Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻՑ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ, 17.08.14 թ.

Մուսուլից փախստական 65 հայ ընտանիք ցանկանում է մշտապես հանգրվանել Մայր հայրենիքում

Իրաքում եւ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող ահավոր իրադարձությունները, հալածանքներն ու կոտորածները, եղեռնագործությունները Արեւմուտքի երբեմնի «ձեռնասուն» Իսլամական ծայրահեղական «ԴԱՀԷՇ»ի (ISIS) կողմիցՙ ցնցել է աշխարհը: Այս եւ նախորդ տարի բազմիցս լինելով Էրբիլում, Դհոկում, Զախոյում, հայկական Ավզրուկ եւ Հավրեզ ավաններում, ինձ հիացրել էր այն մեծ հարգանքն ու պատիվը, որ վայելում էին հայկական ծաղկուն գաղթօջախի որդիներն ու դուստրերը Հյուսիսային Իրաքում: Իրաքի խորհրդարանի պատգամավոր, «փեշմերգա» Արամ Շահին Բակոյանը, նշանավոր ճարտարապետ Երվանդ Ամինյանը, արբանյակային հեռարձակմամբ եռալեզու «Իշտար» հեռուստաընկերության տնօրեն Ռազմիկ Մուրադյանը, Էրբիլի հայոց կառուցվող փառավոր եկեղեցուՙ կառուցման նախաձեռնող եւ հայ գաղթօջախի ղեկավար Շանթ Մուրադյանը պատմում էին, թե ինչպես Քուրդիստանի նախագահ Մեսուդ Բարզանին 5 միլիոն դոլար էր նվիրել, որպեսզի Իրաքից փախստական հայերը ունենան իրենց հոգեւոր տաճարը եւ տունը մայրաքաղաք Էրբիլում: Ամենուրեք տեսնում էինք նախկին փոխ-վարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանի կառուցած հրաշալի ավաններն ու գյուղերը, հայերի եւ քրիստոնյաների, եզդիների ու քրդերի համար:

Մեր վերջին հանդիպումը սակայն Մուսուլի հայ եկեղեցու հոգեւոր հովիվ, իրաքյան բանակի նախկին բժշկական սպա Տեր Առաքել Գասպարյանի հետՙ տխուր խոհերի մեջ թողեց բոլորիս: «ԴԱՀԷՇ»ական գազանները հարձակվել էին (ինչպես 1915ին թուրքերն ու քուրդերը) հայերի եւ մյուս քրիստոնյաների թաղամասերի վրա, կողոպտել եւ սպանել, գեղեցիկ կանանց ու երեխաներին գերեվարել եւ վաճառքի հանել որպես հարճեր եւ ստրուկներՙ իրենց կողմից զավթված իրաքյան եւ սիրիական տարածքներում: Ստիպել էին քրիստոնյաներին կրոնափոխ դառնալ կամ գլխահարկ վճարել ու սրահատման սպառնալիքով լքել իրենց տներն ու կալվածները, որտեղ նրանք ապրել էին տասնամյակներ, նույնիսկ… դարեր շարունակ: Տեր Առաքելին հաջողվել էր Մուսուլի վրա «ԴԱՀԷՇ»ական բորենիների հարձակվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ 65 հայ ընտանիքներին անվտանգ հեռացնել քաղաքից ու տեղավորել Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Ավզրուկի, Հավրեզի հայոց տներում, եկեղեցիներում:

Մի քանի օր առաջ, արեւմտյան պետությունների անտարբեր աչքերի եւ ցինիկ վերաբերմունքի դիմաց, մանավանդ որ մասնակցել էին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Իրաքի զավթմանն ու թալանմանը, այս անգամ Իրաքի նոր «խալիֆատ»ի զորքերը հարձակվեցին քրիստոնեական մեծագույն ավան Ղարաղոշի եւ շրջակա գյուղերի վրա, ինչպես «Աղաջանյան»ի, միաժամանակՙ ուղղակի ցեղասպանություն գործադրելով հայ ժողովրդի բարեկամ ու դաշնակից եզդիների վրա: Դարձյալ հազարավոր գաղթական-փախստականներ, Էրբիլի քրիստոնեական արվարձան Անկավայում, ուր եկեղեցիները, վանքերն ու դպրոցները տրամադրվել էին ամեն ինչ կորցրած հայ, ասորի, քաղդեական, եզդի, թուրքմեն քաղաքացիների:

Ի վերջո, վախենալով թե իրենց կենսական շահերը Հյուսիսային Իրաքում կարող են վտանգվել իսլամական ծայրահեղականների կողմից, մանավանդ որ մարդկային ողբերգության մանրամասները տարածվել էին զանգվածային լրատվամիջոցներով, ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները արդեն մեկ շաբաթ գրեթե ամեն օր օդային ռմբահարումներով փորձում են հավասարակշռել իրավիճակը, հումանիտար օգնություն հասցնել օդից, սակայն դեռեւս առանց հստակ ծրագրի, թե ի՞նչ է լինելու բյուրավոր գաղթականների ապագան, եւ ո՞վ է ջախջախելու մինչեւ ատամները զինված, Արեւմուտքի գաղտնի օգնություններով եւ նաֆթի անհատնում եկամուտներով «սնուցվող» այդ մարդակերպ գազանները:

– «Մենք ձեզնից խնդրում ենք կապվել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի կազմակերպվի Մուսուլի 65 հայ փախստական ընտանիքների մշտական բնակությունը Մայր հայրենիքում»,- անցած գիշեր Էրբիլից հեռախոսով հայտնեց մեր ժամանակների «Ղեւոնդ Երեց» Տեր Առաքել Գասպարյանը:

Հուսով ենք, որ արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ քայլերն ու կապերը ի վերջո իրաքյան նորագույն դժոխքից կփրկեն նաեւ մեր հարազատ եղբայրներին ու քույրերին, որոնք այսօր, հակառակ Իրաքի Հայոց հոգեւոր առաջնորդ Ավագ Սրբազանի, Իրաքյան Քուրդիստանի հազար կարիքի մեջ գտնվող պետության օժանդակության, ի վերջո հայրենադարձվելու են Հայաստանՙ իրենց նոր կյանքը ստեղծելու Մայրենի հողում:

Նկար 1. Տեր Առաքել Գասպարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՉԻԻ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԻԹԼԻՍԻ ՄԱՍԻՆՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԻԹԼԻՍԻ ՄԱՍԻՆՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական