա նկարահան(վ)ել չի կարելի, ապա եւ Պարգեւ Ղեւոնդյանը ունի անձնական կյանքի եւ դրա գաղտնիության իրավունք, իսկ նկարահանվելով, նա իր այդ իրավունքները կարող է խախտված համարել:

Բայց, եթե նույն Պարգեւ Ղեւոնդյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, նրա ընտանիքի անդամ, կամ հանրահայտ երգիչ-դերասան, նրա ընտանիքի անդամ, պարզապես հանրահայտ մարդ, ապա չի կարող իրեն նկարահանելու պարագայում բողոքել, քանի որ, նախ վաղուց արդեն պետք է հարմարված լինի, որ հանրահռչակության համար, վճարում են` անձնական կյանքով, ապա եւ, պետք է հասկանա, որ իր անձը բավականին հետաքրքրական է` լայն հասարակությանը:

Սաշիկ Սարգսյանը պետական բարձր պաշտոնյա չէ, ոչ էլ հանրահայտ երգիչ-դերասան. նա, սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահի եղբայրն է, հարազատ: Ասենք նրա մասին ժողովուրդը պատմում է բազմաթիվ` սուտ, կամ ճշմարտացի պատմություններ, անեկդոտներ, օրինակ` «Սաշիկ Սարգսյանը երազանք չունի. նա արդեն իսկ Սաշիկ Սարգսյանն է»:

Նա եւս, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, իր գաղափարակից ընկերների հետ մասնակցեց ՀՀԿ ԳՄ-ի վերջին` արտահերթ նիստին, որը վարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ լրագրողները հերթապահում էին նաեւ նրա ժամանումը նկարահանելու համար, քանի որ Սաշիկ Սարգսյանը` Սաշիկ Սարգսյանն է: Ըստ համացանցում մեր գործընկերների տեղադրած տեսանյութի, որտեղ երեւում է, թե ինչպես է նախագահի եղբայրը ժամանում կառավարության նիստերի դահլիճ (որտեղ տեղի է ունեցել նիստը), Սաշիկ Սարգսյանը իջնում է իրեն սպասարկող մեքենայից եւ հեռախոսն ականջին` մոտենում կառավարության շենքի դռանը: Իսկ երբ տեսնում է այնտեղ հերթապահող լրագրողներին, ասում է. «Արա, կարո՞ղա գիտեք հոլիվուդյան աստղ եմ, նկարում եք…»: Ճիշտ է, նախագահի եղբայրը իրականում ասել է ոչ թե «հոլիվուդյան», այլ` «գալիվուդյան» աստղ, բայց դա, իրադարձությունը սկզբունքորեն չի փոխում:

Հետո նա ներս է մտել, հասկանալի է, առանց պատասխանելու լրագրողների որեւէ հարցի:

Հիմա, ունե՞ր արդյոք Հայաստանի նախագահի եղբայրը այս իրավիճակում ընտրության հնարավորություն, իհարկե ուներ: Ասենք նա կարո՞ղ էր, ինչպես վայել է նախագահի եղբորը, տեսնելով լրագրողներին ժպտար ու հանգիստ կանգներ` պատասխանելու նրանց հարցերին, եթե այդպիսիք լինեին: Իհարկե, անշուշտ, կարող էր: Իսկ կարո՞ղ էր արդյոք Սաշիկ Սարգսյանը ամենեւեին էլ չժպտալ, չկանգնել, բայց եւ հիշյալ նախադասությունը չասեր, «արա»` դիմելաձեւ-բացականչությունով, իհարկե կարող էր… Բայց նախագահի եղբայրը ընտրեց վարվելու իր տարբերակը: Գուցե, որովհետեւ նա նախագահի եղբյարն է: Օրինակ հայաստանցի ոչ մի վարորդ, արագաչափով նկարահանվելու պարագայում, աստղաբաշխական չափերի հասնող տուգանքը մուծելուն այլընտրանք չունի, ասենք որեւէ մեկը հայ վարորդներից չի կարող, տուգանքը մուծելու փոխարեն, իջնել իր մեքենայից, նայել արագաչափի խցիկի մեջ ու ասել. «Արա, կարո՞ղա գիտես հոլիվուդյան աստղ եմ, նկարում ես…», չնայած, ինչպես արդեն ասացինք, ՀՀ սովորական քաղաքացին կարող է բողոքել իրեն նկարահանելու համար, Սաշիկ Սարգսյանը` չի կարող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԵԼ… ՀՆԱՐԱՎՈՐ Է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԵԼ... ՀՆԱՐԱՎՈՐ Է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական