Հայաստանի քաղաքական գործիչների համար սովորություն է դառնում սեփական լրատվամիջոցներին հարցազրույց տալը: Ահա եւ ոչ իշխանական քառյակի դոմինանտ ուժ հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է հարցազրույց տվել Zham.am կայքին, որի` քառյակի հեռանկարին վերաբերող պատասխանից ներկայացնում ենք մի հատված.«Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկել, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնել: Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով», ասել է Ծառուկյանը: Արժե նկատել, որ այս հարցազրույցը հաջորդել է Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպմանը: